ԱՄՆ-ն Իրանի ԱԳ նախարարին և խորհրդարանի խոսնակին ժամանակավորապես հանել է իր թիրախների ցուցակից, որ կարողանան մասնակցել բանակցություններին. WSJ

Լուրեր

03.07.2026 | 01:00
ԱԱ-2026. Իսպանիան վստահ հաղթեց և 1/8 եզրափակիչում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 00:21
Բասկետբոլի Հայաստանի հավաքականը պարտվեց Նորվեգիային
02.07.2026 | 23:29
Կալանավորվել է գնդապետ Էդիկ Մալոյանը
02.07.2026 | 23:19
ԵԱԶԲ-ն կաջակցի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի արտադրական հզորությունների ընդլայնման ծրագրին
02.07.2026 | 23:02
Կառավարությունը հաստատել է ջերմատնային տնտեսությունների վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը
02.07.2026 | 22:50
Հաստատվել է ՀՀ 2027-2029 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը
02.07.2026 | 22:37
Վթարային ջրանջատում` Արարատի մարզում
02.07.2026 | 22:19
Վարորդական իրավունքի տեսական քննության դրական արդյունքը կպահպանվի երկու տարի՝ 1 տարվա փոխարեն
02.07.2026 | 22:04
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.07.2026 | 21:50
Տնտեսվարողներին հուլիսին էլ կտրամադրվի աջակցություն՝ արտահանման հետ կապված խնդիրները մեղմելու նպատակով. ընդլայնվել է ապրանքների ցանկը
02.07.2026 | 21:36
BP-ն Բաքու-Թբիլիսի-Ջեյհանի կառավարումը փոխանցել է ադրբեջանական SOCAR-ին
02.07.2026 | 21:25
Հավանաբար գործ է ունեցել, բացառում եմ, որ նեղացել է. Խաչատրյանը` Հովհաննիսյանի հեռանալու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 21:15
Ընտրակաշառքից մինչև պետական դավաճանության մեղադրանքներ․ քաղհալածյա՞լ են ընդդիմության դեմքերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 21:00
ՌԴ-ն պատժամիջոցներ է կիրառում ՀՀ-ի դեմ, ԵՄ-ն իր պարտքը կատարեց՝ բացեց շուկան, որ բարդ իրավիճակից դուրս գանք․ Բորիս Նավասարդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 20:51
Ադրբեջանն ուսումնասիրում է ՄԱԿ-ի և ՆԱՏՕ-ի գործողություններին մասնակցելու հնարավորությունը․ Զաքիր Հասանով
Բոլորը

ԱՄՆ-ն ու Իսրայելը Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիին և խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆին 4-5 օրով հանել են իրենց թիրախների՝ «վերացվողների ցուցակից», որպեսզի նրանք կարողանան մասնակցել բանակցություններին։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով երկու ամերիկացի պաշտոնյաների, փոխանցում է Meduza-ն։

Նշվում է, որ բանակցությունները դեռևս կասկածի տակ են։ Արաղչին վերջին հայտարարության մեջ պնդել է, որ Իրանը մտադիր չէ բանակցել, սակայն արաբ միջնորդները նշում են, որ Թեհրանը մասնավոր զրույցներում «մեծ ճկունություն է ցուցաբերում» և պատրաստ է լսել առաջարկներ։

Այնուամենայնիվ, երկու կողմերն էլ ներկայում ներկայացնում են պահանջներ, որոնք «զգալիորեն գերազանցում են պատերազմից առաջ քննարկվածի շրջանակները», գրում է WSJ-ն։ Իրանը պահանջում է վնասի փոխհատուցում, տարածաշրջանում ամերիկյան բազաների փակում և չհարձակման երաշխիքներ, մինչդեռ ԱՄՆ-ը պահանջում է, որ Իսլամական Հանրապետությունը հրաժարվի ուրանի հարստացումից և միջուկային ծրագրից, ինչպես նաև կրճատի իր հրթիռային ծրագիրը։

Մարտի 23-ին Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ-ը բանակցություններ է վարում Իրանի հետ և մոտ է պատերազմը դադարեցնելու համաձայնագրի կնքմանը: Իրանը հերքում է, որ որևէ բանակցություն է տեղի ունենում: Միևնույն ժամանակ, տարբեր լրատվամիջոցների աղբյուրները հաղորդում են, որ Թեհրանը պահանջներ է ներկայացնում, որոնք անհամատեղելի են ԱՄՆ-ի դիրքորոշման հետ, որը գոյություն ուներ նույնիսկ պատերազմի սկսվելուց առաջ: ԱՄՆ-ն, իր հերթին, Իրանին ներկայացրել է պատերազմը դադարեցնելու 15 կետանոց ծրագիր: Այն կոչ է անում Թեհրանին ամբողջությամբ հրաժարվել իր միջուկային ծրագրից, դադարեցնել տարածաշրջանում իր պրոքսի խմբերին աջակցելը և սահմանափակել իր հրթիռների քանակը և հեռահարությունը։

Մարտի 24-ին Սպիտակ տանը տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Թրամփը հայտարարել էր, որ Իրանը կհրաժարվի իր միջուկային ծրագրից և ցանկանում է համաձայնագիր կնքել։ Նա նաև հայտարարել էր, որ Իրանի բոլոր առաջնորդներն «անհետացել են», և որ «ոչ ոք չգիտի՝ ում հետ խոսի», բայց  Միացյալ Նահանգները բանակցություններ է վարում «ճիշտ մարդկանց հետ»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի