Վրաստանի իշխանությունները մտադիր են Թբիլիսիում առգրավել հինգ ընտանիքի սեփականություն՝ Հեյդար Ալիևի անվան կենտրոնի կառուցման համար

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Թբիլիսիում Հեյդար Ալիևի անվան կենտրոնի կառուցման պատճառով հինգ ընտանիք կարող է կորցնել իր սեփականությունը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Կենտրոնը նախատեսվում է կառուցել պատմական Աբանոտուբանի թաղամասում։ Նշվում է, որ անտեսելով բնակիչների բողոքները՝ հինգ ընտանիքի սեփականությունը կբռնագրավվի նախագծի համար։ Համապատասխան որոշումը ստորագրել է Վրաստանի էկոնոմիկայի նախարար Մարիամ Կվրիվիշվիլին։

Այս որոշման համար հիմք է հանդիսացել «Անհետաձգելի պետական ​​կարիքների համար գույքի առգրավման կարգի մասին» օրենքը։ Օրենքի համաձայն՝ առգրավումը թույլատրվում է միայն նախնական, լրիվ և արդարացի փոխհատուցմամբ՝ համաձայն Վրաստանի Սահմանադրության 19-րդ հոդվածի։

BM.ge-ի հաղորդմամբ՝ նախագիծը համարվել է «անհետաձգելի հանրային անհրաժեշտություն»։ Քանի որ իշխանությունները չեն կարողացել համաձայնության գալ գույքի սեփականատերերի հետ կամավոր գնման վերաբերյալ, որոշում է կայացվել գույքը հարկադիր բռնագրավելու մասին։

Սկզբում շինարարությունը նախատեսված էր սկսել Գորգասալի փողոցում 2023 թվականի հոկտեմբերի 25-27-ը, որտեղ տեղի է ունեցել հիմնարկեքի արարողությունը։ Սակայն նախագծման ընթացքում պարզ է դարձել, որ հողամասը բավարար չէ։ Հետևաբար, նախագծին ավելացվել  է տարածք, որում երկու բնակելի անշարժ գույք է առկա, որոնցից մեկն արդեն գնվել է պետության կողմից։

Նախարարի 2026 թվականի ապրիլի 3-ի հրամանում նշվում է, որ վրացական կողմի մասնակցությունը բազմամիլիոն դոլարանոց ներդրումային նախագծում, ի թիվս այլնի, ներառում է անշարժ գույքի ձեռքբերում։

Նշված բակում կա 24 սեփականատեր։ Նրանցից 13-ը համաձայնել են առաջարկվող գնման պայմաններին։ Եվս հինգ անձ, որոնք տիրապետում են ընդհանուր առմամբ 11 անշարժ գույքի (բնակելի տարածքներ և ձեղնահարկ), հրաժարվել են։

Փաստաթղթում ընդգծվում է, որ նախագիծը «կարևոր հանրային նշանակություն» ունի, ուստի հարկադիր բռնագրավումը համարվում է անհրաժեշտ։ Այն նաև մեջբերում է Վրաստանի Սահմանադրական դատարանի 2007 թվականի մայիսի 18-ի որոշումը, որում նշվում է մասնավոր և հանրային շահերի միջև հավասարակշռությունը պահպանելու անհրաժեշտության մասին։

Սեփականատերերն իրավունք ունեն մեկ ամսվա ընթացքում բողոքարկել նախարարի որոշումը դատարանում։

Նշենք, որ  Ադրբեջանի  նախագահ Իլհամ Ալիևը ապրիլի 6-ին պետական ​​այցով  Վրաստանում էր։

 

Թարգմանությունը`Էմմա Չոբանյանի