Ինչպես է ոչնչացվում «ԳՈՒՄ»-ի շուկայից առգրավված միսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Factor.am-ը տեղեկացրել էր, որ այսօր վաղ առավոտյան ՍԱՏՄ տեսուչները ոստիկանների ուղեկցությամբ այցելել են «ԳՈՒՄ»-ի շուկայի և հարակից տարածքների մսավաճառներին՝ վերահսկողություն իրականացնելու նպատակով։ Նրանք առգրավել էին վաճառվող միսը` հիմնավորելով, որ այն վաճառվում է սանիտարական նորմերի խախտումներով, բաց վիճակում, առանց 5-րդ ձևի՝ սպանդանոցային մորթը հավաստող փաստաթղթի առկայության։

Մսատերերի պնդմամբ՝ ՍԱՏՄ-ի կողմից առգավված միսը համապատասպանում է բոլոր նորմերին։ Նրանք դեմ չեն, որ մորթը սպանդանոցային պայմաններում իրականացվի, բայց ասում են՝ Հայաստանում շատ քիչ են սպանդանոցները և հեռու են իրենց բնակավայրերից:

ՍԱՏՄ-ից պարզաբանել են, որ մոտ 1 տոննա միս են առգրավել, այն ենթակա է ոչնչացման` այրման միջոցով։ Մսավաճառաներն էլ հայտարարել են, որ ուզում են գնալ և տեսնել, թե ինչպես են ոչնչացնում, վառում իրենց ապրանքը, բայց նրանց արգելել էին։

Factor TV-ին գնացել է «ԳՈՒՄ»-ի շուկայի և հարակից տարածքների մսի վաճառքի կետերից առգրավված մսեղիքի հետքերով, այցելել այն ընկերություն, որտեղ այրման եղանակով ոչնչացվել է միսը։

ՍԱՏՄ-ն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.

«Մշտադիտարկման արդյունքում հայտնաբերվել են մի շարք էական խախտումներ։ Մսի իրացման կետերը դադարեցրել են աշխատանքը և փակվել են, իսկ մատակարարները չեն կարողացել փաստել իրենց մսի սպանդանոցային ծագումը:
Օրենսդրությամբ սահմանված է, որ ոչ սպանդանոցային ծագման միսը ենթակա է առգրավման և ոչնչացման։ Այսօր առգրավվել և ոչնչացվել է մոտ մեկ տոննա միս:
Կարևորում ենք նշել, որ Տեսչական մարմնի կողմից ոչ սպանդանոցային ծագման մսի առգրավման և ոչնչացման մասին բոլոր հնարավոր հարթակներով պարբերաբար իրականացվել են իրազեկման աշխատանքներ, մսի իրացման կետերը, այդ թվում՝ Խորենացի փողոցի, նախազգուշացվել են այն մասին, որ միջոցառումները կրելու են մշտական բնույթ՝ հորդորելով աշխատել օրենքով սահմանված ընթացակարգերով։
Ավելին, նմանօրինակ վերահսկողական միջոցառում Խորենացի փողոցում գործող մսի իրացման կետերում անցկացվել է բոլորովին վերջերս՝ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, որի ընթացքում նույնպես առգրավվել է ոչ սպանդանոցային ծագման միս՝ կրկին իրազեկելով տնտեսավարողներին գործող կարգավորումների մասին։
Տեսչական մարմնի գործողությունները, բնականաբար, միտված են բացառապես բնակչության առողջության պահպանմանը՝ թույլ չտալու, որ մարդկանց սեղաններին հայտնվի չստուգված, անհայտ ծագման, վտանգավոր սննդամթերք։
Եվս մեկ անգամ մսի իրացմամբ զբաղվող տնտեսավարողներին հորդորում ենք իրացնել բացառապես սպանդանոցային ծագման միս»։

Մանրամասները՝ տեսանյութում։