21 ուժ ԿԸՀ-ում օգտահաշիվ է բացել ընտրություններին մասնակցության հայտ ներկայացնելու համար

Լուրեր

24.11.2026 | 23:31
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
24.11.2026 | 23:26
Գրիգորյանն ու Օվերչուկը քննարկել են համագործակցության հարցեր
24.11.2026 | 23:13
Ռուսաստանում ցանկանում են սահմանափակել արտասահմանյան ֆիլմերի ցուցադրությունը
24.11.2026 | 22:58
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.11.2026 | 22:42
Իշխող ուժը չունի որևէ լեգիտիմություն սահմանադրության փոփոխություն նախաձեռնելու համար. ընդդիմադիր համախմբման հայտարարությունը
24.11.2026 | 22:28
Կամո Ցուցուլյանը Դուբայում քննարկել է Հայաստանի և ԱՄԷ-ի ոստիկանությունների համագործակցության ընդլայնման հնարավորությունները
24.11.2026 | 22:13
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի որդին Սերբիայի քաղաքացիություն է ստացել
24.11.2026 | 22:00
Վանաձորի ի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
24.11.2026 | 21:50
Վրաստանը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը՝ ապահովելով տարանցումը դեպի Հայաստան․ Բայրամով
24.11.2026 | 21:43
Ադրբեջանի ԱԳՆ-ն ստուգելու է հունական անձնագրում Ստեփանակերտի նշումը
24.11.2026 | 21:32
«Թրամփի ուղին»՝ պատերազմի գնո՞վ․ ինչ են իրականում հայտարարել Թեհրանից․ ԱՉՔԻ ՏԱԿ
24.11.2026 | 21:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը Քիմիական զենքի կոնվենցիայի նպատակներին և սկզբունքներին
24.11.2026 | 21:11
Ուկրաինայի պատերազմում ՌԴ-ի կողմից կռված Ադրբեջանի 408 քաղաքացի է զոհվել
24.11.2026 | 21:00
Ընդդիմությո՛ւն, թող ժողովուրդը որոշի՝ ալիևյան է նոր Սահմանադրությունը, պուտինյա՞ն, թե՝ ՔՊ-ական, մի՛ խոչընդոտեք․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 20:52
2022 թվականից հետախուզվող 40-ամյա տղամարդը հայտնաբերվել է Զովունիում
Բոլորը

Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ 21 քաղաքական ուժ դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին ընտրություններին մասնակցության հայտ լրացնելու օգտահաշիվ բացելու համար։ Այս մասին Factor TV-ի հարցմանն ի պատասխան հայտնել է ԿԸՀ խոսնակ Սեդա Ղուկասյանը։

Դրանք են՝

  1. «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն,
  2. «Քրիստոնեա դեմոկրատական» կուսակցություն,
  3. «Ազգային առաջընթաց» կուսակցություն,
  4. «Հայաստան» դաշինք,
  5. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն,
  6. «Բոլորին դեմ եմ» կուսակցություն,
  7. «Լուսավոր Հայաստան» կուսակցություն,
  8.   Ազգային ժողովրդավարական բևեռ,
  9. «Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն,
  10. Հայաստանի շնորհապետական կուսակցությունը,
  11. «Հանրապետություն» կուսակցություն,
  12. «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինք,
  13. «Նոր Ուժ» ռեֆորմիստական կուսակցություն,
  14. «Քոչարի Ազգային Վերածնունդ և Ազգի Զարթոնք» կուսակցություն,
  15.   Ռեֆորմիստների կուսակցություն,
  16. «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցություն,
  17. «Արդարություն և հայրենիք» կուսակցություն,
  18.   Միասնական ազգային սահմանադրական կուսակցություն,
  19. «Միասնության թևեր» կուսակցություն,
  20. «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն,
  21. «Հայք» (Հայկազուններ) կուսակցություն։

Նշենք՝ ընտրություններին մասնակցելու համար պարտադիր է օգտահաշիվ ստանալու դիմումը. այն պետք է էլեկտրոնային եղանակով ԿԸՀ ուղարկել մինչև ապրիլի 23-ը՝ ժամը 18։00-ը։ Այն կուսակցությունները, դաշինքները, որոնք դիմել են օգտահաշիվ ստանալու համար, ապրիլի 13-ից սկսած կարող են ԿԸՀ ներկայացնել առաջադրման փաստաթղթերը։

Ընդգծենք՝ օգտահաշիվ բացելու փաստը չի ենթադրում ընտրություններին մասնակցության հայտի պարտադիր ներկայացում։

Եվգենյա Համբարձումյան