Իսրայելը հարվածել է Լիբանանին. «Հըզբոլլահ»-ն իր հերթին հրթիռակոծել է Իսրայելի հյուսիսը

Լուրեր

10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
Բոլորը

Իսրայելը և «Հըզբոլլահ»-ը չորեքշաբթի հարվածներ են փոխանակել՝ Վաշինգտոնում կայացած իսրայելա-լիբանանյան բանակցություններից մեկ օր անց։ Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը հաղորդել է հարավային Լիբանանում իսրայելական օդային հարվածների և անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետևանքով զոհերի մասին։ Իսրայելը, իր հերթին, հայտարարել է, որ հարավային Լիբանանում դեռևս շարունակվում են «նպատակային ցամաքային գործողությունները»։

Միաժամանակ, Իսրայելի զինվորականները AFP լրատվական գործակալությանը հայտնել են, որ վաղ առավոտյան հայտնաբերել են «մոտավորապես 30 հրթիռային արձակում» Իսրայելի ուղղությամբ։

«Հըզբոլլահ»-ը ստանձնել է Իսրայելի հյուսիսային մասի վրա հարձակումների պատասխանատվությունը։ Իսրայելի շտապօգնության ծառայությունը հայտնել է մեկ տղամարդու վիրավորվելու մասին։

Բացի այդ, Իսրայելի բանակը նոր տարհանման հրաման է տվել Հարավային Լիբանանի բնակիչներին, քանի որ շարունակում է հարձակումը «Հըզբոլլահ» շարժման զինյալների դեմ։

«Ավիահարվածները շարունակվում են, քանի որ Իսրայելի ուժերը գործում են զգալի ուժերով այդ տարածքում։ Հետևաբար, մենք կրկնում ենք մեր հրատապ կոչը՝ անհապաղ լքել ձեր տները և շարժվել Զահրանի գետից հյուսիս»,- ասվում է հայտարարության մեջ։

Սա իսրայելցի զինվորականների կողմից տարհանման առաջին հրամանն է Վաշինգտոնում Լիբանանի և Իսրայելի դեսպանների միջև ուղիղ բանակցություններից ի վեր։

Մի շարք լիբանանցի առաջնորդներ քննադատել են «Հըզբոլլահ»-ին Իրանի հետ վերջին հակամարտության ֆոնին Իսրայելի վրա հարձակվելու համար և պնդում են նրա զինաթափման հարցում։

ԱՄՆ-ում Լիբանանի դեսպան Նադա Համադե Մոավեդը կոչ է արել դադարեցնել կրակը և ընդգծել է Լիբանանի տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը։

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլկեր Թյուրկը քննադատել է Իսրայելի կողմից Լիբանանի վրա իրականացված հարվածները՝ ասելով, որ «Լիբանանում այսօր տեղի ունեցած սպանությունների և ավերածությունների մասշտաբները պարզապես սարսափելի են»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի