Անկարան մանրամասներ է հայտնում Վրաստան-Ադրբեջան սահմանին թուրքական ռազմական ինքնաթիռի վթարից

Լուրեր

26.10.2026 | 10:18
«Վարչապետի հետ ժամանակ առ ժամանակ ապրող մի կին…», «Չափի մեջ մնացեք». Բաքոյանն արձագանքեց Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 10:13
Նաիր Թիկնիզյանն առաջին ասիստն է կատարել «Օլիմպիակոսի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 10:06
Ավելի ծանր պատիժ, քան՝ այսօր. Ընտանեկան բռնության մասին օրենքում նոր փոփոխություններ են առաջարկվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 09:53
«Ռեալը» հաղթել է «Բարսելոնային» Մբապեի դուբլի շնորհիվ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.10.2026 | 09:30
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 09:03
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
Բոլորը

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ նախքան թուրքական C-130 ռազմական բեռնատար ինքնաթիռի վթարը Վրաստան- Ադրբեջան սահմանի մոտ, թռիչքի տվյալների գրանցիչն ու տեխնիկական զննումները  անձնակազմի կապի, ինքնաթիռի համակարգերի, շարժիչների կամ պտուտակների որևէ անսարքություն չեն հայտնաբերել։

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել հանկարծակի, և որ առկա ձայնագրիչի տվյալները չեն պարունակում լրացուցիչ տեղեկություններ վթարի պատճառները պարզաբանելու համար։

Քննության  վիճակի վերաբերյալ վերջին հայտարարության մեջ նախարարությունը նշել է, որ թռիչքի տվյալների ձայնագրիչը վերանայվել է և ցույց է տվել, որ մինչև վթարի պահը թվային գրառումներում ամեն ինչ նորմալ է ընթացել։ Գերատեսչությունը հայտարարել է նաև, որ վթարից առաջ անձնակազմի զրույցներում կամ ինքնաթիռի համակարգերում որևէ խախտում չի հայտնաբերվել։

Նշվում է, որ վթարը տեղի է ունեցել հանկարծակի և, որ ձայնագրությունն ավարտվել է, քանի որ ինքնաթիռի պոչի հատվածը անջատվել է ֆյուզելաժից, ինչի հետևանքով կտրվել են թռիչքի տվյալների գրանցիչ սարքին պատկանող սնուցման և տվյալների մալուխները։ Ուստի ձայնագրիչը չի պարունակում լրացուցիչ տվյալներ, որոնք կարող են ավելի մանրամասն պարզաբանել վթարը։

Նշվում է, որ որ ինքնաթիռի շարժիչների և պտուտակների մանրամասն ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դրանք աշխատել են առանց խնդիրների մինչև վթարի պահը։ Ընդգծվում ՝ չեն հայտնաբերվել որևէ ապացույցներ, որոնք ցույց կտան, որ ֆյուզելաժի վնասը պատճառվել է կտրվելու անջատման պատճառով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի