Թրամփն Իրանի դեմ գործողությունը հաստատել է, երբ Նեթանյահուն պնդել է Խամենեիին համատեղ ոչնչացնելու անհրաժեշտության հարցում. Reuters

Լուրեր

24.03.2026 | 19:50
Ինչի համար են ամենաշատը ծախսում թոշակառուները. ՀԱՐՑՈՒՄ
24.03.2026 | 19:43
Քոչարյանի անունից կեղծ հայտարարություն է տարածվում․ նա վարչապետի թեկնածությունից հրաժարվել չի պատրաստվում
24.03.2026 | 19:30
«Թմրանյութի, զինվորի սննդի ու զենքի վաճառք ա եղել»․աղմկահարույց մեղադրանքներ՝ Սասուն Միքայելյանին և ԵԿՄ-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.03.2026 | 19:26
Արուսյակ Ջուլհակյանն ընտրվել է ԵԽԽՎ ներկայացուցիչ ԳՐԵԿՈ-ում
24.03.2026 | 19:22
«Ժամանակն է նստել բանակցությունների սեղանի շուրջ». Եվրահանձնաժողովի ղեկավար
24.03.2026 | 19:13
Պարույր Հովհաննիսյանը նշանակվել է ՄԱԿ-ում համավարակների վերաբերյալ միջկառավարական բանակցությունների համակարգող
24.03.2026 | 19:00
Փաշինյանը խոսում է Ալիևի և Էրդողանի հետ, Պուտինի հետ ինչո՞ւ չխոսի․ աշխարհը վտանգավոր է, բալանս է պետք պահել․ Միքայել Զոլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.03.2026 | 18:49
Ըստ մեղադրանքի՝ ԿԳՄՍ նախարարության աշխատակիցը շուրջ 187 միլիոն դրամ է հափշտակել․ երկու անձի մեղադրանք է առաջադրել, գործը դատարանում է
24.03.2026 | 18:38
Լիտվայում Բելառուսի հետ սահմանի մոտ ուկրաինական ԱԹՍ է ընկել
24.03.2026 | 18:29
Հայտնի են սեղանի թենիսի Հայաստանի չեմպիոնները
24.03.2026 | 18:20
Զարմանում եմ՝ ո՞նց կարող է մարդ իր դեմ ցուցմունք տալ, այն էլ ԱԺ ամբիոնից․ Լիլիթ Մինասյանը՝ Արծվիկ Մինասյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.03.2026 | 18:18
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են հայտարարագրման վերահսկողության և ընտրական թափանցիկության հարցեր
24.03.2026 | 18:12
Կրեմլն արձագանքել է Կասպից ծովով Իրան ռուսական զենք տեղափոխող նավերին հարվածների մասին տեղեկություններին
24.03.2026 | 18:10
Բաքվում հայ գերիների կյանքին սպառնացող ռիսկերը մեծանում են // Երկրաշարժ ՀՀ-ում․ ԼՈՒՐԵՐ
24.03.2026 | 18:04
Պատերազմով եք սպառնում մարդկանց, որոնք ՔՊ-ին քվե չեն տալու․ Արծվիկ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական հարձակումից 48 ժամից էլ պակաս ժամանակ առաջ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ քննարկելով բարդ, հեռավոր պատերազմ սկսելու պատճառները, որի դեմ մի ժամանակ քարոզարշավ էր ծավալել ամերիկացի առաջնորդը, գրում է Reuters-ը։

Նշվում է, որ Թրամփը և Նեթանյահուն շաբաթվա սկզբին հետախուզական ճեպազրույցներից գիտեին, որ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին և նրա հիմնական օգնականները շուտով կհանդիպեն Թեհրանում գտնվող նրա նստավայրում, ինչը նրանց խոցելի կդարձնի «գլխատման հարվածի» համար՝ երկրի բարձրագույն ղեկավարների դեմ հարձակում, որը հաճախ օգտագործվում է իսրայելցիների կողմից, մինչդեռ Միացյալ Նահանգների կողմից՝ ավելի քիչ։

Սակայն, հեռախոոսազրույցի բովանդակությանը ծանոթ երեք անձանց խոսքով՝ նոր տեղեկությունները ենթադրում են, որ հանդիպումը շաբաթ երեկոյից տեղափոխվել է շաբաթ առավոտ։ Զանգի մասին նախկինում չէր հաղորդվել։

Աղբյուրների փոխանցմամբ՝ Նեթանյահուն, վճռականորեն տրամադրված լինելով իրականացնել այն գործողությունը, որի մասին տասնամյակներ շարունակ կոչ էր անում, պնդել է, որ երբեք ավելի լավ հնարավորություն չի լինի Խամենեիին սպանելու և Թրամփի դեմ մահափորձի համար վրեժ լուծելու համար։ Դրանց թվում է նաև 2024 թվականին դեռևս նախագահի թեկնածու Թրամփի դեմ Իրանի կողմից ենթադրաբար կազմակերպված մահափորձի դավադրությունը։

Արդարադատության նախարարությունը մեղադրանք է առաջադրել Պակիստանի քաղաքացու Միացյալ Նահանգներում մարդկանց հավաքագրելու փորձի համար՝ մասնակցելու այս ծրագրին, որը նախատեսված էր որպես վրեժ Վաշինգտոնի կողմից Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար։

Մինչև հեռախոսազրույցը՝ Թրամփն արդեն հաստատել էր Միացյալ Նահանգների կողմից Իրանի դեմ ռազմական գործողություն իրականացնելու գաղափարը, բայց դեռևս չէր որոշել, թե երբ կամ ինչ հանգամանքներում Վաշինգտոնը կմիջամտի, ասել են աղբյուրները, որոնք խոսել են անանունության պայմանով։ Շաբաթներ շարունակ ԱՄՆ զինված ուժերի կուտակում է գրանցվել տարածաշրջանում, ինչը վարչակազմի շատերին դրդել է եզրակացնել, որ միայն ժամանակի հարց է, երբ նախագահը կորոշի «առաջ շարժվել»։ Դրանից օրեր առաջ նախատեսված հնարավոր ամսաթվերից մեկը չեղարկվել է՝ վատ եղանակի պատճառով։

Reuters-ը չի կարողացել պարզել, թե ինչպես են Նեթանյահուի փաստարկներն ազդել Թրամփի վրա, երբ նա մտածում էր հարվածի հրամանը տալու մասին, սակայն այդ զանգն արդյունավետորեն ծառայել է որպես Իսրայելի առաջնորդի եզրափակիչ փաստարկ իր ամերիկացի գործընկերոջ առջև։ Զրույցին ծանոթ երեք աղբյուրներ ասել են, որ կարծում են՝ դա, ինչպես նաև հետախուզական տվյալները, որոնք ցույց են տալիս Իրանի առաջնորդին սպանելու նվազող հավանականության մասին, Թրամփի վերջնական որոշման ցուցիչն էր՝ փետրվարի 27-ին զինվորականներին «Էպիկական ցասում» գործողությունը սկսելու հրաման տալու համար:

Ո՛չ Նեթանյահուի գրասենյակը, ո՛չ էլ ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչը չեն արձագանքել մեկնաբանությունների հարցումներին։

Նեթանյահուն հինգշաբթի մամուլի ասուլիսում «կեղծ լուրեր» էր որակել պնդումները, որ «Իսրայելն ինչ-որ կերպ ԱՄՆ-ին ներքաշել է Իրանի հետ հակամարտության մեջ։

Միաժամանակ, Թրամփը հրապարակավ հայտարարել է, որ հարվածելու որոշումը միայն իրենն է եղել։ Reuters-ի  հաղորդագրությունը՝ երկու առաջնորդներին մոտ կանգնած պաշտոնյաների և այլ անձանց հետ զրուցելով հիմնականում անանունության պայմանով՝ հաշվի առնելով ներքին քննարկումների զգայունությունը, չի ենթադրում, որ Նեթանյահուն ստիպել է Թրամփին պատերազմ սկսել։ Սակայն հաղորդագրությունները ցույց են տալիս, որ Իսրայելի առաջնորդն արդյունավետորեն համոզել է ԱՄՆ նախագահին։

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը մարտի սկզբին ենթադրություն է հայտնել, որ վրեժխնդրությունը գործողության առնվազն մեկ դրդապատճառն է։

Թրամփն իր քարոզարշավը 2024 թվականին վարել է «Ամերիկան՝ ​​առաջինը» արտաքին քաղաքականության հիման վրա և հրապարակավ հայտարարել, որ ցանկանում է խուսափել Իրանի հետ պատերազմից՝ նախընտրելով Թեհրանի հետ դիվանագիտորեն գործ ունենալ։ Բայց քանի որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ քննարկումներն անցյալ գարնանը չհանգեցրին համաձայնության, Թրամփը սկսեց մտածել հարվածի մասին՝ ըստ Սպիտակ տան խորհրդակցություններին ծանոթ երեք անձանց։

Առաջին հարձակումը տեղի ունեցավ 2025 թվականի հունիսին, երբ Իսրայելը ռմբակոծեց Իրանի միջուկային օբյեկտներն ու հրթիռային կայանները և սպանեց մի քանի իրանցի առաջնորդների։ Ավելի ուշ ԱՄՆ ուժերը միացան հարձակմանը, համատեղ գործողությունն ավարտվեց 12 օր անց։

Նշվում է, սակայն, որ ամիսներ անց ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կրկին բանակցություններ սկսվեցին երկրորդ օդային հարձակման շուրջ, որի նպատակն էր՝ հարվածել լրացուցիչ հրթիռային օբյեկտների և կանխել Իրանի կողմից միջուկային զենք ստեղծելու կարողության ձեռքբերումը։ Իսրայելցիները նաև ցանկանում էին սպանել Խամենեիին։

Իսրայելը սկսել է Իրանի վրա հարձակումը ծրագրել՝ ենթադրելով, որ միայնալ կգործի, մարտի 5-ին Իսրայելի N12 News-ին ասել է պաշտպանության նախարար Իսրայել Կացը։ Սակայն դեկտեմբերին Ֆլորիդայում Թրամփի Մար-ա-Լագո կալվածք կատարած այցի ժամանակ Նեթանյահուն Թրամփին ասել է, որ լիովին գոհ չէ հունիսին համատեղ գործողության արդյունքից, ասել են երկու առաջնորդների միջև քննարկմանը ծանոթ երկու անձինք։ Թրամփը նշել է, որ բաց է ռմբակոծության մեկ այլ արշավի համար, հավելել են աղբյուրները, բայց նա նաև ցանկացել է փորձել դիվանագիտական ​​բանակցությունների մեկ այլ փուլ։

Մի քանի ամերիկացի և իսրայելցի պաշտոնյաների և դիվանագետների խոսքով՝ երկու իրադարձություն Թրամփին դրդել են կրկին հարձակվել Իրանի վրա։ Նախ՝ հունվարի 3-ին Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին Կարակասում գերի վերցնելու՝ ամերիկյան հաջող գործողությունը, երկրորդ՝ Իրանում հակակառավարության զանգվածային բողոքի ցույցերը, որոնք հանգեցրին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի դաժան արձագանքին՝ հազարավոր մարդկանց կյանք խլելով։ Թրամփը խոստացավ օգնել ցուցարարներին, բայց անմիջապես քիչ բան արեց։

Սակայն անձնական զրույցներում Իսրայելի բանակի և ԱՄՆ Մերձավոր Արևելքի հրամանատարության (CENTCOM) միջև համագործակցությունը խորացել է, գաղտնի հանդիպումների ժամանակ տեղի են ունեցել համատեղ ռազմական պլանավորումներ, ըստ երկու իսրայելցի պաշտոնյաների։

Կարճ ժամանակ անց, Վաշինգտոն Նեթանյահուի փետրվարյան այցի ժամանակ, Իսրայելի առաջնորդը Թրամփին տեղեկացրել է Իրանի բալիստիկ հրթիռների աճող ծրագրի մասին՝ նշելով որոշակի խնդրահարույց վայրեր։ Նա նաև ներկայացրել է բալիստիկ հրթիռների ծրագրի կողմից առաջացող վտանգները, այդ թվում՝ ռիսկը, որ Իրանը, ի վերջո, կարող է ձեռք բերել ԱՄՆ-ին  հարվածելու հնարավորություն՝ ըստ մասնավոր զրույցներին ծանոթ երեք անձանց։

Սպիտակ տունը չի պատասխանել Թրամփի և Նեթանյահուի դեկտեմբերին և փետրվարին կայացած հանդիպումների վերաբերյալ հարցերին։

Փետրվարի վերջին ԱՄՆ շատ պաշտոնյաներ և տարածաշրջանային դիվանագետներ հավանական էին համարում Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակման շարունակությունը, չնայած մանրամասները մնում էին անորոշ՝ ըստ երկու այլ ամերիկացի պաշտոնյաների, մեկ իսրայելցի պաշտոնյայի և այս հարցին ծանոթ երկու այլ պաշտոնյաների։ Պենտագոնի և հետախուզության պաշտոնյաները Թրամփին տեղեկացրել են հաջող հարձակման հնարավոր առավելությունների, այդ թվում՝ Իրանի հրթիռային ծրագրի ոչնչացման մասին։

Նեթանյահուի և Թրամփի միջև հեռախոսազրույցից առաջ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն փետրվարի 24-ին Կոնգրեսի բարձրաստիճան առաջնորդների փոքր խմբին ասել է, որ Իսրայելը, հավանաբար, կհարձակվի Իրանի վրա՝ անկախ նրանից՝ ԱՄՆ-ը կմասնակցի՞, թե՞ ոչ, և Իրանը, հավանաբար, կպատասխանի ԱՄՆ թիրախներին՝ ըստ հանդիպմանը ծանոթ երեք անձանց։

Ռուբիոյի նախազգուշացման հետևում ամերիկյան հետախուզության պաշտոնյաների գնահատականն էր, որ նման հարձակումն իսկապես կհանգեցնի Իրանի կողմից հակահարվածների ԱՄՆ դիվանագիտական ​​և ռազմական հենակետերի և ԱՄՆ-ի Պարսից ծոցի դաշնակիցների դեմ, ասել են երեք աղբյուրներ։

Թրամփին նաև տեղեկացվել է, որ կա հնարավորություն, թեկուզ փոքր, որ Իրանի բարձրաստիճան առաջնորդների սպանությունը կարող է Թեհրանում ձևավորել կառավարություն, որն ավելի պատրաստակամ կլինի բանակցել Վաշինգտոնի հետ։ Ռեժիմի փոփոխության հնարավորությունը Նեթանյահուի փաստարկներից մեկն էր Իրանի վրա հարձակվելու վերաբերյալ Թրամփի վերջնական հրամանը տալուց կարճ ժամանակ առաջ հեռախոսազրույցում, ասել են իրազեկ անձինք։

Այդ տեսակետը չէր կիսում Կենտրոնական հետախուզական գործակալությունը, որը նախորդ շաբաթներին գնահատել էր, որ Խամենեիի սպանության դեպքում, հավանաբար, նրան կփոխարինի ներքին կոշտ գծի ներկայացուցիչ։ ԿՀՎ-ն անմիջապես չի արձագանքել Reuters-ի մեկնաբանության խնդրանքին։

Խամենեիի սպանությունից հետո Թրամփը բազմիցս իրանցիներին ապստամբության կոչ է արել։ Պատերազմը չորրորդ շաբաթն է ընթանում, իսկ տարածաշրջանը ներքաշված է հակամարտության մեջ։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը դեռևս պարեկում է երկրի փողոցներում, միլիոնավոր իրանցիներ շարունակում են ապաստան գտնել իրենց տներում։

Խամենեիի որդին՝ Մոջթաբան, որը համարվում է հորից ավելի խիստ հակաամերիկյան, Իրանի նոր գերագույն առաջնորդ է ընտրվել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի