Թրամփը զգուշացնում է` ԱՄՆ-ն հաջորդիվ կհարվածի Իրանի կամուրջներին և էլեկտրակայաններին

Լուրեր

29.09.2026 | 10:30
«Նուբարյան Լաբ»-ն ու «World of Geniuses»-ը համագործակցության հուշագիր են ստորագրել
29.09.2026 | 10:27
Փրկարարները մասնատել են կոտրված ծառը և հեռացրել երթևեկելի հատվածից
29.09.2026 | 10:12
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 29-ի դրությամբ
29.09.2026 | 09:58
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
29.09.2026 | 09:50
Փրկարարներն ուղղել են բեռնատարը, վերականգնել երթևեկությունը
29.09.2026 | 09:33
«Գենդերային հավասարության, կենսաբազմազանության և COP17-ի վերաբերյալ ազգային երկխոսություն». ՈՒՂԻՂ
28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
28.09.2026 | 22:00
Պուտինն է բացել ՌԴ բազայի դուրսբերման հարցը․ Ադրբեջանի հարձակումը փաստեց՝ այն չի նպաստում ՀՀ անվտանգությանը․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:49
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Չեռնոգորիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:28
ԵՄ-ն- պատժամիջոցներ է սահմանել Թաթարստանի ղեկավարի ու ՌԴ այն դատավորների նկատմամբ, որոնք «Յաբլոկո»-ին հեռացրել են ընտրություններից
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացրել է Իրանի կամուրջներին ու էլեկտրակայաններին հարվածելու մտադրության մասին։

«Մեր բանակը, որն աշխարհի ամենամեծն ու ամենահզորն է անկասկած, նույնիսկ չի սկսել ոչնչացնել այն ինչ մնացել է Իրանում։ Հաջորդը կամուրջներն են, հետո՝ էլեկտրակայանները։ Նոր ռեժիմի ղեկավարությունը գիտի, թե ինչ պետք է արվի, և պետք է արվի արագ», – գրել է Թրամփը իր Truth Social-ում։

Իսկ ավելի վաղ ԱՄՆ նախագահը տեսանյութ էր հրապարակել, որը, ենթադրաբար, ցույց է տալիս Իրանի ամենամեծ կամրջի մասնակի փլուզումը և կոչ է արել Թեհրանին բանակցել, գրում է  DW-ն։

Truth Social-ում  հրապարակված տեսանյութում երևում էր մուգ ծուխ, որը բարձրանում էր Քարաջի B1 կամրջից, որը գտնվում է Իրանի մայրաքաղաք Թեհրանից մոտ 35 կիլոմետր հարավ-արևմուտք։

Թրամփը սպառնացել էր, որ «շատ ավելին կհետևի»։

«Ժամանակն է, որ Իրանը գործարք կնքի, քանի դեռ չափազանց ուշ չէ, քանի որ այն, ինչ կարող էր կոչվել մեծ երկիր, ոչինչ չի մնացել», – գրել է ԱՄՆ նախագահը։

Իրանի պետական ​​լրատվամիջոցները հաղորդել էին, որ երկրի B1 կամուրջը երկու անգամ ենթարկվել է ԱՄՆ-Իսրայելի ավիահարվածների։ Ըստ հաղորդագրությունների՝ զոհվել է 8 մարդ, վիրավորվել`95-ը։

B1 կամուրջը, որը դեռևս կառուցման փուլում է, ըստ որոշ տեղեկությունների Մերձավոր Արևելքի ամենաբարձրն կամուրջն է։ Այն նաև կարևոր երթուղի է, որը կապում է Քարաջը Թեհրանին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի