Պուտինը հայտարարել է «զատկական հրադադար»

Լուրեր

25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
25.10.2026 | 20:35
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հերքել է քաղաքացիներին ICE-ին հանձնելու մասին տեղեկությունները
25.10.2026 | 20:22
«Ընտրությունները չկտրած ձմերուկ են». Արթուր Աստոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 20:00
ՏԻՄ ընտրություններն ավարտվեցին
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է «զատկական հրադադար» ապրիլի 11-ի ժամը 16:00-ից՝ մինչև ապրիլի 12-ի օրվա ավարտը,  հայտնել է Կրեմլը։

Պուտինը հանձնարարել է Ռուսաստանի զինված ուժերին «կանգնեցնել մարտական գործողությունները բոլոր ուղղություններով», սակայն միաժամանակ նշել է, որ զորքերը պետք է պատրաստ լինեն «կանխելու հակառակորդի հնարավոր սադրանքները և ցանկացած ագրեսիվ գործողություն»։

Կրեմլի հայտարարության մեջ ընդգծվում է, որ Ռուսաստանը ակնկալում է, որ ուկրաինական կողմը նույնպես կհետևի այս օրինակին։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին էր առաջարկել Զատկի առթիվ հրադադար հայտարարել։ Սակայն Կրեմլում նշում էին, որ վերջնական որոշում դեռևս չի կայացվել։

Կիևից առայժմ պաշտոնական արձագանք չի հնչել ռուսական կողմի հայտարարությանը։

Նշենք, որ 2025 թվականին Պուտինը Զատկի կապակցությամբ միակողմանի կարգով ևս հայտարարել էր հրադադար՝ շուրջ մեկուկես օրով։ Այդ ընթացքում հակամարտության կողմերը փոխադարձ մեղադրանքներ էին հնչեցնում հրադադարի խախտումների վերաբերյալ, սակայն մարտական գործողությունների ինտենսիվությունը զգալիորեն նվազել էր։