Արաղչին շնորհակալություն է հայտնել Հայաստանին ու Իրանի մի քանի այլ հարևանների

Լուրեր

26.10.2026 | 13:16
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեին․ կան վիրավորներ
26.10.2026 | 13:08
Ալեն Սիմոնյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
26.10.2026 | 13:02
Տավուշում մոլորվելու հետևանքով ՀՀ տարածք անցած Ադրբեջանի քաղաքացին վերադարձվել է Ադրբեջան․ ԱԱԾ
26.10.2026 | 12:54
ԱՄՆ-ն 3,5 մլն դոլար է ներդրել Հայաստանի սահմանային անվտանգության համակարգում․ ծրագիրը կնպաստի նաև ԹՐԻՓՓ-ի իրականացմանը
26.10.2026 | 12:46
Վրաստանի ընդդիմությունը հայտարարել է բողոքի ցույցերի նոր ալիքի մեկնարկի մասին
26.10.2026 | 12:37
Վորոոնեժին Ուկրաինայի հարվածների հետևանքով 2 մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 12:29
4 «կողմ», 1 «դեմ», 1 «ձեռնպահ»․ ընտանեկան բռնության մասին նախագիծը դրական եզրակացություն ստացավ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 12:20
Արփինե Սարգսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
26.10.2026 | 12:18
Հայ բռնցքամարտիկները երկու մեդալով կվերադառնան Թուրքիայից
26.10.2026 | 12:10
Ստեփանավանում հաղթել է «Գործարար» կուսակցությունը // Վուչիչը պարտվել է Սերբիայի ընտրություններում․ ԼՈՒՐԵՐ
26.10.2026 | 12:03
Բուլղարիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ են անցել Մոսկվայի հետ երկխոսության կողմնակից Յոտովան և արևմտամետ Գյուրովը
26.10.2026 | 11:55
ՔՊ-ական և պրոՔՊ-ական ուժերը ջախջախիչ հաղթանակ տարան ՏԻՄ ընտրություններում․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 11:50
Էրդողանն աշխատանքից ազատել է իր խորհրդականին՝ Ադրբեջանում հիջաբի արգելքի շուրջ լարվածության ֆոնին
26.10.2026 | 11:41
Կենսաբազմազանության կորուստը նաև տնտեսական և պարենային անվտանգության խնդիր է․ Վահան Կոստանյան
26.10.2026 | 11:30
Լուլա դա Սիլվան վերընտրվել է Բրազիլիայի նախագահ
Բոլորը

Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին երկրի պետական ​​հեռարձակողին (IRIB) տված հարցազրույցում ներկայացրել է Թեհրանի դիրքորոշումը շարունակվող պատերազմի վերաբերյալ՝ հստակ նշելով, որ Միացյալ Նահանգների հետ որևէ բանակցություն չի ընթանում։

Իրանական WANA News Agency-ի  հաղորդմամբ՝ չնայած որոշ տարածաշրջանային կառավարությունների հասցեին քննադատությանը՝ Արաղչին շնորհակալություն է հայտնել մի քանի հարևան երկրների՝ մարդասիրական ոլորտներում համագործակցության, այդ թվում՝ Իրանի քաղաքացիներին օգնելու համար։ Նա նշել է Աֆղանստանի, Թուրքմենստանի, Ադրբեջանի, Հայաստանի, Թուրքիայի, Պակիստանի և, որոշ դեպքերում, Սաուդյան Արաբիայի հետ համագործակցությունը։

Նա նաև հիշատակել է օգնության մատակարարումները, ինչպիսիք են դեղորայքը և սնունդը, ընդգծելով, որ Իրանը դրանք ողջունել է ոչ թե անհրաժեշտությունից ելնելով, այլ որպես տարածաշրջանային և միջազգային համերաշխության դրսևորում։

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրանի Իսլամական Հանրապետությանը, հիմնականում՝ դեղորայքի տեսքով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի