Ռոբերտ Քոչարյանը լավ կլինի սուս մնա, նստի իր տեղը և ավել-պակաս բաներ չխոսա․ ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
29.09.2026 | 21:19
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն
29.09.2026 | 21:05
Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը
29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
29.09.2026 | 20:35
Նեթանյահուի գաղտնի այցը ԱՄԷ․ ինչ է հայտնի
29.09.2026 | 20:24
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
29.09.2026 | 20:11
Ֆրանսիայում պետական ծառայողների գործադուլ ու աշակերտների բողոքի ակցիաներ են
Բոլորը

«Բավականին բարդ է Հայաստանի երկրորդ նախագահի աթոռը զավթած անձնավորության դատարկաբանություններին արձագանքելը»,- այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի հետևյալ հայտարարությանը․

«Ինձ համար պարզ է՝ ինչու Նիկոլ Փաշինյանը չի ուզում խաղաղության երաշխիքներ։ Ինքն ուզում է այնպիսի խաղաղություն, որը կապվի միայն իր անվան հետ։ Իրականում մեզ պետք է խաղաղություն, որը կապված չէ որևէ մեկի հետ, այլ ունի երաշխավորներ»։

Հովհաննիսյանի խոսքով՝ Հայաստանի Հանրապետությունն ունի խաղաղություն, և այդ խաղաղությունը պետք է ամեն կերպ ամրացնել և պահպանել։

«Խաղաղությունը Հայաստանի Հանրապետության ժողովրդինն է։ Ռոբերտ Քոչարյանը սա լավ չի հասկանա, որովհետև Ռոբերտ Քոչարյանը ոչ մի օրգանական և բնական կապ չունի հայ ժողովրդի հետ։ Դա ցույց է տալիս իր անցած կյանքը, իր գործողություններն ու որոշումները, նրա օրոք Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած իրադարձությունները՝ Հոկտեմբերի 27-ը, Մարտի 1-ը, Պողոս Պողոսյանի սպանությունը, ընտրությունների կեղծումը, ժողովրդին ծեծելը փողոցներում ամեն ընտրական պրոցեսից հետո։

Դրա համար լավ կլինի սուս մնա և հանգիստ նստի իր տեղը և ավել-պակաս բաներ չխոսա Հայաստանի երկրորդ նախագահի աթոռը զավթած անձնավորությունը»,-նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։