Բեռլինն ու Կիևը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել

Լուրեր

03.08.2026 | 18:32
Ավետիք Չալաբյանի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ
03.08.2026 | 18:26
Թուրքական Աքյաքայի շրջանի ղեկավարը Հայաստանի հետ սահմանին ծանոթացել է երկաթուղու շինաշխատանքներին
03.08.2026 | 18:17
Վնասով աշխատող ընկերության ղեկավարն ավելի շատ է ստանում, քան նախագահն ու վարչապետը միասին վերցրած․ Արթուր Խաչատրյանը՝ Կոնջորյանի կնոջ մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 18:11
Մարտի 1-ի գործով մեղադրյալ՝ ոստիկանության նախկին պետ Հայկ Հարությունյանի գործն ուղարկվել է դատարան
03.08.2026 | 18:04
«ԷԼԵՆ-ԱԿՎԱ» ընկերությանը պատկանող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
03.08.2026 | 17:55
Հայաստանի Մ-18 հավաքականը 6-րդն է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում
03.08.2026 | 17:51
Որոշումը իմն է, վարչությանը և խմբակցությանը. Ռուբինյանը` ԱԺ նիստերին բարեկիրթ լինելու առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 17:43
Պաշտպանության հանձնաժողովում չեմ լինելու. Անդրանիկ Քոչարյան
03.08.2026 | 17:35
Գևորգ Պապոյանն ու Վահե Հովհաննիսյանը վերանշանակվել են իրենց պաշտոններում
03.08.2026 | 17:30
Ռուբինյանը` «հակասաֆարովյան» օրենք ընդունելու՝ Նարեկ Կարապետյանի առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 17:21
927 մլն դոլար․ Սարդ-մարդու մասին նոր ֆիլմը տարվա ամենաեկամտաբեր մեկնարկն է գրանցել կինովարձույթում
03.08.2026 | 17:16
2 նախարարություններ դեռ նախարարներ չունեն
03.08.2026 | 17:09
Կինս դեկրետում է, որից հետո չի վերադառնա ԱԺ աշխատանքի. Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 17:00
2 փոխվարչապետները վերանշանակվեցին իրենց պաշտոններում
03.08.2026 | 16:56
Գելենջիկի մոտ լողափին հանգստացողների վրա ուկրաինական ԱԹՍ է ընկել․ զոհվել է 6 մարդ, կան տասնյակ վիրավորներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գերմանիան և Ուկրաինան ստորագրել են ռազմավարական գործընկերության և տարբեր ոլորտներում համագործակցության համաձայնագրեր: Փաստաթղթերը ստորագրվել են Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի կողմից՝ Բեռլինում դաշնային կանցլերի գրասենյակում երկու երկրների մի շարք գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ տեղի ունեցած միջկառավարական խորհրդակցությունների ժամանակ, գրում է DW-ն։

Մերցը նշել է, որ սա Գերմանիայի և Ուկրաինայի երկկողմ հարաբերությունները բարձրացնում է ռազմավարական գործընկերության մակարդակի: Նա հավելել է, որ համաձայնեցվել են Ուկրաինային տրամադրվող հետագա համապարփակ աջակցության միջոցառումները, այդ թվում՝ օգնությունը հակաօդային պաշտպանության, հեռահար զենքի, անօդաչու թռչող սարքերի և հրետանային զինամթերքի ոլորտներում: Բացի այդ, կկազմակերպվի թվային մարտական ​​տվյալների փոխանակում՝ նոր զենքի համակարգերի մշակման համար։

«Այն, ինչ մենք անում ենք այս համագործակցության միջոցով, օգտակար է ոչ միայն Ուկրաինայի պաշտպանության համար։ Այն նաև հատկապես օգտակար է մեզ համար, մեր անվտանգության համար»,- ընդգծել է Մերցը։

Նա հավելել է, որ «վերջին տասնամյակներում Եվրոպայում ոչ մի բանակ այնքան մարտական ​​փորձություն չի անցել, որքան ուկրաինականը»։

«Ոչ մի հասարակություն ավելի դիմացկուն չի դարձել, քան ուկրաինականը։ Ոչ մի պաշտպանական արդյունաբերություն ավելի նորարար չի դարձել, քան ուկրաինականը»,- ասել է կանցլերը։

Միաժամանակ, Գերմանիայի կառավարության ղեկավարը կրկին աջակցել է Կիևի՝ ԵՄ-ին միանալու նպատակին: Չնայած այս նպատակը կարճաժամկետ հեռանկարում հասանելի է, նա ընդգծել է, որ Ուկրաինայի ԵՄ-ին միանալը կլինի ռազմավարական կարևոր քայլ Եվրոպայի համար։ Ավելին, կանցլերը հույս է հայտնել, որ Հունգարիայում կառավարության փոփոխությունը կհանգեցնի Ուկրաինային տրամադրվող եվրոպական օգնության արագ ապաբլոկավորմանը: Նա նաև հայտարարել է Ռուսաստանի «ստվերային նավատորմի» դեմ հետագա քայլերի մասին։

Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը և նրա ուկրաինացի գործընկեր Միխայիլ Ֆյոդորովը ստորագրել են պաշտպանական համագործակցության համաձայնագիր։ Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարար Ռիմ Ալաբալի-Ռադովանը և Ուկրաինայի էկոնոմիկայի, շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարար Ալեքսեյ Սոբոլևը ստորագրել են Ուկրաինայի վերականգնմանը և արդյունաբերական դիմակայունությանը աջակցելու մտադրության հռչակագիր:

Վլադիմիր Զելենսկին, իր հերթին, մերժել է ՆԱՏՕ-ին ու Եվրամիությանը Ուկրաինայի մասնակի անդամակցության տարբերակները: Ուկրաինային ո՛չ «թեթև ԵՄ» է պետք, ո՛չ էլ «թեթև ՆԱՏՕ», քանի որ նման կառույցները ոչ մեկին օգուտ չեն բերի, հայտարարել է նա։

Ավելի վաղ Մերցը Բեռլինում Զելենսկիին ընդունել էր ռազմական պատիվներով: Երկու առաջնորդները նաև զննել են գերմանա-ուկրաինական համատեղ նախագծերի շրջանակում մշակվող տարբեր անօդաչու համակարգեր։

Գերմանիայի մայրաքաղաքում բանակցությունների կենտրոնական թեման Ուկրաինային շարունակական օգնությունն է, որն արդեն հինգ տարի է, ինչ պաշտպանվում է ռուսական լայնածավալ ներխուժումից:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի