Դատարկ խոսքեր են, ի՞նչ է նշանակում արժանապատիվ խաղաղություն, ո՞նց եք ԼՂ-ի անկախություն վերականգելու, հայերին վերադարձնելու․ Սամվել Մելիքսեթյան․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
29.09.2026 | 21:19
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն
29.09.2026 | 21:05
Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը
29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
29.09.2026 | 20:35
Նեթանյահուի գաղտնի այցը ԱՄԷ․ ինչ է հայտնի
29.09.2026 | 20:24
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
29.09.2026 | 20:11
Ֆրանսիայում պետական ծառայողների գործադուլ ու աշակերտների բողոքի ակցիաներ են
Բոլորը

Հայաստանի ընդդիմության կողմից առաջարկվող «երաշխավորի ինստիտուտի» գաղափարը գործնականում անիրատեսական է և սնվում է ավելի շուտ նախընտրական բարի ցանկություններով, քան իրական քաղաքական հաշվարկով։ Այս մասին Factor TV-ի հետ զրույցում նշել է քաղաքագետ, «Հայկական խորհրդի» փորձագետ Սամվել Մելիքսեթյանը՝ վերլուծելով Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները և ներքաղաքական դիսկուրսի առանձնահատկությունները։

Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում երաշխավոր երկրների (ինչպիսիք են Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը կամ արևմտյան երկրները) ներգրավման առաջարկին՝ Մելիքսեթյանը նշել է, որ նման մեխանիզմը կյանքի կոչելը գրեթե անհնար է։

«Նախ, երաշխավորի ինստիտուտը, իհարկե, ինքը ենթադրում է համապատասխան պայմաններ, այսինքն՝ համաձայնությունն այն երկրների, որոնք դիտարկվում են որպես երաշխավորներ, և համաձայնությունն այն երկրների, որոնք ներգրավված են կոնֆլիկտի մեջ։ Հիմա այնտեղ ընդամենը մի երկրի՝ Ադրբեջանի բացասական պատասխանը բավարար է, որ այդ սխեման չաշխատի», – ընդգծել է քաղաքագետը։

Նրա խոսքով՝ այս գաղափարը տեսականորեն հնարավոր է, բայց գործնականում՝ ոչ։ «Եթե ինչ-որ բան տեսականորեն հնարավոր է, լավ է, բայց գործնականորեն հնարավոր չէ, ինքը նշանակում է, որ չկա, այդ առաջարկը ուղղակի չի աշխատում։ Կարծում եմ՝ դա անիրատեսական է»։

Որպես պատմական նախադեպեր՝ Մելիքսեթյանը հիշեցրել է 1994 թվականին Ուկրաինային տրված միջազգային երաշխիքները՝ միջուկային զենքից հրաժարվելու դիմաց, 2020 թվականի եռակողմ հայտարարությունը, որն ինքնին երաշխավորի մեխանիզմի տեսակ էր, և նույնիսկ 19-րդ դարի վերջին «Հայկական հարցում» վեց գերտերությունների երաշխավորությունը, որը նույնպես ձախողվեց։ «Այս ինստիտուտը կախված է միջազգային հարաբերությունների զարգացումից։ Դուք հիմա տեսնում եք՝ ինչ է կատարվում միջազգային հարաբերություններում։ Բոլոր տեսակետներից՝ թե՛ պրակտիկ, թե՛ Ադրբեջանի համաձայնության, թե՛ միջազգային հարաբերությունների վիճակի, 99% հավանականությամբ սա չի աշխատելու», – հավելել է նա։

Խոսելով Ռուսաստանի դերակատարության և Հայաստանում առկա ռուսամետ-հակառուսական բանավեճի մասին՝ փորձագետը նշել է, որ Ռուսաստանի գործողությունները պայմանավորված են ոչ թե Հայաստանի իշխանությունների քաղաքական կողմնորոշմամբ, այլ Ռուսաստանի սեփական շահերով։

«Ռուսաստանի հիմնական խնդիրը տարածաշրջանում մնալն է, ոչ թե հայ-ադրբեջանական կոնֆլիկտի երաշխավորը լինելը։ Ինքը պատրաստ չի Հայաստանի փոխարեն գնալ այնպիսի ռիսկերի, որոնք կարող են վնասել իր տարածաշրջանային շահերը և նաև իրեն ավելի մեծ կոնֆլիկտի մեջ ներգրավել Ադրբեջանի և Թուրքիայի հետ»,- բացատրել է Մելիքսեթյանը։

Նա ընդգծել է, որ Հայաստանի քաղաքական ուժերի մոտեցումը՝ ապավինել երրորդ կողմին, բխում է Ադրբեջանի և Թուրքիայի հետ ուղիղ բանակցելու դժկամությունից՝ ուժերի անհավասար դիրքի պատճառով։ Քաղաքագետը մտահոգիչ է համարում հայաստանյան հասարակության մեջ առկա պառակտումը, մասնավորապես՝ «ղարաբաղցի-հայաստանցի» դիսկուրսը, որը, նրա բնորոշմամբ, «դասական միգրանտաֆոբիայի դրսևորումներ ունեցող երևույթ է»։ Ըստ Մելիքսեթյանի՝ այս խնդիրներն ունեն սոցիալական արմատներ։ «Հայաստանի բնակչության մեծամասնության համար սոցիալական խնդիրներն են թիվ մեկը եղել, ու նաև սկսել են սոցիալական խնդիրները ասոցացվել Արցախի հետ, կոնկրետ մարդկանց հետ, որոնց հետ նույնականացվել է Արցախը»։

Նա նաև անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի զարգացման տեմպերի տարբերությանը՝ նշելով, որ վերջին 30 տարիներին Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, չի կարողացել իրականացնել խոշոր ենթակառուցվածքային ծրագրեր և հետ է մնացել տարածաշրջանային մրցակցությունից։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան