Կոռուպցիոն ռիսկ կա, երբ 180․000 դոլար հատկացնում են Երևանի մասին 15 երգի ձայնագրման համար․ Հայկ Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանի ստորագրած կարգադրության համաձայն՝ հարկատուների գրպանից շուրջ 180 հազար դոլար կհատկացվի Երևան քաղաքի 2024 թվականի տոնակատարություններին նվիրված 15 սիրված երգերի նորացված կատարումների ձայնագրությունների, ինչպես նաև 1 նոր երգի և տեսահոլովակի ստեղծման համար: Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանը Factor TV-ի հետ զրույցում նշում է, որ սա հարկատուների գումարի վատնում է։

«Բնականաբար, սա անհրաժեշտ ծախս չէ, քաղաքապետարանի այս գործելաոճն էլ նորություն չէ։ Սա կոռուպցիոն դասական սխեմա է»,- ասում է ավագանու անդամը։

Երևանի քաղաքապետարանից չեն հայտնում, թե ինչպես է 15 երգերի ձայնագրությունների, մեկ նոր երգի տեսահոլովակի համար ընտրվել մի ընկերություն՝ «Կոմբինատ Փրոդաքշն»-ը, որը պետական որևէ կառույցի ծառայություն դեռ չի մատուցել և ինչ-ինչ հարցերում իր պարտավարությունները չի կատարել։

«Կոմբինատ Փրոդաքշն»-ի հիմնադիրն ու տնօրենը մինչ օրս Լիլիթ Մարտիրոսյանն է, որը մասնակցություն ունի մի քանի ընկերություններում։ Դրանցից հանրությանն առավել հայտնի է «Շարմ Հոլդինգ» ընկերությունը, որտեղ նա տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է։

«Շարմ Հոլդինգ»-ի 50% բաժնեմասի սեփականատերը Ռուբեն Ջաղինյանն է, որի հետ փոխկապակցված է նաև մեծ աղմուկ հանած «Ֆակտորի փրոդաքշն» ընկերությունը, որի հետ առանց մրցույթի բազմամիլիոնանոց պայմանագրեր են կնքել թե՛ Երևանի քաղաքապետարանը, թե՛ կառավարությունը։ «Ֆակտորի փրոդաքշն»-ի հիմնադիրներն են Վազգեն Պողոսյանը և Ռուդիկ Տեր-Գալստյանը, որոնք աշխատել են «Շարմ հոլդինգ» ՍՊԸ-ում, Հանրային հեռուստաընկերությունում, երբ վերջինի ղեկավարը Ռուբեն Ջաղինյանն է եղել։

Հայկ Գրիգորյանը սա ևս խնդրահարույց է համարում, ընդգծում է՝ այստեղ կոռուպցիոն ռիսկ կա և, նրա պնդմամբ, քաղաքապետարանում գործում է կոռուպցիոն սխեմա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան