Իսպանիան դատապարտում է Իսրայելի հարձակումները Լիբանանի վրա և վերաբացում դեսպանատունը Իրանում

Լուրեր

10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
Բոլորը

Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսը մեղադրել է Իսրայելին միջազգային իրավունքը և Մերձավոր Արևելքում երկշաբաթյա հրադադարը խախտելու համար՝ չորեքշաբթի օրը Լիբանանին օդային հարվածներ հասցնելով, գրում է France 24-ը։

«Երեկ մենք տեսանք, թե ինչպես Իսրայելը, խախտելով հրադադարը և միջազգային իրավունքը, հարյուրավոր ռումբեր նետեց Լիբանանի վրա», – ասել է Ալբարեսը ստորին պալատի օրենսդիրներին։

Ավելի վաղ Ալբարեսը հայտարարել էր, որ Իսպանիան կվերաբացի իր դեսպանատունը Թեհրանում` տարածաշրջանում խաղաղության հասնելու հույսով։

«Ես  Թեհրանում մեր դեսպանին հանձնարարել եմ վերադառնալ, կրկին ստանձնել իր պաշտոնը և վերաբացել մեր դեսպանատունը, և որ մենք միանանք խաղաղության այս ջանքերին բոլոր հնարավոր կողմերից, այդ թվում՝ հենց Իրանի մայրաքաղաքից», – լրագրողներին ասել է Ալբարեսը։

Իսպանիան, որը և՛ Եվրամիության, և՛ ՆԱՏՕ-ի անդամ է, դարձել է ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունների ամենակոշտ քննադատներից մեկը Իրանում և Լիբանանում, հակամարտությունը անվանելով «անօրինական» և փակելով իր օդային տարածքն ու բազաները  ամերիկյան  ինքնաթիռների  համար։

 

Թարգմանությունը`Էմմա Չոբանյանի