ԱՄՆ-ում խարդախության մեղադրանքով մի խումբ հայեր են ձերբակալվել

Լուրեր

27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:12
Մակրոնը զգուշացնում է՝ Ֆրանսիայում շաբաթ օրը կայանալիք ցույցերը կարող են «վտանգավոր» դառնալ
26.10.2026 | 21:00
Սա ընդդիմության մահախոսականը չէ․ ՏԻՄ ընտրություններին չմասնակցեցինք՝ նոր հարվածներ չստանալու համար․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:43
Կրեմլը հուսով է շարունակել Բելգրադի հետ համագործակցությունը՝ Սերբիայում իշխանության փոփոխությունից հետո
26.10.2026 | 20:28
Եթե մեր թեկնածուն ազատության մեջ լիներ և բռնաճնշումներ չլինեին, արդյունքն այլ կլիներ․ Աբրահամյանը՝ Ստեփանավանի ընտրությունների ելքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Լոս Անջելեսում (ԱՄՆ) 11 անձ, այդ թվում՝ երկու օտարերկրյա քաղաքացիներ են ձերբակալվել՝ 15 դրվագից բաղկացած դաշնային մեղադրական եզրակացության շրջանակում։ Նրանք մեղադրում են հանցավոր սխեմա իրականացնելու մեջ, որի շրջանակում գողացել են տարեց զոհերի ինքնությունը, օգտագործել այդ տեղեկատվությունը՝ բնակելի անշարժ գույքի սեփականության վկայականներ ստանալու համար, այնուհետև մասնավոր վարկատուներից միլիոնավոր դոլարների կանխիկ վարկեր են վերցրել՝ որպես վարկի ապահովագրություն ներկայացնելով տարեց զոհերի թանկարժեք անշարժ գույքը։

ԱՄՆ դատախազության հաղորդմամբ՝ մեղադրյալները ձերբակալվել են այսօր առավոտյան, սպասվում է, որ բոլորը՝ բացառությամբ երկուսի, կկանգնեն դատարանի առաջ։ 11 մեղադրյալներից շարքում նաև ազգությամբ հայեր կան։

Ձերբակալվածներն են՝

Նազարեթ Չաքրյան, 65 տարեկան, հայտնի որպես «Նիկո», Հոլիվուդից;

Առնոլդ Մորադիանս, 57 տարեկան, հայտնի որպես «Ջուլիան», Հոլիվուդից, Իրանի քաղաքացի, որի համար ԱՄՆ-ից արտաքսման օրդեր է տրվել;

Ավետիս Հեքիմյան, 38 տարեկան, հայտնի որպես «Շեֆ Ավո», Հյուսիսային Հոլիվուդից;

Ռոս Թարխան, 32 տարեկան, Գլենդեյլից;

Տիգրան Հովհաննիսյան, 56 տարեկան, Գլենդեյլից;

Արմեն Վարդևարյան, 55 տարեկան, հայտնի որպես «Գոնչ», Հյուսիսային Հոլիվուդից;

Քրեյգ Հիգդոն, 66 տարեկան, Նեյփլսից, Ֆլորիդա;

Հելեն Սփենգլեր, 62 տարեկան, Օքդեյլից, Քալիֆորնիա;

Վիկտոր Լոսսի, 43 տարեկան, Թաուզենդ Օուքսից;

Մարինե Սարկիսյան, 49 տարեկան, Հոլիվուդից, Ադրբեջանի քաղաքացի, գրին քարտ ունի։

Նշվում է, որ բոլոր մեղադրյալները՝ բացի Հովհաննիսյանից, մեղադրվում են դավադրության դրվագով՝ էլեկտրոնային խարդախություն կատարելու համար, և յոթ դրվագով՝ էլեկտրոնային խարդախություն կատարելու համար: Չաքրյանը, Մորադիանսը, Բորջասը, Հեքիմյանը, Թարխանը, Սփենգլերը, Լոսսին և Սարգսյանը՝ մեկ դրվագով՝ անձնական տվյալների գողություն՝ ծանրացուցիչ հանգամանքներում: Չաքրյանը, Մորադիանսը, Թարխանը և Հովհաննիսյանը՝ մեկ դրվագով՝ դավադրություն՝ փողերի լվացում կատարելու համար: Թարխանին մեղադրանք է առաջադրվել նաև հինգ դրվագով՝ փողերի լվացում կատարելու համար։

Հաղորդվում է, որ ընդհանուր գնահատված վնասը կազմում է շուրջ 17,4 միլիոն դոլար, իսկ իրական վնասը՝ 6 միլիոն դոլար։

Մեղավոր ճանաչվելու դեպքում նրանք կենթարկվեն օրենքով սահմանված առավելագույնը 20 տարվա ազատազրկման՝ խարդախության և փողերի լվացման հետ կապված յուրաքանչյուր մեղադրանքի համար, և պարտադիր անընդմեջ երկու տարվա ազատազրկման՝ անձնական տվյալների գողության ծանրացուցիչ հանգամանքներում կատարված մեղադրանքի համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի