Նեթանյահուն զգուշացնում է՝ Իսրայելը կշարունակի հարվածել «Հըզբոլլահին» որտեղ անհրաժեշտ է

Լուրեր

26.10.2026 | 10:13
Նաիր Թիկնիզյանն առաջին ասիստն է կատարել «Օլիմպիակոսի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 10:06
Ավելի ծանր պատիժ, քան՝ այսօր. Ընտանեկան բռնության մասին օրենքում նոր փոփոխություններ են առաջարկվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 09:53
«Ռեալը» հաղթել է «Բարսելոնային» Մբապեի դուբլի շնորհիվ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.10.2026 | 09:30
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 09:03
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
Բոլորը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ երկիրը «կշարունակի հարվածել «Հըզբոլլահին», որտեղ անհրաժեշտ է»։ Հայտարարությունը հաջորդել է Իսրայելի պաշտպանության բանակի տարածած այն տեղեկությանը,  որ սպանել է «Հըզբոլլահի» առաջնորդ Նաիմ Քասեմի քարտուղար Ալի Յուսուֆ Հարշիին։

«Մեր ուղերձը հստակ է. ով էլ որ գործի Իսրայելի քաղաքացիական բնակչության դեմ, թիրախ կդառնա։ Մենք կշարունակենք հարվածել «Հըզբոլլահին», որտեղ անհրաժեշտ է, մինչև չվերականգնենք հյուսիսի բնակիչների լիակատար անվտանգությունը», – գրել է Նեթանյահուն X-ում եբրայերեն։

«Հարաշիի սպանությունից բացի, «Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել հարավային Լիբանանում գտնվող ահաբեկչական ենթակառուցվածքների շարքին՝ հազարավոր զենքերի, հրթիռների և արձակման կայանների տեղափոխման համար օգտագործվող անցակետերին, ինչպես նաև զենքի պահեստներին, արձակման կայաններին և «Հըզբոլլահի» հրամանատարական կենտրոններին», – հավելել է Նեթանյահուն՝ կիսվելով հարձակումների տեսագրություններով։

«Մենք շարունակում ենք հարվածել «Հըզբոլլահին» ուժով, ճշգրտությամբ և վճռականությամբ», – ասել է նա։

Իսրայելի և «Հըզբոլլահի» միջև մարտերը շարունակվում են այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն երեքշաբթի օրը երկշաբաթյա հրադադարի համաձայնագիր կնքեց  Իրանի հետ: Վաշինգտոնը, Թեհրանը, Երուսաղեմը և միջնորդ երկրները հակասական պնդումներ են ներկայացրել այն մասին, թե արդյոք հրադադարը վերաբերում է «Հըզբոլլահ»  դեմ մարտերին ու Լիբանանին։

«Հըզբոլլահը» ստանձնել է գիշերը Իսրայելի հյուսիսային մասի վրա հրթիռներ արձակելու պատասխանատվությունը՝ հրադադարի սկսվելուց ի վեր իր առաջին հարձակումների ժամանակ, նշելով, որ դա տեղի է ունեցել ի պատասխան Իսրայելի կողմից երեկ Լիբանանի վրա իրականացված խոշոր հարվածների, որոնք նա որակել է որպես հրադադարի խախտումներ։

Թարգմանությունը`Էմմա Չոբանյանի