Թուրքական կործանված ռազմական օդանավի անձնակազմը սպասարկել է Բաքվի շքերթին մասնակցած F-16 կործանիչները

Լուրեր

27.10.2026 | 15:54
Բաքվի դատավճիռը հերքում է ինքն իրեն. Հայ դատի կենտրոնական խորհրդի զեկույցը Ռուբեն Վարդանյանի դատավարության վերաբերյալ
27.10.2026 | 15:47
Եթե Ադրբեջանը ստանա TRIPP-ը, կարող է կորցնել խաղաղության պայմանագիր ստորագրելու մոտիվացիան․Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 15:39
Ֆինլանդիայի և Նորվեգիայի առաջնորդները հեռախոսազրույց են ունեցել Պուտինի հետ՝ ուկրաինական պատերազմը դադարեցնելու հարցով
27.10.2026 | 15:30
COP17․ ինչի շուրջ են երկրները համաձայնել, և ինչ հարցեր են դեռ վիճելի
27.10.2026 | 15:18
Ինգա Մանուչարյանը հաջող հանդիպում է անցկացրել Հունաստանում
27.10.2026 | 15:10
Միրզոյանը՝ ԵՏՄ-ից ՀՀ-ին հեռացնելու հիմքերի բացակայության մասին // Կաշառքի գործով զինկոմ է ձերբակալվել․ ԼՈՒՐԵՐ
27.10.2026 | 15:06
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 15:00
Սերբական հեռուստաալիքը ներողություն է խնդրել հեռուստադիտողներից՝ Վուչիչի իշխանության տարիներին «շատ բաների վրա աչք փակելու» համար
27.10.2026 | 14:51
Եվրոպայի խոշորագույն պաշտպանական բյուջեներով երկրները ՌԴ-ն եվրատլանտյան անվտանգության գլխավոր սպառնալիք են համարում
27.10.2026 | 14:42
Զանգվածային բախում՝ Թուրքիայի առաջնության կենտրոնական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 14:33
Հրթիռների մատակարարման ձգձգումներն ուղղակիորեն օգնում են Ռուսաստանին հասնել իր ահաբեկչական արշավի նպատակներին․ Զելենսկի
27.10.2026 | 14:25
Աչաջուրի նախկին գյուղապետը համայնքային մարզադահլիճը փոխանցել է իր հիմնադրած ՀԿ-ին․ Դատախազությունը պահանջում է վերադարձնել գույքը
27.10.2026 | 14:18
Երևանի և մարզերի 139 խանութում հայտնաբերվել է 2179 շիշ կեղծ օղի․ նախաձեռնվել են քրեական վարույթներ
27.10.2026 | 14:15
Արմավիրի դատարանից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել և ձերբակալվել է Ջրվեժում
27.10.2026 | 14:11
Բրյանսկում ուկրաինական հարվածների հետևանքով 2 մարդ է զոհվել, ևս 6-ը՝ վիրավորվել
Բոլորը

Վրաստանում՝ վրաց-ադրբեջանական սահմանին Թուրքիայի ՊՆ C-130 ռազմական տրանսպորտային ինքնաթիռի  կործանումը, որի հետևանքով զոհվել են բոլոր ուղևորները, սոցցանցերում տարբեր ենթադրություններ է առաջադրել։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ օդանավում եղել են մասնագետներ, որոնք սպասարկել են նոյեմբերի 8-ին Բաքվում անցկացված զինվորական շքերթին մասնակցած Թուրքիայի F-16 կործանիչները։ Նրանք ուղեկցել են բեռը՝ F-16-երի պահեստամասերը: Ըստ ադրբեջանական կողմի տվյալների՝ ռազմական օդանավը վայրէջք է կատարել Գյանջայի օդանավակայանում և այնտեղ մնացել է մոտ երկու ժամ։ Անձնակազմը չի լքել ինքնաթիռը կամ օդանավակայանի տարածքը։

Մեկնելուց առաջ նրանք անցել են բոլոր անհրաժեշտ ընթացակարգերն ու ստուգումները՝ անվտանգության պահանջներին լիովին համապատասխան, ինչը հաստատվել է օդանավակայանի տեսախցիկների կողմից։

«Ինքնաթիռում պայթուցիկ նյութեր կամ սարքեր չեն եղել, միայն F-16 ինքնաթիռի պահեստամասեր»,- ասել է ադրբեջանական լրատվամիջոցների աղբյուրը։

Հաղորդվում է նաև, որ վթարի ենթարկված օդանավը երկար ժամանակ է շահագործվել, վերջին խոշոր վերանորոգումն անցել է 2020 թվականին։

Նախնական դիտարկումները ցույց են տվել, թե օդանավի կորպուսում արտաքին հարվածի որևէ նշան չկա, ինչը բացառում է արտաքին հարվածի հնարավորությունը: Համեմատության համար նշվում է անցյալ տարվա դեկտեմբերի 25-ին կործանված ադրբեջանական Embraer-190 ինքնաթիռը, որի ֆյուզելյաժում հայտնաբերվել են բազմաթիվ անցքեր, որոնք վկայում են արտաքին վնասների մասին։

«C-130-ի կորպուսի վրա արտաքին հարվածի նշանների բացակայությունը բացառում է արտաքին հարվածի հնարավորությունը: Նույնիսկ եթե ներքին պայթյուն տեղի ունենար, պայթյունի ալիքի հետքերը, անշուշտ, կմնային կորպուսի վրա»,- նշել է աղբյուրը:

Ըստ ադրբեջանական կողմի՝ ամեն ինչ վկայում է ներքին տեխնիկական պատճառների մասին։

Նշվում է, որ նախնական հետաքննությունը կենտրոնացած է երկու հնարավոր տեսությունների վրա՝ տեխնիկական անսարքություն, որը կապված է ինքնաթիռի երկարատև շահագործման և հնարավոր կորոզիայի հետ, որը թռիչքի բարձր ճնշման տակ կարող էր հանգեցնել կառուցվածքային խափանման, և բեռի ոչ ճիշտ ամրացում, որը տուրբուլենտության կամ հանկարծակի մանևրի ժամանակ կարող էր բեռի տեղաշարժի և լուրջ ներքին վնասների պատճառ դառնալ, որը հանգեցրել է վթարի։

Միջադեպի վերջնական պատճառները կպարզվեն օդանավի սև արկղերի վերծանումից հետո։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի