Զելենսկին արձագանքել է Պուտինի կողմից հայտարարված «զատկական հրադադարին»

Լուրեր

25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
25.10.2026 | 20:35
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հերքել է քաղաքացիներին ICE-ին հանձնելու մասին տեղեկությունները
25.10.2026 | 20:22
«Ընտրությունները չկտրած ձմերուկ են». Արթուր Աստոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 20:00
ՏԻՄ ընտրություններն ավարտվեցին
25.10.2026 | 19:51
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը՝ քաղաքացիներին առանց ժամադրության ընդունելու լուրերի մասին
25.10.2026 | 19:16
Քվեարկության ընթացքը Ագարակի 25/16 ընտրատեղամասում. ՈւՂԻՂ
25.10.2026 | 19:13
Համագործակցություն է հաստատվել հայաստանյան և օմանական մի շարք ընկերությունների միջև. ԱԳՄԱՆ
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է փոխադարձ քայլերի մասին՝ ի պատասխան ապրիլի 11-12-ին Սուրբ Զատկի տոների կապակցությամբ Կրեմլի կողմից հայտարարված հրադադարին, գրում է BBC-ին ռուսական ծառայությունը։

«Ուկրաինան բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է փոխադարձ քայլեր ձեռնարկել։ Այս տարի մենք առաջարկեցինք հրադադար Զատկի տոների ժամանակ և կգործենք համապատասխանաբար», – գրել է նա սոցիալական ցանցերում։

«Մարդկանց պետք է Զատիկ առանց սպառնալիքների և խաղաղության ուղղությամբ իրական առաջընթաց, և Ռուսաստանը հնարավորություն ունի չվերադառնալ հարձակումներին Զատիկից հետո», – հավելել է Զելենսկին։

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր «զատկական հրադադար» ապրիլի 11-ի ժամը 16:00-ից՝ մինչև ապրիլի 12-ի օրվա ավարտը։

Միաժամանակ, Reuters-ն էլ հայտնում է որ Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը գտնվում է Միացյալ Նահանգներում և մասնակցում է Դոնալդ Թրամփի վարչակազմի ներկայացուցիչների հետ բանակցություններին։ Կողմերը քննարկում են Ուկրաինայում խաղաղության համաձայնագիրը և Ռուսաստանի ու Միացյալ Նահանգների միջև տնտեսական համագործակցության հարցերը։

 

Թարգմանությունը`Էմմա Չոբանյանի