20 կգ թմրամիջոցների մաքսանենգության գործը բացահայտվել է․ երկու անձ կալանավորվել է

Լուրեր

27.10.2026 | 16:54
ՀՖՖ մրցավարները միջազգային նշանակումներ են ստացել
27.10.2026 | 16:43
Ռումինիան հայտարարել է ռուսական դիվերսիոն ցանցի բացահայտման և Carfil պաշտպանական ձեռնարկությունը հրկիզելու փորձին դրա առնչության մասին
27.10.2026 | 16:34
«Ամաչում էր վերցներ, ասեց` դիր ջեբդ». Սամվել Կարապետյանը՝ գաղտնի տեսագրության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
27.10.2026 | 16:26
«Մի զանգ է պետք, որ ծրագրերը փոխի»․ Ղազարյանը՝ Փաշինյանի Դավոս մեկնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:23
Թուրքիայում Բաքվի կողմից անցանկալի անձ հայտարարված ևս մեկ գործիչ է ձերբակալվել
27.10.2026 | 16:23
«Հայաստանը պատրա՞ստ է 1 միլիարդ դոլար մուծել»․ Ղազարյանը՝ Միրզոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:19
Վարչապետ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային
27.10.2026 | 16:16
Ադրբեջանին TRIPP-ով ոչինչ չենք տալիս, սահմանը բացում ենք փոխադարձաբար. Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:14
Սենց էլ անորոշ վիճակ․ Միրզոյանը TRIPP-ի շուրջ խոսքը եզրափակեց անեկդոտով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:12
99 տարվա պարտավորություն եք առաջարկում՝ առանց տնտեսական հաշվարկի․ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:05
ԵՊՀ երկու ամբիոնի վարիչ է ձերբակալվել․ ՀԿԿ
27.10.2026 | 16:00
Քյարքի-Տիգրանաշեն. ինչպես հայկական տարածքում գտնվող գյուղը դարձավ ադրբեջանական անկլավ
27.10.2026 | 15:54
Բաքվի դատավճիռը հերքում է ինքն իրեն. Հայ դատի կենտրոնական խորհրդի զեկույցը՝ Ռուբեն Վարդանյանի դատավարության վերաբերյալ
27.10.2026 | 15:47
Եթե Ադրբեջանը ստանա TRIPP-ը, կարող է կորցնել խաղաղության պայմանագիր ստորագրելու մոտիվացիան․Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ Կոմիտեն ավարտել է առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 20 կգ թմրամիջոցների մաքսանենգ ձեռքբերման և իրացման գործի նախաքննությունը․ Երևանի և Վանաձորի բնակիչ երկու մեղադրյալ կալանավորվել են, իսկ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազին։

«ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված քննչական գործողությունների, ինչպես նաև ԱԱԾ աշխատակիցների հետ  համատեղ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են իրացնելու նպատակով, մաքսանենգությամբ 20 կգ տարբեր տեսակի թմրամիջոցներ ձեռք բերելու և հետագայում դրանք ՀՀ-ում այլ անձանց իրացնելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի հանգամանքները:

Մասնավորապես, նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ Երևանի բնակիչ Ա.Մ.-ն և Վանաձորի բնակիչ Հ.Դ.-ն, նախնական համաձայնությամբ, իրացնելու նպատակով, մաքսանենգությամբ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներն ապօրինի ձեռք բերելու դիտավորությամբ, 2026 թվականի փետրվարի 2-ին վերցրել են ՀՀ տեղափոխված թմրամիջոցների պարունակությամբ պոլիէթիլենային փաթեթները, դրանք  տեղադրել ավտոմեքենայի սրահում, տեղափոխել Արարատի մարզում գտնվող հյուրանոց և թաքցրել: Սակայն, վերջիններս ձերբակալվել են ԱԱԾ աշխատակիցների կողմից:

Ա.Մ.-ի և Հ.Դ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը) և 46-399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների, դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների կամ դրանց պրեկուրսորների մաքսանենգությանն օժանդակելը):

Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»,- ասված է հաղորդագրությունում։