Արցախցիները «փախե՞լ են» պատերազմից ու հայրենիքից․ Փաշինյանի խոսույթն ու հակադարձումները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
29.09.2026 | 21:19
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն
29.09.2026 | 21:05
Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը
29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
29.09.2026 | 20:35
Նեթանյահուի գաղտնի այցը ԱՄԷ․ ինչ է հայտնի
29.09.2026 | 20:24
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
29.09.2026 | 20:11
Ֆրանսիայում պետական ծառայողների գործադուլ ու աշակերտների բողոքի ակցիաներ են
Բոլորը

«Մյուս անգամ փախածներով չփորձեք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել»․ Փաշինյանի խոսույթն արցախցիների մասով վերջին շաբաթներին քննադատության ալիք է բարձրացրել։ «Փախածներ» արտահայտությունը նա կիրառել էր ոչ միայն մետրոյում ծագած վեճի ընթացքում, այլև՝ ԱԺ ամբիոնից։

Արցախցի կնոջ հետ տեղի ունեցած միջադեպից հետո, երբ սոցցանցերում Փաշինյանին սկսեցին քննադատել գործածած բառամթերքի համար, վարչապետը ներողություն խնդրեց և փորձեց իրավիճակը շտկել․ «Ես չեմ ասել ու չեմ ասում, որ արցախցիները փախել են, ես ասում եմ, որ Ղարաբաղի, այսպես կոչված, էլիտան ա փախել։ Դրանք բոլորովին տարբեր բաներ են»։

Իսկ ովքե՞ր են փախել, ո՞ւմ է ակնարկում Փաշինյանը․ այսօր այս հարցի պատասխանը լրագրողները փորձեցին ստանալ Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանից։ «Ուզում եմ հիշեցնել նման խոսույթ իրականացնող անձանց, որ իրենք են եղել քաղաքական և դիվանագիտական առաջնագծում և հենց իրենց գործողությունների շնորհիվ ա, որ այսօր արցախցիները հայտնվել են նման իրավիճակում և հայ ժողովուրդը կորցրել է Արցախը»,- արձագանքեց Շահրամանյանը։

Արցախի Ազգային ժողովի վերջին նախագահ Աշոտ Դանիելյանն էլ ՀՀ բարձրաստիճան ղեկավարությանը հորդորեց փաստերով խոսել․ ««Դեզերտիրներ», «փախածներ»․ ինչ-որ քրեական գո՞րծ կա հարուցված։ Դա ասելով չի,էլի, այսինքն՝ օդում ասելով «փախած»»։

Արցախցի պաշտոնյաների այս հայտարարություններին Փաշինյանը արձագանքեց կառավարության հերթական նիստին հաջորդած ճեպազրույցում․ «Մարդիկ թող իրենց փախնելը, թող իրենց ճողոպրելը չկապեն իմ հրամանների հետ: Ես նման հրամաններ չեմ տվել: Մարդիկ ուզեցել են այդպիսի հրամաններ ստանալ, ես այդպիսի հրամաններ երբեք չեմ տվել: Էդ ով որ տենց բան ասում է՝ ինքը «ճողոպրողների» բանակից է»:

Հեռակա բանավեճում օրերս ներգրավվեց նաև վարչապետի նախկին կինը՝ Աննա Հակոբյանը։ Արցախի ԱԱԾ 3-րդ վարչության հատուկ ստորաբաժանման հրամանատար Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը, անդրադարձել էր Հակոբյանի 2023թ-ի այն ելույթին, թե 44-օրյա պատերազմի ժամանակ ունեցել ենք 11 հազար դասալիք․ «Մեր զինվորները դասալիքներ չեն, մեր զինվորները կռվում էին առյուծի նման, իսկ Ձեր ամուսինը թողեց մեր զինվորին անպաշտպան և առանց զենքի»,- նշել էր Ավանեսյանը։

Հակոբյանն արձագանքեց մեկ ժամ անց և հայտարարեց՝ չի կարողանում մտաբերել այս անձնավորությանը 44-օրյա պատերազմի ժամանակ։
Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը կարծիքով նմանօրինակ խոսույթը ատելության քարոզ է արցախցիների դեմ։
«Աբսուրդ մեղադրանքներ են, որոնք ուղղակի խնդիր ունեն արդարացնելու Նիկոլ Փաշինյանին և իր ռեժիմի սխալները: Երբ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ մինչև վերջ մենք չենք կռվել, արցախցիները չեն կռվել, ինքը եթե նկատի ունի մինչև վերջին մարդը և մինչև վերջին փամփուշտը, ապա դա սրիկայություն է, դրանով ուղղակի ինքը ասում է գնացեք ու մեռնեիք մինչև վերջ»։

Փաշինյանը հղում է կատարում հետախուզության տվյալներին և շեշտում՝ առկա զենք-զինամթերքի առյուծի բաժինը՝ 80-90 տոկոսը մնացել է ձեռք չտված։ Բեգլարյանը հակադարձում է՝ սուղ մարդկային, նյութական ռեսուրսներով կռվելը նշանակում էր ուղղակի կոտորվել մինչև վերջին մարդը․ «Վերջնարդյունքը ակնհայտ էր, որ պետք է պարտվեինք ու զինաթափվեինք»:

Ի վերջո, պատերազմի ժամանակ և դրանից հետո «փախնողներ» եղե՞լ են Արցախից, Փաշինյանն այսօր խոստացավ՝ առաջիկայում անուններ կհրապարակվեն և հույս ունի, կդատվեն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան