Կմեկնարկեն Հրազդանի կիրճում հանգստի գոտու կառուցման աշխատանքները

Լուրեր

09.04.2026 | 19:00
ՀՀ-ում կա հայեցողական արդարադատություն, ինչը շատ մեծ խնդիր է․ պետական մարմինների նկատմամբ անվստահության է հանգեցնում․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.04.2026 | 18:54
Ղազախստանի հետ տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացման համատեղ ջանքերը, կնպաստեն տարածաշրջանի տնտեսական ներուժի իրացմանը․ Միրզոյան
09.04.2026 | 18:49
Ինչ են հայտարարագրել «Ուժեղ Հայաստան»-ի դաշնակից ուժերը
09.04.2026 | 18:37
Ռոզա Ծառուկյանը մասնակցում է Գագիկ Ծառուկյանի առաջնորդած ուժի համագումարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.04.2026 | 18:29
«18-ամյա Դավիթ Մինասյանի մոտ հաստատվել է փակ գանգուղեղային տրավմա, ուղեղի ցնցում»․ փաստաբան
09.04.2026 | 18:21
Ադրբեջանի հետ խաղաղությունը կհանգեցնի հայ-թուրքական սահմանի բացմանը. թուրք պատգամավոր
09.04.2026 | 18:18
Կոպիրկինը ԿԸՀ է այցելել // Առուշանյանի գործը նորից կքննվի․ ԼՈՒՐԵՐ
09.04.2026 | 18:07
Սամվել Կարապետյանի գործը մակագրվել է դատավոր Վահե Դոլմազյանին
09.04.2026 | 17:59
ԲԿՄԱ-ին տեխնիկական պարտություն է գրանցվել «Ուրարտուի» դեմ խաղում
09.04.2026 | 17:50
Իրանը զգուշացնում է՝ Իսրայելի կողմից Լիբանանի վրա հարձակումները սպառնում են հրադադարին և ԱՄՆ-ի հետ բանակցություններին
09.04.2026 | 17:41
Ուկրաինան և Ռուսաստանը զոհերի մարմիններ են փոխանակել
09.04.2026 | 17:35
Կանանց Հայաստանի հավաքականը սկսել է պատրաստվել Բելառուսի դեմ խաղին․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
09.04.2026 | 17:30
Սաուդյան Արաբիայի և Իրանի ԱԳ նախարարները պատերազմի սկսվելուց ի վեր առաջին անգամ հեռախոսազրույց են ունեցել
09.04.2026 | 17:21
Կմեկնարկեն Հրազդանի կիրճում հանգստի գոտու կառուցման աշխատանքները
09.04.2026 | 17:12
Անահիտ Մանասյանը հանդիպել է գտնվելու վայրն անհայտ անձանց և Ադրբեջանում ազատությունից զրկված հայերի հարազատների հետ
Բոլորը

Կառավարությունն այսօր կայացրել է որոշում, որով կմեկնարկեն Հրազդանի կիրճում հանգստի գոտու կառուցման աշխատանքները:

Հրազդանի կիրճը հանդիսանում է Երևանի կարևորագույն բնական լանդշաֆտային գոտիներից մեկը, որն ունի էկոլոգիական, սոցիալական և քաղաքաշինական նշանակություն։ Տարածքը ձևավորում է քաղաքի բնական միջավայրի առանցքային հատվածը և ունի հանրային լայն օգտագործման ներուժ։ Սակայն ներկայումս կիրճի հատվածը գտնվում է թերի զարգացված և մասնակիորեն անմխիթար վիճակում, ինչը չի ապահովում տարածքի ամբողջական և արդյունավետ շահագործումը: Միաժամանակ, Երևանի քաղաքաշինական զարգացման ներկայիս միտումները և բնակչության ակտիվ կենսակերպի պահանջարկի բարձրացումը պայմանավորում են նոր հանրային կանաչ տարածքների ձևավորման և առկա բնական միջավայրերի վերակենդանացման անհրաժեշտությունը։ Քաղաքում աճում է կազմակերպված հանգստի, զբոսանքի, սպորտի և մշակութային միջոցառումների անցկացման համար մատչելի բաց տարածքների պահանջարկը։ Բացի այդ, որոշման իրականացումը կնպաստի քաղաքի կանաչ ենթակառուցվածքների զարգացմանը՝ համահունչ կայուն զարգացման և կլիմայական հարմարվողականության սկզբունքներին։

Վերոգրյալով պայմանավորված՝ անհրաժեշտ է իրականացնել Հրազդանի կիրճի Աթենքի փողոցին հարող՝ Հրազդանի կիրճի սկզբնամասից 5,5 կիլոմետրի վրա գտնվող հատվածում բազմաֆունկցիոնալ հանգստի գոտու կառուցման աշխատանքներ՝ նախատեսելով համապատասխան ֆինանսական միջոցներ նախագծի լիարժեք իրականացման համար։ Այսպիսով, «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և լրացում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1910-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը գումար հատկացնելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) առաջարկվում է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 172, 608.2 հազար դրամ գումարն ուղղել «1157. Քաղաքային զարգացում» ծրագրի «21036. Երևան քաղաքում հանգստի գոտիների և այգիների կառուցման և հիմնանորոգման աշխատանքներ» միջոցառմանը, որից՝ 170,940.0 հազար դրամը կառուցման աշխատանքների պայմանագրային գումարն է, 540.0 հազար դրամը կառուցման աշխատանքների որակի տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայությունների համար անհրաժեշտ պայմանագրային գումարը, 1,128.2 հազար դրամը աշխատանքների հեղինակային հսկողության ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ գումարը:

Ներկայումս դիտարկվող տարածքը գտնվում է անմխիթար վիճակում։ Ափամերձ հատվածներում առկա են ճահճուտներ և եղեգնուտներ, ամառային ամիսներին կանգնած ջրի կուտակման հետևանքով տարածվում է գարշահոտություն, ինչը բացասաբար է անդրադառնում ինչպես շրջակա միջավայրի, այնպես էլ քաղաքացիների հանգստի պայմանների վրա։ Տարածքը փաստացի զուրկ է զբոսնելու, սպորտով զբաղվելու և կազմակերպված հանգստի համար անհրաժեշտ ենթակառուցվածքներից, չկան հարմարավետ հետիոտնային և հեծանվային ուղիներ: Միաժամանակ, Հրազդանի կիրճն ունի մեծ ներուժ՝ դառնալու բազմաֆունկցիոնալ հանրային հանգստի գոտի։ Որոշման ընդունման արդյունքում կմեկնարկեն Հրազդանի կիրճում հանգստի գոտու կառուցման աշխատանքները, որից հետո կստեղծվի զբոսնելու և սպորտով զբաղվելու համար պարզ, անվտանգ, հարմարավետ և անհրաժեշտ ենթակառուցվածքներով հագեցված հանգստի գոտի, որը հնարավորություն կընձեռի մեծ թվով բնակիչների իրենց հանգիստը վայելել բնության գրկում:

Արձագանքելով՝ վարչապետը նշել է. «Ընդհանուր առմամբ, մենք Երևան քաղաքում բնապահպանական և, այսպես ասած, կյանքն ավելի հարմարավետ դարձնելուն ուղղված երեք խոշոր ծրագիր ունենք: Դրանցից մեկը՝ Հրազդան գետի կիրճը հատուկ պահպանվող ռեկրեացիոն հանգստի գոտի դարձնելն է, հաջորդը՝ Դալմայի այգիների հետ կապված խոշոր քաղաքային անտառ-պուրակ ստեղծելու մասին է, և հաջորդը՝ Նորք Մարաշում, Կառավարության նախորդ նիստերից մեկում մենք խոսեցինք արդեն, վերադարձված հողերի վրա՝ ավելի քան 7 հեկտար տարածքի վրա քաղաքային անտառ-պուրակ ստեղծելու նախագծի մասին է: Ըստ էության, այս հատվածով կարող ենք արձանագրել, որ առնվազն Հրազդանի կիրճի մասով սկսում ենք նախագծի իրականացումը: Այստեղ կարևոր է նաև այն, որ տվյալ հատվածն ինքն արդեն ապրում է որպես այդպիսին»: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ որոշմամբ էկո միջավայրում անցկացնելու հնարավորություն և հարմարավետ պայմաններ են ստեղծվելու: «Դա հսկայական մեծ տարածք է և շատ մեծ պոտենցիալ ունի, և Երևան քաղաքում, ընդհանուր առմամբ, և օդի որակի, և կյանքի որակի բարելավման առումով շատ մեծ պոտենցիալ ունի»,-ընդգծել է վարչապետը:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն իր հերթին նշել է. «Մենք նույնիսկ արդեն համաձայնագիրն ենք կնքել՝ որոշակի ֆինանսական միջոցներ հատկացնելով, և այնտեղ տեղում ուսումնասիրություններ են իրականացվում: Արդեն շատ շուտով՝ օրերի ընթացքում, բուն շինարարական աշխատանքներն են ընթանալու:

Մի քանի կարևոր ծրագրի մասին Դուք խոսեցիք, մասնավորապես՝ նաև Դալմայի այգիների վերականգման, անտառ-պուրակի ստեղծման մասին: Ես ուզում եմ մի քանի թիվ բարձրաձայնել, պարոն վարչապետ: Վերջին 4 տարիների ընթացքում Երևան քաղաքում ստեղծվել է մոտավորապես 60 հա նոր կանաչապատ տարածքներ: Այս 60 հեկտարը՝ բոլորն իրենց ոռոգման համակարգերով: Այս վերջին 4 տարիներին արված աշխատանքն ավելի է, քան դրան նախորդող 22 տարիներինը միասին վերցված: Երբ խոսում ենք 60 հեկտարի մասին, շատ կարևոր թիվ է: Դալմայի այգիները՝ 250 հեկտարի մասին է մոտավորապես խոսքը: Այդ ծրագիրն իրականում քաղաքային միջավայրում էականորեն փոփոխություն է բերելու: Վստահորեն փոփոխություն է բերելու նաև Հրազդանի կիրճում կանաչապատման ծրագիրը, որը հենց հաջորդ փուլով մենք պատրաստվում ենք իրականացնել: Այս տարի նաև ունենք Նոր Նորք վարչական շրջանում՝ 35 հա տարածք Լվովյան հատվածում, որը նույնպես կանաչապատ տարածք է դառնալու: Այսինքն՝ կանաչապատման պրոցեսը Երևան քաղաքում, Դուք նշեցիք նաև Նորք Մարաշը, ուզում եմ ասել՝ տեմպերը և ծավալներն էականորեն ավելանում են, և հընթացս էլ ավելի մեծ և հավակնոտ ծրագրեր ենք իրականացնելու»: