Սազակա՞ն ա՝ Ծառուկյանն ինչ-որ մանր ու թեթև բաների մեջ մտնի․ ԲՀԿ ղեկավարը՝ Փաշինյանի «չելենջների» մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:12
Մակրոնը զգուշացնում է՝ Ֆրանսիայում շաբաթ օրը կայանալիք ցույցերը կարող են «վտանգավոր» դառնալ
26.10.2026 | 21:00
Սա ընդդիմության մահախոսականը չէ․ ՏԻՄ ընտրություններին չմասնակցեցինք՝ նոր հարվածներ չստանալու համար․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:43
Կրեմլը հուսով է շարունակել Բելգրադի հետ համագործակցությունը՝ Սերբիայում իշխանության փոփոխությունից հետո
26.10.2026 | 20:28
Եթե մեր թեկնածուն ազատության մեջ լիներ և բռնաճնշումներ չլինեին, արդյունքն այլ կլիներ․ Աբրահամյանը՝ Ստեփանավանի ընտրությունների ելքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մենք ուժեղ ենք ոչ թե ասելով, մենք ուժեղ ենք մեր արած գործերով։ Հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով իր, Սամվել Կարապետյանի և Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հրապարակած տեսանյութերին և ծաղրին։

«Մենք այս երկրում ապրում ենք, այսօր մեր երկրի առաջ այնքան խնդիրներ են ծառացել, որ ցանկացած մարդու համար, տեսնելով, որ մարդն ընտանիք ունի, երեխա ունի, ծնողներ ունի, այս պարտված, խայտառակված, խեղճացած վիճակում ժողովուրդը պարտքի տակ, վարկերի տակ, 2 միլիոն 450 հազար վարկառու ունենք։ Պետք է դրա մասին մտածել։ Հիմա սազակա՞ն է Ծառուկյանին՝ ինչ-որ մանր-մունր, թեթև բաներով զբաղվի»,- նշեց նա։

Գագիկ Ծառուկյանն անդրադարձավ նաև իշխանության այն պնդումներին, որ եթե սահմանադրական մեծամասնություն չկազմեն, ապա պատերազմ է լինելու սեպտեմբերին։ Նա նշեց, որ այսօր ուժերից և ոչ մեկը պատերազմ չի ուզում։

«Բարձունքների վրա ադրբեջանցիները նստած, թելադրանքով՝ այս պետք է տաք, այն պետք է կատարեք, մեր զորքերը քչանան, մենք զենք չառնենք, իրենք ուժեղանան։ Այդտեղ խաղաղություն չկա, դա թելադրանք է»,- հայտարարել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։