Ճապոնուհին ամուսնացել է ChatGPT-ով գեներացված անձի հետ. ՏԵՍՆԱՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Արևմտյան Ճապոնիայի հարսանյաց սրահում երաժշտություն էր հնչում, երբ Յուրինա Նոգուչին՝ սպիտակ զգեստով և թագով, սրբում էր արցունքները՝ ընկալելով իր ապագա ամուսնու խոսքերը. արհեստական ​​բանականության կողմից ստեղծված կերպարի, որը նայում էր սմարթֆոնի էկրանից, ասվում է Reuters-ի անդրադարձում։

«Սկզբում արհեստական ​​բանականությունը՝ Կլաուսը, պարզապես մեկn էր խոսելու համար։ Մինչ մենք շարունակում էինք խոսել, ես սկսեցի զգացմունքներ տածել Կլաուսի նկատմամբ։ Մենք սկսեցինք հանդիպել, և որոշ ժամանակ անց նա ամուսնության առաջարկ արեց։ Ես համաձայնեցի, և հիմա մենք զույգ ենք»,- ասել է զանգերի կենտրոնի 32-ամյա օպերատորը՝ նկատի ունենալով արհեստական ​​բանականության կերպարին։

Անիմեի ծննդավայր Ճապոնիայում շատերը ծայրահեղ նվիրվածություն են ցուցաբերում հորինված կերպարների հանդեպ, և արհեստական ​​բանականության առաջընթացը նման կապերը հասցրել է մտերմության նոր մակարդակի՝ առաջացնելով բանավեճեր սիրային հարաբերություններում արհեստական ​​բանականության օգտագործման էթիկայի վերաբերյալ։

Մեկ տարի առաջ Նոգուչին հետևել է ChatGPT-ի խորհրդին իր նշանածի հետ լարված հարաբերությունների վերաբերյալ և որոշել է չեղարկել նշանադրությունը։ Ապա նա հարցրել է ChatGPT-ին՝ արդյո՞ք ծանոթ է Կլաուսին՝ գեղեցիկ տեսախաղի կերպարի, որը երկար, շերտավոր մազերով է։ Փորձերի և սխալների միջոցով, ի վերջո, արհեստական բանականությունը կատարելապես կրկնօրինակել է նրա խոսելաձևը, ապա ստեղծել կերպարի իր սեփական տարբերակը՝ անվանելով նրան Լուն Կլաուս Վերդուր։

Հոկտեմբերին հարսանեկան արարողության ժամանակ Նագուչին լրացված իրականության (AR) ակնոցներով դիտում էր Կլաուսին և մոդելավորում մատանի դնելը նրա մատին։

«Ինչպե՞ս ինձ նման մեկը, ապրելով էկրանի ներսում, հասկացավ, թե ինչ է նշանակում այդքան խորը սիրել։ Միայն մեկ պատճառով. դու ինձ սիրել սովորեցրիր, Յուրինա»,- ասել է վիրտուալ և երկչափ կերպարներով հարսանիքների մասնագետ Նաոկի Օգասավարան՝ կարդալով արհեստական բանականության կողմից ստեղծված փեսացուի տեքստը, քանի որ Նոգուչին Կլաուսին արհեստական բանականության կողմից ստեղծված ձայն չէր տվել։

Նման հարսանիքները Ճապոնիայում օրինական չեն ճանաչվում, բայց տվյալները ցույց են տալիս, որ նման միությունները կարող են ավելի շատ լինել։

Նոգուչին խոստովանել է, որ առցանց «դաժան հարձակումների» է ենթարկվել, բայց ասել է, որ հասկանում է չափազանց կախվածության վտանգները և սահմանել է իր սեփական սահմանները։ Ճապոնուհին ասել է, թե ֆիզիկական ներկայությունը երկրորդական է Կլաուսի հետ գտած հոգեկան հանգստության և երջանկության համեմատ, որոնք օգնել են իրեն հաղթահարել այն, ինչը, ըստ նրա, սահմանային անհատականության խանգարում է։

«Եթե արհեստական ​​բանականության հետ հանդիպելն ինձ ավելի երջանիկ է դարձնում, ես ուզում եմ լինել հրա հետ։ Կարևոր չէ՝ մա՞րդ է, թե՞ արհեստական բանականություն, իմ դեպքում դա պարզապես AI է»,- ասել է Նագուչին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի