«Ղոջա քարն ընգավ, ինչխոր բոմբ էղներ»․ ինչ տվեց Գյումրիի վթարային շենքի բնակչին Փաշինյանի հետ հանդիպումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.03.2026 | 23:28
«Դեմոկրատները սա պատերազմ են անվանում, մենք դա կոչում ենք ռազմական գործողություն»․ Թրամփը՝ Իրանի հետ հակամարտության մասին
23.03.2026 | 23:13
Մամուլի շենքը կվերածվի պրեմիում դասի բազմաֆունկցիոնալ համալիրի
23.03.2026 | 22:57
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
23.03.2026 | 22:40
Երևանում անցած շաբաթ բաժիններ է տարվել 122, մարզերում՝ 45 անձ. ՆԳՆ
23.03.2026 | 22:23
Թուրքիան միացել է Եգիպտոսի և Պակիստանի՝ ԱՄՆ-Իրան ճգնաժամի կարգավորման միջնորդական ջանքերին. Axios
23.03.2026 | 22:09
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.03.2026 | 21:54
ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 35 հարց
23.03.2026 | 21:40
Լավրովն ու Արաղչին Կասպից ծովի շրջանում հակամարտության տարածման մտահոգություններն են քննարկել
23.03.2026 | 21:28
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
23.03.2026 | 21:15
ԵՄ-ն սահմանափակել է Հունգարիայի մուտքը փակ քննարկումներին՝ ՌԴ-ին տեղեկատվական արտահոսքի պատճառով. Politico
23.03.2026 | 21:04
«Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ը համալրվել է մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի ժամանակակից շարժական լաբորատորիայով
23.03.2026 | 20:51
Telcell Terminal-ներով այժմ հնարավոր է կատարել բանկային հաշիվների և քարտերի համալրում միայն նույնականացման միջոցով
23.03.2026 | 20:44
Հայաստանն ու ԵՄ-ն վերահաստատել են կայուն զարգացման խթանմանն ուղղված համագործակցությունը խորացնելու հանձնառությունը
23.03.2026 | 20:30
Նիկոլ Փաշինյանը գիտակցված քայքայում է ՀՀ-ում համերաշխությունը, առաջնորդվում է՝ «բաժանիր, որ տիրես» սկզբունքով․ Նինա Կարապետյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.03.2026 | 20:29
Փաշինյանը գոռաց, մատ թափ տվեց, ապա հերքեց ու ներողություն խնդրեց․ արցախցի կինը չի ընդունի վարչապետի առաջարկը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Էս քամիները, որ եղավ, վերևից ղոջա քարն ընգավ, ոնց որ բոմբ եղներ». Ռումբ հիշեցնող հսկայական քարերը թափվել են գյումրեցի Վարդերեսյանների բնակարանում։ Տանտիկինը երջանիկ պատահականությամբ է ողջ մնացել։

«Անձրևն եկավ, պատալոկը լրիվ բլավ, բաղնիքի մեբել-բանը տվավ ջարդեց, կինս դուրս է եկել ու բլավ, լավ որ գլխին չի ընկել»,- պատմում է Մկրտիչ Վարդերեսյանը։

Հինգ հոգանոց ընտանիքն արդեն 38 տարի է՝ բնակվում է Գյումրիի Տիգրան Մեծ 5 հասցեի շենքում։ Գրեթե ամեն օր քարաթափումներ են։ Սենյակներից մեկի կախ ընկած առաստաղն էլ, հավանաբար, կփլուզվի գարնանային առատ անձրևների ֆոնին։

Գյումրիի Տիգրան Մեծ 5 հասցեի շենքը վնասվել է Սպիտակի աղետալի երկրաշարժի հետևանքով։ Տարիների ընթացքում ամրացման աշխատանքեր չեն իրականացվել։ Շենքը հիմա չունի տանիք, աստիճանավանդակը խարխլված է, քայլելու ընթացքում այս ու այն կողմ է շարժվում։ Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարությունից Factor TV-ին հայտնել են, որ շենքը վթարայնության 3-րդ աստիճան ունի։ Բնակիչներից շատերն իրենց մահվան վտանգի չենթարկելու համար լքել են տները։

«Վերև բարձրանալը վախենալու է, ես արդեն հինգ տարի է էս շենքից դուրս եմ եկել, որովհետև փլվել էր, միակ բնակիչը ես էի մնացել»,- պատմում է 70-ամյա Ժանետա Գալստյանը։

Տիկին Ժանետան ընտանիքի հինգ անդամների հետ վարձով է ապրում։ Գույքը փչանում է սեփական տանը, բնակիչը կրկնակի վնաս է կրում։

Այս շենքի խնդիրը լուծելու տարբերակներ պարբերաբար քննարկվել են։ Բյուջեից 15 մլն դրամ է հատկացվել նախագծանախահաշվային աշխատանքների համար, սակայն հիմնական շինաշխատանքերը չեն մեկնարկել։ Վերջերս քարոզարշավով Գյումրի հասած Փաշինյանի ճանապարհը կտրել ու շենքի խնդիրը բարձրացրել էր Մկրտիչ Վարդերեսյանը։

«Մրցույթի են դնում, շահողը կա, աշխատանքը չկա, ․․․ 15 մլն դրամ էլ կառավարությունը նախագծման գումար է հատկացրել, բայց շինարարության մրցույթ չի հայտարարվել, էդ նախագիծն արդեն հին է, պետք է աշխատանքներ կատարել»,- ասել էր Վարդերեսյանը։

Նիկոլ Փաշինյանը ՏԿԵ նախարարից հետաքրքրվել էր. «Պետությունը պարտավորություն ունի՞»։

Ի պատասխան՝ Դավիթ Խուդաթյանն ասել էր. «Ամենայն հավանականությամբ՝ չունի»։

Խնդրից այնտեղյակ Նիկոլ Փաշինյանը ենթականերին հարցուփորձ անելուց հետո կոնսենսուսային տարբերակ է առաջարկում։

«Պարոն վարչապետ, վերջնական լուծումը ո՞նց եղավ, մեռնիմ ջանիդ, -Ֆասադի հարցը մենք կլուծենք, մնացածը դուք»։

ՏԿԵ նախարարությունը Factor TV-ին փոխանցել է, որ Տիգրան Մեծի 5 հասցեի շենքի խնդիրը լուծելու են վթարային երեք մուտքերի ուժեղացման-վերականգնման միջոցով։ Թե երբ կմեկնարկեն այդ աշխատանքները, նախարարությունը հստակ ժամկետներ չի նշել։ 2021 թվականին Կառավարությունը պատմամշակութային արժեք ունեցող այս շենքն ընդգրկել է վերանորոգման ենթակա կառույցների պետական ծրագրում, բայց աշխատանքներ չեն իրականացվել։ Շիրակի նախկին մարզպետ Նազելի Բաղդասարյանը վարչապետին Գյումրիում տեղեկացրել էր, որ երկու անգամ մրցույթ են հայտարարել, բայց հաղթող չի եղել։

Առջևում էլ գարնանային անձրևներն են, և շենքի բնակիչները շարունակելու են ապրել գլխներին կախված առաստաղի հաստ կտորների անկման մեծ վտանգի ներքո։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան