Կորոնավիրուսով վարակված էջմիածնեցի կնոջը տեղափոխել են  ինտենսիվ թերապիայի բաժանմունք․ Ան-ից վստահեցնում են, որ վիճակը ծանր չէ

 

Էջմիածնեցի կորոնավիրուսով վարակված կնոջը երեկ տեղափոխվել են ինտենսիվ թերապիայի բաժանմունք: Այս մասին փոխանցում են Factor.am-ի ԱՆ աղբյուրները:  Factor.am-ը փորձեց այս կապակցությամբ պաշտոնական տեղեկատվություն ստանալ  առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանից, ով  մեզ հետ զրույցում ասաց, որ չնայած էջմիածնեցի կնոջ մոտ առկա է թոքաբորբ, այնուամենայնիվ, նրա վիճակը ծանր չի գնահատվում, իսկ թե որ բաժանմունքում է գտնվում կինը՝ ինքը  տեղյակ չէ:

ԱՆ֊ի տեղեկատվության բաժնի պատասխանատու Լիլիթ Բաբակեխյանն էլ տեղեկացրեց, որ Նորք ինֆեկցիոն հիվանդանոցում կա  կորոնավիրուսով վարակված մեկ հիվանդ, որն ունի թոքաբորբ։  Ճշտող հարցին՝ նա ինտենսիվ թերապիայի  բաժանմունքո՞ւմ է,  ԱՆ ներկայացուցիչը ոչ հերքեց, ոչ հաստատեց. <Մենք չունենք ծանր հիվանդ, ունենք հիվանդ, որը թոքաբորբ ունի։ Հիմա՝ թե որ բաժանմունքում է, էականը ո՞րն է>,֊ասաց նա։

Հիշեցնենք, որ վարչապետն այս դեպքը որակել էր ամենաաղաղակողը, երբ Էջմիածնում մի ընտանիքի 3 անդամների մոտ հաստատվել է կորոնավիրուսը և մի գերդաստանի ընտանիքները մեկուսացվել են: Նա նշել էր, որ Էջմիածնի բնակիչ կինը, վերադառնալով Իտալիայից, ունեցել է վատ ինքնազգացողություն, ջերմություն և ջերմիջեցնողներ է ընդունել: «Բառացիորեն սիստեմաների տակից դուրս գալով, նա գնացել է ոսկերչի մոտ, հետո՝ վարսավիրի մոտ, իսկ հետո՝ մասնակցել հարազատի նշանադրությանը: Եվ հիմա ունենք այս պատկերը: Մեկուսացված են նաև ոսկերիչն ու վարսավիրը, նշանադրության բոլոր մասնակիցները: Այս պահին հաստատված է, որ կինը վարակել է իր ամուսնուն ու մորաքրոջ տղային, իսկ մյուսների մասին պատկերը դեռ անհայտ է»,- ներկայացրել էր վարչապետը: Նշենք, որ այս պահին Հայաստանում վարակված է 15 քաղաքացի։

Նարեկ Կիրակոսյան

Լիլիթ Շաբոյան

Լուրեր

15.12.2024 | 20:28
Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի աշխարհի չեմպիոն. Armsport.am
15.12.2024 | 19:20
Տանիքում շինարարական աշխատանքներ իրականացնելիս հանկարծամահ է եղել
15.12.2024 | 19:14
Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ֆրանսիա
15.12.2024 | 17:40
Հրշեջները մարել են Արշակունյաց պողոտայի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհը
15.12.2024 | 15:19
Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, լեռնային շրջաններում՝ ձյուն և բուք
15.12.2024 | 14:24
Սոթքում 2022-ի ռազմական ագրեսիայից հետո բնակիչներին են հանձնվել նորակառույցների բանալիները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2024 | 13:04
ԱԺ այգու դռները մի քանի ժամով կբացվեն
15.12.2024 | 12:21
Հրդեհ` Երևանի հյուրանոցներից մեկում. դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ
15.12.2024 | 11:22
Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Mango-ի հիմնադիրը
15.12.2024 | 10:40
Վրաստանի կողմից Բավրայի անցակետը փակ է կցորդիչով բեռնատարների համար
14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
Բոլորը