Բայդենն էստաֆետը փոխանցում է Հարիսին. Չիկագոյում բացվել է Դեմոկրատական կուսակցության համագումարը

Լուրեր

07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
Բոլորը

Չիկագոյում մեկնարկել է Դեմոկրատական կուսակցության համագումարը՝ նախընտրական առանցքային իրադարձություններից մեկը, որի ժամանակ թեկնածուները պաշտոնապես առաջադրում են ստանում իրենց կուսակցությունից։ Երկուշաբթի երեկոյան Չիկագոյի բեմից ելույթ են ունեցել նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենը և կոնգրեսական Ալեքսանդրիա Օկասիո-Կորտեսը, փոխանցում է VOA-ն։

Ինչ-որ պահի փոխնախագահ Քամալա Հարիսն անսպասելիորեն հայտնվել է բեմում և ողջունել միջոցառման պատվիրակներին և հյուրերին: Նրա հիմնական ելույթը նախատեսված է հինգշաբթի, երբ նա կընդունի կուսակցության թեկնածությունը։ Այնուամենայնիվ, համագումարի առաջին օրվա վերջին և գլխավոր բանախոսը գործող նախագահ Ջո Բայդենն է եղել։

ԱՄՆ 46-րդ նախագահին ներկաները ողջունել են «Շնորհակալություն, Ջո՛» վանկարկումներով և չորս րոպեանոց ծափերով:

«Ամերիկա՛, ես սիրում եմ քեզ»,- ի պատասխան՝ ասել է Բայդենը, որին հաջորդել է Սպիտակ տան ղեկավարի հուզական ելույթը նախագահի պաշտոնում իր ժառանգության և Քամալա Հարիսի թեկնածությանն աջակցության մասին՝ ընտրապայքարից դուրս գալու իր որոշումից հետո:

«Պատրա՞ստ եք քվեարկել հանուն ազատության։ Պատրա՞ստ եք քվեարկել հանուն ժողովրդավարության և Ամերիկայի», – ասել է Բայդենը իր ելույթի սկզբում, իսկ հետո բազմիցս քննադատել է իր նախորդին՝ Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփին։

Ըստ Associated Press-ի՝ նախագահի ելույթն «ավելի շատ հիշեցնում էր Բայդենի հաղթանակը 2020 թվականին», քան հունիսին Թրամփի դեմ բանավեճի ելույթը, որը հիասթափության ալիք առաջացրեց և, ի վերջո, հանգեցրեց նրա վերընտրվելու քարոզարշավի չեղարկմանը։

«Նա [Հարիսը] կլինի այնպիսի նախագահ, որին մեր երեխաները կարող են նմանակել։ Նա կլինի նախագահ, որին կհարգեն համաշխարհային առաջնորդները, քանի որ նրան արդեն հարգում են: Նա կլինի նախագահ, որով մենք բոլորս կարող ենք հպարտանալ, և նա կլինի պատմական նախագահ, որն իր հետքը կթողնի Ամերիկայի ապագայի վրա»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը:

Բայդենը ելույթն ավարտել է Հարիսի հետ գրկախառնությամբ, որը կրկին բեմ է դուրս եկել ամուսնու ընկերակցությամբ։

Չիկագոյի բեմից համեմատաբար քիչ է լսվել արտաքին քաղաքականության թեման։ Նյու Յորքից կոնգրեսական Ալեքսանդրիա Օկասիո-Կորտեսն իր ելույթում նշել է ՀԱՄԱՍ-ի դեմ Իսրայելի պատերազմը (ԱՄՆ-ում ահաբեկչական ճանաչված կազմակերպություն):

«Նա [Քամալա Հարիսը] անխոնջ աշխատում է Գազայում հրադադար ապահովելու և պատանդներին տուն բերելու համար»,- ասել է Օկասիո-Կորտեսը:

Միևնույն ժամանակ, կոնգրեսականը նախկինում քննադատել է Սպիտակ տան քաղաքականությունը Գազայի հակամարտության վերաբերյալ և կոչ արել խստացնել Իսրայելին ռազմական օգնություն ցուցաբերելու սահմանափակումները։