Կրեմլը վերանայում է ինտերնետի սահմանափակումների նկատմամբ մոտեցումը՝ վախենալով Պուտինի վարկանիշի անկումից․ Bloomberg

Լուրեր

28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
28.09.2026 | 22:00
Պուտինն է բացել ՌԴ բազայի դուրսբերման հարցը․ Ադրբեջանի հարձակումը փաստեց՝ այն չի նպաստում ՀՀ անվտանգությանը․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:49
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Չեռնոգորիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:28
ԵՄ-ն- պատժամիջոցներ է սահմանել Թաթարստանի ղեկավարի ու ՌԴ այն դատավորների նկատմամբ, որոնք «Յաբլոկո»-ին հեռացրել են ընտրություններից
28.09.2026 | 21:13
ԵԽԽՎ-ն հաստատեց ընտրական զեկույցը․ Հայաստանին առաջարկվում է բարեփոխումների ճանապարհային քարտեզ
28.09.2026 | 21:00
Փաշինյանի հեռացման պրոցեսը փողոցային պայքարով պիտի գեներացվի, այլընտրանք չկա․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 20:46
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում
28.09.2026 | 20:26
Ֆրանսիայում Հռոմի պապը դատապարտել է սեռական բռնությունն ու հանդիպել հոգևորականների կողմից բռնության ենթարկված զոհերին
28.09.2026 | 20:13
Կալլասը զգուշացրել է ՌԴ-ի կողմից նոր հիբրիդային հարձակումների վտանգի մասին
28.09.2026 | 20:01
Փաշինյանի ճչացող լռությունը. ինչու անտեսվեց Սեպտեմբերի 27-ի տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանի իշխանությունները քննարկում են ինտերնետի սահմանափակումների նկատմամբ իրենց մոտեցումը վերանայելու հնարավորությունը, քանի որ մտահոգություններ կան, որ դա վնասում է Վլադիմիր Պուտինի վարկանիշին, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին, փոխանցում է Meduza-ն։

Գործակալության աղբյուրների փոխանցմամբ՝ ԱԴԾ-ի կողմից վերահսկողությունը խստացնելու ցանկությունը որոշ բարձրաստիճան պաշտոնյաների դրդել է զգուշացնել ինտերնետ մուտքի արգելքի հետ կապված քաղաքական և տնտեսական ռիսկերի մասին: Գործակալության աղբյուրները հայտնել են, որ սա կարող է նվազեցնել ճնշումները՝ թույլ տալով Telegram-ին շարունակել գործունեությունը Ռուսաստանում:

Forbes-ի աղբյուրը հաստատել է, որ Telegram-ի արգելափակման մեղմացման միջոցով ճնշումը «նվազել է»։ Նա հավելել է, որ դա կարող է օգնել մեղմել լարվածությունը, որն աճում է հարկային փոփոխությունների, գների բարձրացման և արգելափակման պայմաններում։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի արձագանքել Bloomberg-ի մեկնաբանության խնդրանքին։ Սակայն ապրիլի 14-ին ռուս լրագրողների հետ ճեպազրույցում նա ասել էր, որ VPN-ների, սահմանափակումների և արգելափակումների դեմ պայքարն «անցյալի ուղի» չէ։ Նա հավելել է, որ հիմա ժամանակն է, երբ «անվտանգության նկատառումները թելադրում են որոշակի միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը»։

«Երբ այդ միջոցառումների անհրաժեշտությունը վերանա, ինտերնետային կապը լիովին կվերականգնվի և կկարգավորվի»,- ասել է Պեսկովը։

Մարտի կեսերից Ռուսաստանում Telegram-ից գործնականում անհնար էր օգտվել առանց VPN-ի: Մի քանի հրապարակումների համաձայն՝ իշխանությունները ծրագրում էին մինչև ապրիլի 1-ն ամբողջությամբ արգելափակել մեսենջերը: Սակայն, OONI հետազոտական ​​նախագծի համաձայն, Telegram-ի արգելափակումն արդեն կտրուկ աճել էր մարտի 20-ին, իսկ ապրիլի 10-ին հասել էր գրեթե 100%-ի: Միևնույն ժամանակ, Մոսկվայի, ապա նաև Սանկտ Պետերբուրգի բնակիչները մի քանի շրջաններում բախվել են բջջային ինտերնետի գրեթե լիակատար անջատման: Օգտատերերի խոսքով՝ գործում էին միայն «սպիտակ ցուցակում» գտնվող կայքերը, որոնք, ըստ իշխանությունների, պետք է հասանելի մնան արգելափակման ընթացքում:

Ապրիլին պետական ​​Հանրային կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնը գրանցել էր Վլադիմիր Պուտինի վարկանիշի անկում․ այն նվազել է մինչև 67,8%՝ մարտի 19-ից 22-ն ընկած ժամանակահատվածի համեմատ: Պուտինի արկանիշն այսքան ցածր չի եղել 2022 թվականին Ուկրաինայի հետ Ռուսաստանի լայնածավալ պատերազմի սկսվելուց ի վեր:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի