Զատկի հրադադարն ավարտվեց. ռուսական և ուկրաինական կողմերը հայտարարում են խախտումների մասին

Լուրեր

28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
28.09.2026 | 22:00
Պուտինն է բացել ՌԴ բազայի դուրսբերման հարցը․ Ադրբեջանի հարձակումը փաստեց՝ այն չի նպաստում ՀՀ անվտանգությանը․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:49
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Չեռնոգորիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:28
ԵՄ-ն- պատժամիջոցներ է սահմանել Թաթարստանի ղեկավարի ու ՌԴ այն դատավորների նկատմամբ, որոնք «Յաբլոկո»-ին հեռացրել են ընտրություններից
28.09.2026 | 21:13
ԵԽԽՎ-ն հաստատեց ընտրական զեկույցը․ Հայաստանին առաջարկվում է բարեփոխումների ճանապարհային քարտեզ
28.09.2026 | 21:00
Փաշինյանի հեռացման պրոցեսը փողոցային պայքարով պիտի գեներացվի, այլընտրանք չկա․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 20:46
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում
28.09.2026 | 20:26
Ֆրանսիայում Հռոմի պապը դատապարտել է սեռական բռնությունն ու հանդիպել հոգևորականների կողմից բռնության ենթարկված զոհերին
28.09.2026 | 20:13
Կալլասը զգուշացրել է ՌԴ-ի կողմից նոր հիբրիդային հարձակումների վտանգի մասին
28.09.2026 | 20:01
Փաշինյանի ճչացող լռությունը. ինչու անտեսվեց Սեպտեմբերի 27-ի տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մոսկվայի և Կիևի ժամանակով կեսգիշերին ավարտվել է Զատկի տոնի կապակցությամբ սահմանված հրադադարը։ Անցյալ հինգշաբթի Կրեմլը հայտարարել էր 32-ժամյա «Զատկի հրադադարի» մասին, որը պետք է սկսվեր շաբաթ ժամը 16:00-ից և տևեր մինչև կիրակի օրվա ավարտը։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, որը նախկինում բազմիցս առաջարկել էր Զատկի հրադադար, հայտարարել էր, որ Կիևը նույնպես կպահպանի այն։

«Զատկի հրադադարի» ընթացքում, ըստ Ուկրաինայի ԶՈՒ Գլխավոր շտաբի տվյալների, Ռուսաստանի զինված ուժերը խախտել են հրադադարը մոտ 10,721 անգամ, 107 մարտական ​​բախում է տեղի ունեցել ռազմաճակատում, գրում է Current time-ը։

Ուկրաինական կողմը հայտնել է, որ իրենց դիրքերի ուղղությամբ իրականացվել է ավելի քան 9,000 անօդաչու թռչող սարքի հարված, որոնցից 6,830-ը՝ FPV անօդաչու թռչող սարքերի կողմից։

Անօդաչուների առաջին հարվածների մասին հաղորդվել է ապրիլի 13-ին՝ տեղական ժամանակով 1:00-ի սահմաններում, Սումիի, Խարկովի, Դնեպրի, Զապորոժիեի, Պոլտավայի և Չեռնիգովի ուղղությամբ, հայտնում են Ուկրաինայի զինված ուժերը։ Արդյունքում, Չեռնիգովի մարզի էլեկտրակայանները վնասվել են, ինչի հետևանքով 12,000 մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի, հայտնել է «Չեռնիգիվօբլէներգոն»։

Դնեպրոպետրովսկի մարզում վնասներ են գրանցվել երկու շրջաններում. հարվածների հետևանքով մի քանի բնակելի շենքեր հրդեհվել են։ Մարզային վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Գանժան հայտնել է, որ զոհեր չկան։

Իր հերթին, Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել է Բելգորոդի, Կուրսկի, Ռոստովի, Բրյանսկի և Սմոլենսկի մարզերի ու բռնակցված Ղրիմի վրա ուկրաինական 33 անօդաչու թռչող սարք որսալու մասին։

Բելգորոդի մարզի Գրայվորոն քաղաքում Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքի պայթյունի հետևանքով տեղի բնակիչը բեկորային վնասվածք է ստացել, հայտնել է  մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։

Այս «Զատկական հրադադարը» չորրորդն էր Ռուսաստանի և Ուկրաինայի միջև լայնածավալ պատերազմից ի վեր։ Ինչպես նախկինում՝ այս անգամ էլ երկու կողմերը միմյանց մեղադրել են հրադադարի ռեժիմը խախտելու մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի