Մխչյանի դպրոցի երեխաներին առաջարկված սպիտակ փոշին գաջ է եղել

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

Շուրջ մեկ տարի առաջ Արարատի մարզի Մխչյան գյուղի դպրոցի բարձր դասարանի աշակերտների կողմից ցածր դասարանի աշակերտներին առաջարկված փոշենման զանգվածը գաջ է եղել։ Այս մասին Factor.am-ին հայտնեցին իրավապահ համակարգի աղբյուրները։

Հիշեցնենք՝ շուրջ մեկ տարի առաջ՝ 2025 թվականի մայիսին, տեղեկություն տարածվեց, ըստ որի, Արարատի մարզի Մխչյան գյուղի դպրոցի բարձր դասարանի մի քանի աշակերտներ չորս ամիս շարունակ հետապնդել են 4-րդ դասարանի երկու երեխաների, ստիպողաբար նրանց շուրթերին թմրանյութի նմանվող ճերմակ փոշի քսել, լցրել բերանն ու այդպիսով, ըստ նախնական տեղեկությունների, կախվածություն առաջացրել։

Այս դեպքով քրեական վարույթ էր նախաձեռնվել։ ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը Factor.am-ին փոխանցեց, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում և՛ զանգվածից, և՛ անչափահասներից վերցված նմուշներն ուղարկվել են փորձաքննության, որոնց եզրակացությամբ հաստատվել է, որ երեխաների օրգանիզմում թմրամիջոց չի եղել: Նա նաև նշեց, որ այլ մանրամասներ չի կարող հայտնել, քանի որ նախաքննությունը դեռ ընթացքի մեջ է։

Այս թեման այսօր քննարկման առարկա դարձավ, երբ Factor.am-ն ԱԺ ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանից հետաքրքրվեց, թե, ի վերջո, այս դեպքով ինչ է բացահայտվել։

«Մխչյանի դպրոցի հետ կապված բոլորիս մոտ այն ընկալում է եղել, որ այդ սպիտակ նյութը թմրամիջոց է։ Իրավապահ համակարգը ստացել է փորձաքննության արդյունքերը և պարզ է դարձել, որ թմրամիջոցի հետ գործ չունենք։ Փոշենման սպիտակ զանգված է եղել, ոչ մի վտանագավոր բան չի եղել»,-ասաց նախարարը՝ չպարզաբանելով հստակ, թե ինչ փոշենման զանգվածի մասին է խոսքը։

Նարեկ Կիրակոսյան