Գերագույն հոգևոր խորհրդի անդամը՝ սինոդ ստեղծելու Պոլսո Հայոց պատրիարքի առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.10.2026 | 09:53
«Ռեալը» հաղթել է «Բարսելոնային» Մբապեի դուբլի շնորհիվ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.10.2026 | 09:30
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 09:03
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
Բոլորը

«Սինոդը առաջին անգամ ստեղծել է, բնականաբար, Օսմանյան Թուրքիան, որպեսզի կարողանա ազգային եկեղեցին դարձնել կառավարելի, վերահսկելի», -այս մասին պետություն-ազգային եկեղեցի հարաբերությունների ներկա վիճակի առնչությամբ հրավիրված լսումների ժամանակ հայտարարեց արդարադատության նախկին նախարար, Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Գևորգ Դանիելյանը՝ անդրադառնալով Պոլսո պատրիարի՝ Գերագույն հոգևոր խորհրդի փոխարեն սինոդ ստեղծելու առաջարկին։

«Որտեղի՞ց է գալիս սինոդի գաղափարը։ Ոչ այն բովանդակությամբ, որ ձեզ ծանոթ է մեկ այլ կրոնական կառույցներից։ Հետո, բնականաբար, 1836 թվականին նույն այս ինստիտուտը կիրառեց նաև Ցարական Ռուսաստանը, որը ևս ձգտում էր որքան հնարավոր է ազգային եկեղեցին դարձնել վերահսկելի և կառավարելի։

Սինոդը չունի այն կազմակերպաիրավական հիմքերը և լիազորությունները, ինչ ունի Գերագույն հոգևոր խորհուրդը։ Կենտրոնաձիգ կառավարումը միշտ էլ գաղութատեր երկրների համար եղել է աքիլլեսյան գարշապար, և, բնականաբար, իրենք ձգտել են դա կյանքի կոչել սինոդի միջոցով։ Բայց հիմա, եթե մենք ենք սինոդ ուզում ստեղծել, նշանակում է՝ մենք իսկապես ուզում ենք եկեղեցին դարձնել կառավարելի, վերահսկելի։

Դրա մասին պետք է պարզ խոսել, այլապես օգտագործել տերմիններ, որոնք, իբրև թե, խնդրի հետ կապ չունեն, իրականում ուղղակի կապ ունեն»,- նշեց Դանիելյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։