Իսրայելը հայտարարել է «Հըզբոլլահի» առաջնորդի քարտուղարի սպանության մասին

Լուրեր

26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
Բոլորը

Երեկ Բեյրութում Իսրայելի օդային հարվածի հետևանքով սպանվել է «Հըզբոլլահի»  առաջնորդ Նաիմ Քասեմի  քարտուղարը, հայտնել են Իսրայելի զինվորականները։

Բեյրութի Թալլե Հայաթ թաղամասում, որը գտնվում է «Հըզբոլլահի» Դահիյեի ամրոցից դուրս, հարվածը ուղղված էր Ալի Յուսուֆ Հարշիին։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է հարվածը մասամբ փլուզում բազմահարկ շենքը։

Զինվորականները պնդում են, որ Հարշին Քասեմի զարմիկն ու անձնական քարտուղարն էր։

«Հարշին «Հըզբոլլահի» գլխավոր քարտուղար Նաիմ Քասեմի մտերիմ գործընկերն ու անձնական խորհրդականն էր և կենտրոնական դեր էր խաղում նրա գրասենյակի և անվտանգության կառավարման գործում», – ասվում է զինվորականների հայտարարության մեջ։

Միևնույն ժամանակ, Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարում է, որ գիշերը հարվածել է Լիտանի գետի երկու «կենտրոնական» անցումներին, որոնք «Հըզբոլլահը» օգտագործել է հարավային Լիբանան «հազարավոր զենքեր, հրթիռներ և արձակման սարքեր» տեղափոխելու համար։

Բացի այդ՝ հարավային Լիբանանում հարվածներ են հասցվել մոտ 10 զենքի պահեստների, հրթիռային կայանների և «Հըզբոլլահի» շտաբ-բնակարանների։

Հիշեցնենք՝ Լիբանանի քաղաքացիական պաշտպանության ծառայությունը հայտնել էր, որ չորեքշաբթի Իսրայելի կողմից  հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 254 մարդ, իսկ 1165-ը՝ վիրավորվել։

 

Թարգմանությունը`Էմմա Չոբանյանի