Իրանին հանձնվել ստիպելու ցանկացած փորձ դատապարտված է ձախողման. Փեզեշքիան

Լուրեր

06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
06.10.2026 | 13:06
Նաիր Թիկնիզյան. «Հպարտ եմ մեր հավաքականով»
06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:47
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:46
Հայաստանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ուղղված գործողությունների համար․ Միրզոյանը՝ Ղալիբաֆին
06.10.2026 | 12:37
TRIPP-ի զարգացմանը զուգահեռ սպասվում է Հայաստան–Թուրքիա սահմանի բացում․ Փաշինյան
06.10.2026 | 12:26
Թրամփը հայտարարել է, որ Իրանը հնարավոր հարձակման դեպքում կարող էր «ոչնչացնել» Լոս Անջելեսն ու Սան Դիեգոն
06.10.2026 | 12:18
Էրիկ Փիլոյան. «Ամենամեծ պատճառներից մեկը, որ չպարտվեցինք՝ թիմի մթնոլորտն է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:13
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:10
Հրմշտոց ԱԺ-ում ՔՊ-ականների և ընդդիմադիրների միջև // ԱՀԿ-ն՝ ժանտախտի ռիսկի մասին․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանին հանձնվել ստիպելու ԱՄՆ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձ «դատապարտված է ձախողման, և իրանական ժողովուրդը երբեք չի ընդունի նման մոտեցումը», գրում է BBC-ն։

Թեհրանի արտակարգ իրավիճակների ծառայության պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ Փեզեշքիանն ասել է, որ Թեհրանը պատերազմ կամ անկայունություն չի փնտրում։

«Իրանը չի ձգտում պատերազմի և անկայունության և միշտ շեշտը դնում է տարբեր երկրների հետ երկխոսության և կառուցողական փոխգործակցության վրա»,- ասել է նա։

Փեզեշքիանը քննադատել է միջազգային համակարգում առկա երկակի ստանդարտները՝ նշելով, որ այլ երկրների դեմ ցանկացած ռազմական գործողություն հակասում է համընդհանուր ընդունված սկզբունքներին և նշել. «Ի՞նչ լիազորությամբ և ի՞նչ հանցագործության համար է իրականացվել մեր երկրի վրա հարձակումը: Ի՞նչ արդարացում կա միջազգային իրավունքի և մարդասիրական սկզբունքների շրջանակներում քաղաքացիական անձանց, էլիտային, երեխաներին թիրախավորելու և կենսականորեն կարևոր կենտրոններ, այդ թվում՝ դպրոցներ և հիվանդանոցներ ոչնչացնելու համար»։

Նրա խոսքերը հնչում են այն բանից հետո, երբ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-Իրան բանակցությունները կարող են վերսկսվել Պակիստանում «հաջորդ երկու օրվա ընթացքում», սակայն Թեհրանը դեռևս որևէ մեկնաբանություն չի արել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի