Պարտության պատասխանատուն Արթուր Վանեցյանն է, 9։1 խաղի համար պետք է բացատրություն տան. Արեն Մկրտչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.12.2025 | 03:00
Կոնֆերենցիաների լիգա. «Նոայի» հավանական մրցակիցները փլեյ-օֆֆում
19.12.2025 | 02:04
Կոնֆերենցիաների լիգա․ Վահան Բիչախչյանը՝ գոլի հեղինակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.12.2025 | 01:56
Կոնֆերենցիաների լիգա․ «Նոան» պարտվեց Կիևի «Դինամոյին», բայց դուրս եկավ փլեյ-օֆֆ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 23:24
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
18.12.2025 | 23:09
Գիտությունն ավելի հաճախ պետք է կապվի արդյունաբերության հետ, որպեսզի արդյունավետությունը հնարավոր լինի չափել. Հակոբ Արշակյան
18.12.2025 | 22:49
Համբերությունը սպառվում է. Թուրքիան զգուշացրել է Սիրիայի քրդական ուժերին
18.12.2025 | 22:33
Եվրախորհրդարանի բանաձևը Բաքվի դեմ. ազատել ՀՀ-ի կապերի մեջ մեղադրվող Սամեդովին և Աբիլովին, բոլոր քաղբանտարկյալներին, դադարեցնել բռնաճնշումները
18.12.2025 | 22:20
Վթար Ներքին Դվին գյուղում․ կան տուժածներ
18.12.2025 | 22:09
Ստորագրվել է Հայաստան-Հունաստան երկկողմ պաշտպանական համագործակցության 2026 թվականի ծրագիրը
18.12.2025 | 22:01
«Ավելի շատ նեղվածությունից այսպես եղավ»․ Տեր Վրթանեսին ստենտավորել են
18.12.2025 | 21:56
Մայր Աթոռի տարածքից ոչ ադեկվատ և սադրիչ վարքագիծ դրսևորող 5 անձ հեռացվել է. ՆԳՆ խոսնակ
18.12.2025 | 21:53
Ճապոնուհին ամուսնացել է ChatGPT-ով գեներացված անձի հետ. ՏԵՍՆԱՅՈՒԹ
18.12.2025 | 21:39
Երևանում և 9 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.12.2025 | 21:24
Պաշտոնական այցերից ինչ նվերներով են վերադարձել ԱԺ նախագահը, ԱԳ նախարարն ու ԱԽ քարտուղարը
18.12.2025 | 21:10
Թուրքիան հերքում է անհայտ ԱԹՍ-ի խոցումից հետո ՀՕՊ-ի թուլության մասին պնդումները
Բոլորը

Վերջին շրջանում ինչ տեղի է ունենում Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայում, անընդունելի է մեզ համար: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի անդամ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը` անդրադառնալով երեկ Հայաստան-Իտալիա խաղում Հայաստանի ազգային հավաքականի 9-1 հաշվով պարտությանը:

«Այս պարտությունը որևէ բացատրություն, արդարացում չունի: Թիվ մեկ պատասխանատուն մարզիչն է, բայց Աբրահամ Խաշմանյանը ընդամենը 2-րդ խաղն է, ինչ գլխավորում է Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը: Հետևաբար մեղավոր են բոլորը, և թիվ մեկ պատասխանատուն Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն է»,- ասաց Մկրտչյանը:

Հարցին` ՀՖՖ գործկոմն ունի՞ ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի հրաժարականի պահանջ, Արեն Մկրտչյանը պատասխանեց. «Դեռ մեր օրակարգում նման հարց չկա, երբ լինի, կտեղեկացնենք»:

Հարցին` այդ դիրքորոշմանը նպաստե՞լ է իրողությունը, որ Արթուր Վանեցյանն այլևս իրենց (իշխող քաղաքական խմբի) թիմի անդամ չէ, Արեն Մկրտչյանը պատասխանեց. «Պարոն Վանեցյանը եղել է ԱԱԾ տնօրեն, և երբևէ մեր թիմի անդամ չի եղել: ԱԱԾ տնօրենը երբևէ որևէ թիմի անդամ չի լինում»:

Նա նաև հայտնեց, որ ՀՖՖ գործկոմն ՀՖՖ նախագահի հրաժարականի պահանջ դնելու ուղիղ լիազորություն չունի, բայց կարող է ժողով հրավիրել և այդ հարցը բարձրացնել:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան