Զելենսկին ժամանել է Բեռլին՝ Մերցի հետ բանակցությունների

Լուրեր

26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
25.10.2026 | 20:35
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հերքել է քաղաքացիներին ICE-ին հանձնելու մասին տեղեկությունները
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Բեռլին՝ մասնակցելու գերմանա-ուկրաինական միջկառավարական խորհրդակցություններին և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ հանդիպմանը, գրում է DW-ն։

Ուկրաինական պատվիրակության կազմում են նաև Ուկրաինայի կաբինետի մի քանի անդամներ։ Խորհրդակցությունները կկենտրոնանան Ուկրաինային ֆինանսական և ռազմական աջակցության, ինչպես նաև երկրի վերականգնման և ուկրաինացի փախստականների վերադարձի հարցերի վրա։ DW-ի թղթակցի հաղորդմամբ՝ երիտասարդ ուկրաինացի տղամարդկանց ճակատագիրը մնում է բանակցությունների զգայուն թեմա։

Կողմերը, ինչպես սպասվում է, մի քանի համաձայնագրեր կստորագրեն։ Խորհրդակցություններից հետո Մերցը և Զելենսկին համատեղ մամուլի ասուլիս կանցկացնեն։

Այս բանակցությունները երկու տասնամյակի ընթացքում գերմանա-ուկրաինական կառավարության առաջին լիարժեք խորհրդակցություններն են։ Կանցլեր Ֆրիդրիխ Մերցը շեշտում է, որ Ուկրաինան, որը 2022 թվականից ի վեր Ռուսաստանի կողմից լայնածավալ ներխուժման է ենթարկվել, մնում է Գերմանիայի արտաքին քաղաքականության գերակա խնդիրը։

Գերմանիան դարձել է Ուկրաինայի ամենամեծ աջակիցը այն բանից հետո, երբ Թրամփի վարչակազմի օրոք Միացյալ Նահանգներն անցյալ տարի դադարեցրեց աջակցությունը։ Որպես հաջորդ քայլ՝ Բեռլինը ձգտում է բացել ԵՄ-ի կողմից Ուկրաինայի համար նախատեսված 90 միլիարդ եվրոյի վարկային գիծը։ Դա կարող է տեղի ունենալ արդեն մայիսի կեսերին, երբ Հունգարիայի նոր ԵՄ-ի բարեկամ կառավարությունը դադարեցնի հետագա վճարումների նկատմամբ իր դիմադրությունը։

Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ լայնածավալ պատերազմի սկսվելուց ի վեր Գերմանիան Կիևին տրամադրել է 55 միլիարդ եվրո (64 միլիարդ դոլար) ռազմական օգնություն՝ ավելին, քան որևէ այլ եվրոպական երկիր, հաղորդում է Reuters-ը: Գերմանիայի 2026 թվականի բյուջեով Ուկրաինային օգնություն տրամադրելու համար նախատեսված է 11,5 միլիարդ եվրո։

Հաղորդվում է, որ Ուկրաինայի նախագահը Գերմանիայից կմեկնի Նորվեգիա։ Օսլոյում նախատեսվում է նրա հանդիպումը վարչապետ Յոնաս Գահր Ստյորեի հետ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի