Կիևը Մերձավոր Արևելք ռազմական խմբեր է ուղարկել՝ ԱԹՍ-ներ որսալու համար

Լուրեր

27.10.2026 | 15:06
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 15:00
Սերբական հեռուստաալիքը ներողություն է խնդրել հեռուստադիտողներից՝ Վուչիչի իշխանության տարիներին «շատ բաների վրա աչք փակելու» համար
27.10.2026 | 14:51
Եվրոպայի խոշորագույն պաշտպանական բյուջեներով երկրները ՌԴ-ն եվրատլանտյան անվտանգության գլխավոր սպառնալիք են համարում
27.10.2026 | 14:42
Զանգվածային բախում՝ Թուրքիայի առաջնության կենտրոնական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 14:33
Հրթիռների մատակարարման ձգձգումներն ուղղակիորեն օգնում են Ռուսաստանին հասնել իր ահաբեկչական արշավի նպատակներին․ Զելենսկի
27.10.2026 | 14:25
Աչաջուրի նախկին գյուղապետը համայնքային մարզադահլիճը փոխանցել է իր հիմնադրած ՀԿ-ին․ Դատախազությունը պահանջում է վերադարձնել գույքը
27.10.2026 | 14:18
Երևանի և մարզերի 139 խանութում հայտնաբերվել է 2179 շիշ կեղծ օղի․ նախաձեռնվել են քրեական վարույթներ
27.10.2026 | 14:15
Արմավիրի դատարանից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել և ձերբակալվել է Ջրվեժում
27.10.2026 | 14:11
Բրյանսկում ուկրաինական հարվածների հետևանքով 2 մարդ է զոհվել, ևս 6-ը՝ վիրավորվել
27.10.2026 | 14:07
Լևոն Քոչարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 14:04
Թուրքական Անթալիայում պտտահողմի հետևանքով 4 մարդ է զոհվել
27.10.2026 | 14:04
Էդգար Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 13:57
Ադրբեջանն իր երկաթուղին չի ոչնչացրել, ո՞նց ԱՄՆ-ի հետ պայմանագիր կնքեր․Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 13:49
Ռոնալդուն ընդգրկվել է Պորտուգալիայի հավաքականի ընդլայնված հայտացուցակում. աղբյուր
27.10.2026 | 13:47
Քրեական հետապնդում է հարուցվել Նարեկ Նալբանդյանի և «Սպայկա»-ի սեփականատեր Դավիթ Ղազարյանի նկատմամբ
Բոլորը

Ուկրաինան ռազմական խմբեր է ուղարկել Մերձավոր Արևելքի մի քանի երկրներ՝ անօդաչու թռչող սարքերը որսալուն աջակցելու համար, ասել է երկրի Անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը, գրում է DW-ն։

X-ում գրառման մեջ նա նշել է, որ այցելել է Արաբական Միացյալ Էմիրություններ, Սաուդյան Արաբիա, Կատար և Քուվեյթ՝ Պարսից ծոցում, ինչպես նաև Հորդանան, և որ Կիևը ստորաբաժանումներ է տեղակայել այդ երկրներում։

«Ուկրաինացի ռազմական մասնագետները գործում են այս երկրներից յուրաքանչյուրում՝ Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի համակարգմամբ»,- ասել է նա։

Նշվում է, որ «քաղաքացիական և կարևորագույն ենթակառուցվածքները պաշտպանելու համար տեղակայվել են ԱԹՍ-ների որսման ստորաբաժանումներ»։ Աշխատանքներ են տարվում նաև ծածկույթի գոտիներն ընդլայնելու ուղղությամբ։

Ուկրաինայի զինված ուժերն իրանական «Շահեդ» կամիկաձե անօդաչու թռչող սարքերը խոցելու փորձ ունեն, քանի որ դրանք օգտագործվում են Ռուսաստանի կողմից հարևան երկրի ներխուժումից ի վեր՝ 2022 թվականի փետրվարից։

Թեհրանը թիրախավորել է Պարսից ծոցի երկրներում գտնվող օբյեկտները՝ ի պատասխան ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանում ռազմական արշավի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի