Իրանի դեսպանը ջնջել է Պակիստանում ԱՄՆ-Իրան բանակցությունների մասին գրառումը

Լուրեր

10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
Բոլորը

Պակիստանում Իրանի դեսպան Ռեզա Ամիրի Մողադամը ջնջել է X-ում արված գրառումը, որում նա հայտնել էր, որ իրանական պատվիրակությունն այսօր մեկնում է Իսլամաբադ՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններ սկսելու համար, գրում է BBC-ին ։

Բանակցությունները նախատեսված են շաբաթ օրը ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ։

Գրառման մեջ  նա նշել էր, որ  իրանական պատվիրակությունը «այսօր երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ Իրանի կողմից առաջարկված 10 կետերի շուրջ լուրջ բանակցություններ վարելու համար»։  ԱՄՆ-ն և Իրանը հակասական կարծիքներ ունեն այդ կետերի վերաբերյալ։

Դեսպանը չի բացատրել, թե ինչու է գրառումը ջնջվել։

Իսլամաբադում Իրանի դեսպանատան պաշտոնյան AFP-ին ասել է, որ գրառումը հեռացվել է «որոշ խնդիրների պատճառով»՝ հրաժարվելով ասել, թե արդյոք պատվիրակությունը դեռ սպասվում է հինգշաբթի օրը։ Երբ պաշտոնյային  ավելի մանրամասն հարցնում են, նա պատասխանում է. «Ժամանակը։ Մենք չպետք է այն ուղարկեինք»։

Այս ջնջումը նոր անորոշություն է առաջացնում ժամանման ժամանակացույցի վերաբերյալ, չնայած որ Միացյալ Նահանգները և Իրանը հաստատել են իրենց մասնակցությունը Իսլամաբադում Պակիստանի միջնորդությամբ կազմակերպված խաղաղության բանակցություններին։

Պակիստանի մայրաքաղաքի իշխանությունները չորեքշաբթի օրը հայտարարեցին տեղական տոների մասին՝ հաջորդ երկու օրերի համար։ Պաշտոնական պատճառը չի նշվել, սակայն նման սահմանափակումները տարածված են կարևոր դիվանագիտական ​​միջոցառումներից առաջ։

 

Թարգմանությունը` Էմմա Չոբանյանի