ԱՄՆ-ում դատարանը հակասահմանադրական է ճանաչել լրագրողների նկատմամբ Պենտագոնի սահմանափակումները

Լուրեր

27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:12
Մակրոնը զգուշացնում է՝ Ֆրանսիայում շաբաթ օրը կայանալիք ցույցերը կարող են «վտանգավոր» դառնալ
26.10.2026 | 21:00
Սա ընդդիմության մահախոսականը չէ․ ՏԻՄ ընտրություններին չմասնակցեցինք՝ նոր հարվածներ չստանալու համար․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:43
Կրեմլը հուսով է շարունակել Բելգրադի հետ համագործակցությունը՝ Սերբիայում իշխանության փոփոխությունից հետո
26.10.2026 | 20:28
Եթե մեր թեկնածուն ազատության մեջ լիներ և բռնաճնշումներ չլինեին, արդյունքն այլ կլիներ․ Աբրահամյանը՝ Ստեփանավանի ընտրությունների ելքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ դաշնային դատարանը կասեցրել է Պենտագոնում լրագրողների մուտքը սահմանափակող քաղաքականությունը, որը ներդրվել էր Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից՝ այն ճանաչելով Սահմանադրությանը հակասող։ Այդ մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով դատավոր Պոլ Ֆրիդմանի որոշմանը։

Խոսքը վերաբերում է 2025 թվականի աշնանը ընդունված կանոններին՝ պաշտպանության նախարար Պիտ Հեգսեթի պաշտոնավարման ընթացքում։ Դրանց համաձայն՝ լրագրողները պետք է փաստացի ձեռնպահ մնային տեղեկատվություն հավաքելուց և հրապարակելուց առանց գերատեսչության թույլտվության, եթե նույնիսկ այն գաղտնի չէր։ Այս պահանջը խախտելու դեպքում լրագրողները կարող էին զրկվել հավատարմագրումից և ճանաչվել «անվտանգության սպառնալիք»։

Ռազմական գերատեսչության քաղաքականության դեմ հայց էր ներկայացրել The New York Times թերթը։ ԱՄՆ իշխանությունները պնդում էին, թե սահմանափակումները անհրաժեշտ են ազգային անվտանգության պաշտպանության և արտահոսքերը կանխելու համար։

Դատավոր Պոլ Ֆրիդմանը նշել է, որ այս քաղաքականությունը խախտում է ԱՄՆ Սահմանադրության 1-ին և 5-րդ ուղղումները, քանի որ ձևակերպված է անորոշ և չափազանց ազատ։ Նրա խոսքով՝ այն փաստացի ցանկացած լրագրողական հետաքննություն, որը չի հաստատվել գերատեսչության կողմից, դարձնում է պատժամիջոցների հիմք և թույլ չի տալիս լրագրողներին հասկանալ, թե ինչ տեղեկատվություն կարող են պահանջել։

Ֆրիդմանը նաև ընդգծել է, որ ռազմական գործողությունների պայմաններում, ներառյալ ԱՄՆ-ի վերջին գործողությունները արտերկրում, հատկապես կարևոր է, որ հասարակությունը իշխանությունների քայլերի մասին տեղեկություն ստանա տարբեր աղբյուրներից։

Պենտագոնում հայտարարել են, որ համաձայն չեն դատարանի որոշման հետ և մտադիր են բողոքարկել այն։ Իսկ The New York Times-ում վճիռը գնահատել են որպես հաստատում լրագրողների իրավունքի՝ հասարակության անունից հարցեր տալու և տեղեկատվություն հրապարակելու առանց իշխանությունների նախնական հաստատման։

Ինչպես նշում է Reuters-ը, լրագրողների մեծ մասը հրաժարվել էր աշխատել նոր կանոններով․ Պենտագոնի մամուլի կորպուսի ասոցիացիայում ընդգրկված 56 ԶԼՄ-ներից միայն մեկն էր համաձայնել ստորագրել դրանք։ Մնացածները զրկվել էին հավատարմագրումից, ինչից հետո գերատեսչությունը ձևավորել էր նոր «լոյալ» մեդիաներից կազմված խումբ։