Telcell Terminal-ներով այժմ հնարավոր է կատարել բանկային հաշիվների և քարտերի համալրում միայն նույնականացման միջոցով

Լուրեր

29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
29.09.2026 | 21:19
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն
29.09.2026 | 21:05
Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը
29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
29.09.2026 | 20:35
Նեթանյահուի գաղտնի այցը ԱՄԷ․ ինչ է հայտնի
29.09.2026 | 20:24
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
29.09.2026 | 20:11
Ֆրանսիայում պետական ծառայողների գործադուլ ու աշակերտների բողոքի ակցիաներ են
Բոլորը

«Թել-Սել» ընկերությունը տեղեկացնում է, որ այսուհետ Telcell Terminal-ների միջոցով կարող եք համալրել մի շարք բանկերում սպասարկվող հաշիվներ և քարտեր միայն նույնականացման միջոցով։

Ծառայությունից օգտվելու համար հետևեք քայլերին.
• Ընտրեք Հաշվի կամ քարտի համալրում գործարքի տեսակը,
• մուտքագրեք անհրաժեշտ տվյալները,
• նույնականացված Telcell Wallet-ով սքանավորեք տերմինալի էկրանի QR կոդը,
• համակարգը ավտոմատ կներբեռնի Ձեր տվյալները,
• մուտքագրեք գումարը:

QR-ի սքանավորման 2-րդ տարբերակը՝

• Սքանավորեք տերմինալի էկրանի QR կոդը հեռախոսի տեսախցիկով,
• սեղմեք էկրանին ցուցադրված հղումին,
• եթե ունեք Telcell Wallet, այն անմիջապես կբացվի,
• եթե չունեք Telcell Wallet, ավտոմատ կտեղափոխվեք App Store կամ Google Play այն ներբեռնելու համար:
Ինչպես ներբեռնել Telcell Wallet հավելվածը և նույնականանալ` կարող եք տեսնել կից տեսանյութում (https://www.youtube.com/watch?v=tkNM6cTaWUU&feature=youtu.be)

«Հարգելի հաճախորդներ, Telcell Terminal-ներով կարող եք համալրել հետևյալ բանկերում սպասարկվող հաշիվներն ու քարտերը՝
Ameriabank, Ardshinbank, AraratBank, Amio Bank, AEB, Artsakhbank, ArmSwissBank, Evocabank, IDBank, Converse Bank, VTB Bank
Մենք շարունակաբար աշխատում ենք նոր գործիքների ներդրման ուղղությամբ՝ նույնականացման գործընթացը դարձնելով ավելի պարզ և հարմարավետ։ Շուտով կներկայացնենք նոր հնարավորություններ։
Շնորհակալություն մեզ ընտրելու և մեր ծառայություններից օգտվելու համար»,- ասվում է հաղորդագրությունում։

«ԹԵԼ-ՍԵԼ» ԲԲ ընկերությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։