Տեղի կունենա ՀՀ ժողովրդական արտիստ, դիրիժոր Յուրի Դավթյանի 95-ամյակին նվիրված հոբելյանական երեկո

Լուրեր

20.08.2024 | 22:54
Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.08.2024 | 22:39
Հարավային Կորեան և ԱՄՆ-ը լայնածավալ օդային զորավարժություններ են սկսել
20.08.2024 | 22:25
Նոան խոշոր հաշվով հաղթեց Սլովակիայի գավաթակրին
20.08.2024 | 22:14
Ուկրաինայի Ռադան կքվեարկի Հռոմի ստատուտի վավերացման հարցով
20.08.2024 | 21:58
Նոա-Ռուժոմբերոկ ընդհատված հանդիպումը վերսկսվել է
20.08.2024 | 21:45
Հայկական կոնյակը` ռուսական կառույցի թիրախում. արդյո՞ք ՀՀ-ի համար նոր սահմանափակումներ կլինեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2024 | 21:38
Հոսանքազրկում Նոա-Ռուժոմբերոկ հանդիպման ընթացքում. խաղն ընդհատված է. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
20.08.2024 | 21:24
Մհեր Օհանյանը դարձել է սամբոյի պատանիների միջազգային մրցաշարի հաղթող
20.08.2024 | 21:10
Բայդենն էստաֆետը փոխանցում է Հարիսին. Չիկագոյում բացվել է Դեմոկրատական կուսակցության համագումարը
20.08.2024 | 20:55
«ՏՏ ոլորտին Կառավարության օժանդակությունը հետմահու էր»․ ինչո՞ւ է ոլորտում անկում նկատվում
20.08.2024 | 20:42
Ուկրաինայի ԶՈւ-ն սպառնում է Կուրսկի մարզի ևս մեկ շրջանի
20.08.2024 | 20:27
Պապիկյանը հանձնարարել է խստորեն հետևել շինարարական նորմերին և ժամկետներին
20.08.2024 | 20:13
Ըմբիշ Նարեկ Գրիգորյանը՝ Մ17 ԱԱ բրոնզե մեդալակիր
20.08.2024 | 20:00
Կոռուպցիոն ռիսկ կա, երբ 180․000 դոլար հատկացնում են Երևանի մասին 15 երգի ձայնագրման համար․ Հայկ Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2024 | 19:49
ՌԴ ՊՆ-ն հորդորում է պատրաստվել Կուրսկի շրջանի համար տևական մարտերի
Բոլորը

Հուլիսի 15-ին՝ ժամը 19։30-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա ՀՀ ժողովրդական արտիստ, դիրիժոր Յուրի Դավթյանի 95-ամյակին նվիրված հոբելյանական երեկո։ Այս մասին հայտնում են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մամուլի ծառայությունից։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ ծրագրում կհնչեն Ալեքսանդր Սպենդիարյանի Էտյուդը հրեական թեմաներով, Արտեմի Այվազյանի Սյուիտը դաշնամուրի և նվագախմբի համար (մենակատար՝ Անահիտ Դիլբարյան, դաշնամուր), Մորիս Ռավելի «Գնչուհի» կոնցերտ-ռապսոդիան ջութակի և նվագախմբի (մենակատար՝ Հայկ Դավթյան, ջութակ), Կոնստանտին Պետրոսյանի «Հայաստան» ստեղծագործությունը (մենակատար՝ Լիպարիտ Ավետիսյան, տենոր), Առնո Բաբաջանյանի «Առաջին սիրո երգը» տենորի և նվագախմբի համար (մենակատար՝ Լիպարիտ Ավետիսյան), Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի Դաշնամուրի կոնցերտ թիվ 21 (մենակատար՝ Սվետլանա Նավասարդյան, դաշնամուր), Էդվարդ Միրզոյանի Վալսը, Պիետրո Մասկանիի ինտերմեցո «Գեղջկական պատիվ» օպերայից։
Համերգը կղեկավարեն դիրիժորներ Սերգեյ Սմբատյանը և Հայկ Դավթյանը։

Յուրի Դավթյանը 1953թ.-ից աշխատել է Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում` որպես դիրիժոր, 1980-2000թթ. եղել է գլխավոր դիրիժորը: 1964-66թթ. եղել է Սարատովի օպերային թատրոնի գլխավոր դիրիժորը: 1966-70թթ. և 1992-94թթ. ղեկավարել է Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության պետական կոմիտեի սիմֆոնիկ նվագախումբը: Ղեկավարել է նաև ԽՍՀՄ երկրների մի շարք նվագախմբեր` ԽՍՀՄ Պետական, Մոսկվայի Մեծ, Մարիինյան թատրոնների և այլն: Թողարկել է մի շարք ձայնասկավառակներ:

Եղել է Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գլխավոր դիրիժորը: Մեծ ներդրում է ունեցել մանկավարժության գործում. դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: 1972թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 1984թ.՝ Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: