Փաշինյանը ՌԴ-ին նկատի ունի՝ արտաքին հիբրիդային սպառնալիքի մասին խոսելիս․ անունը չտվեց, որ չսրի իրավիճակը․ Բորիս Նավասարդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.05.2026 | 21:47
Ջանես Նազարյանը՝ մինչև 17 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն
13.05.2026 | 21:42
Թուրքիան և Կատարը կարող են միանալ Սաուդյան Արաբիայի ու Պակիստանի պաշտպանական պայմանագրին
13.05.2026 | 21:30
Ստացվել է դեղի կեղծ սերիայի ահազանգ. ԱԱՏՄ-ն զգուշացնում է
13.05.2026 | 21:19
Հանտավիրուսով վարակված ֆրանսիացին ծանր վիճակում է. գրանցվել է վարակի տասնմեկ դեպք
13.05.2026 | 21:10
Անցում՝ նախագահականի, համաներում, երդվյալ ատենակալներ. ինչ են խոստանում քաղաքական ուժերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 21:00
Ծառուկյանի որդու փախուստը ՀՀ-ից իրավապահ համակարգի բացթողումն է, մեղավորները կրել են պատասխանատվություն․ Վիլեն Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 20:49
Ադրբեջանում ձերբակալված ռուսներից երկուսը դատապարտվել են 3 տարվա ազատազրկման
13.05.2026 | 20:37
Զանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ է բացահայտվել. ՆԳՆ
13.05.2026 | 20:23
Ոչ մի ասֆալտ պետք չէ, եթե այդտեղ չեն ապրելու․ Փաշինյանը կարող է հեծանիվ քշել Ալիևի հետ․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 20:09
Մարությանը` ռուսական ռազմաբազան Գյումրիից դուրս բերելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 20:00
Իրավապահները դուխ ունե՞ն, մի հատ էլ ՔՊ-ականներին գաղտնալսեն, տոտալ տեռոր է պետական համակարգի դեմ՝ մեր շտաբի կողքին չլինեն․ Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 19:52
Ո՞վ չի կարող քվեարկել․ ամենը, ինչ պետք է իմանալ ընտրություններից առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 19:47
Փաշինյանի նախընտրական հանրահավաքը Աշտարակում․ ՈՒՂԻՂ
13.05.2026 | 19:43
Կեղծ տեսանյութ և չհիմնավորված պնդումներ՝ Գյումրիի մոտ «թուրքական ռազմաբազայի գաղտնի համաձայնագրի» մասին
13.05.2026 | 19:33
Ոստիկանները բացահայտել են 13-ամյա պատանու նկատմամբ բռնության դեպքը․ ՆԳ նախարարի անունից միջնորդագիր է ներկայացվել ԿԳՄՍ նախարարին
Բոլորը

Չնայած նախընտրական թեժ պայքարին և «խաղաղություն, թե պատերազմ» բանավեճին, Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության մեջ արմատական փոփոխություններ սպասել պետք չէ․ Factor TV-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ է հայտնեց քաղաքական վերլուծաբան Բորիս Նավասարդյանը։ Նրա կարծիքով, Հայաստանի գործողությունների դաշտը խիստ սահմանափակ է, իսկ արտաքին հիմնական դերակատարները, յուրաքանչյուրն իր շահերից ելնելով, նախընտրում են կայունություն և կանխատեսելիություն։

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ընդդիմության հաղթանակը կարող է հանգեցնել նոր պատերազմի` Նավասարդյանը նշեց, որ անկախ ընտրությունների ելքից՝ արտաքին քաղաքականության հիմնական գիծը կպահպանվի։

«Ես հակված եմ համաձայնվելու այս տեսակետի հետ, որ շարունակվելու է նույն գիծը, քանի որ մենք բավականին նեղ ընտրության մեջ ենք։ Մեր ճանապարհը շատ նեղ է, և մենք այս կողմ, այն կողմ գնալու, գոնե վերջին տարիների ընթացքում, շատ քիչ հնարավորություններ ունենք։ Սակայն դա չի նշանակում, որ ռիսկեր չկան», – ասաց վերլուծաբանը։

Ըստ նրա, հիմնական ռիսկը կապված է իշխանափոխության դեպքում հնարավոր անցումային շրջանի հետ, որի ընթացքում Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը կդանդաղի։ «Այդ ընթացքում որևէ դրական փոփոխություն չի կարող լինել։ Ես չեմ կարծում, որ այնպիսի խմբագրում է հնարավոր, որը սկզբունքորեն կփոխի գործընթացի տրամաբանությունը, սակայն գործընթացի արագությունը ակնհայտորեն կփոխվի, և այդ փուլերում, երբ ոչ մի բան տեղի չի ունենալու դրական, հնարավոր են շատ լուրջ ռիսկեր», – մանրամասնեց Նավասարդյանը։

Վերլուծաբանը քննադատեց նախընտրական քարոզչության բովանդակային մակարդակը՝ այն որակելով ցածրորակ։

«Ես էլ չեմ սիրում այսպիսի բառեր, բայց ուղղակի հիմա մտածեցի, այլ բառ, քան «տուֆտա», ես չեմ կարողանում գտնել։ Հաշվարկն այն է, որ մեր բնակչությունը, մեր հասարակությունը ընդհանրապես քաղաքական գրագիտություն չունի, չի հասկանում՝ ինչպիսի տրամաբանությամբ են տեղի ունենում գործընթացները, և ամեն ինչ կարող են ընդունել և մարսել», – նշեց նա՝ հավելելով, որ այս մոտեցումն, ի վերջո, հանգեցնում է հասարակության մոտ քաղաքական գործիչների նկատմամբ հիասթափության և անվստահության։

Նավասարդյանի դիտարկմամբ՝ արտաքին հիմնական դերակատարները՝ Արևմուտքը և Ռուսաստանը, տարբեր նպատակներ են հետապնդում Հայաստանում կայանալիք ընտրություններում։

Արևմուտքի մոտեցումը․ Եվրամիությունը և ԱՄՆ-ն, ըստ վերլուծաբանի, շահագրգռված են Հայաստանում կայուն և կանխատեսելի իշխանության ձևավորմամբ, որը կշարունակի հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Սա բացատրում է նրանց «հանդուրժող» վերաբերմունքը գործող իշխանության կողմից նախընտրական փուլում արվող որոշ քայլերի նկատմամբ։

«Նրանք հասկանում են՝ ինչպիսի կարևոր ընտրության առջև է կանգնած Հայաստանը, և հասկանում են, որ ընտրության պարագայում ավելի հավանական է, որ լինի կայունություն և խաղաղություն։ Նրանք խորությամբ գիտակցել են, որ այսօրվա այդ հիբրիդային իրավիճակներում շեշտը դնել նրա վրա, որ բոլոր օրինական ընթացակարգերն ապահովել, որ ամեն ինչ լինի ազնիվ, թափանցիկ, այնպիսի մոդել, ինչպիսին էր 90-ականներին, դա հնարավոր չէ։ Նրանք շահագրգիռ են, որպեսզի լինի կայունություն և այնպիսի զարգացում, որը թույլ է տալու այս տարածաշրջանում պահպանել խաղաղություն, կայունություն և ձեռք բերել այստեղ ինչ-որ վստահելի գործընկեր», – բացատրեց նա։

Ի հակադրություն Արևմուտքի՝ Ռուսաստանի համար, ըստ Նավասարդյանի, առավել ձեռնտու է Հայաստանում թույլ իշխանության առկայությունը, որի վրա հնարավոր կլինի ազդեցության լծակներ կիրառել։

«Սկզբունքորեն մեկ է, անգամ, թե ով կհաղթի մեր ընտրություններում։ Ես գիտեմ, որ փոքրամասնություն եմ այդ հարցում, բայց կարծում եմ, որ սկզբունքորեն մեկ է, բայց հնարավորինս պետք է հասնել նրան, որ ընտրությունները ապալեգիտիմացվեն և հնարավորինս թույլ իշխանություն ունենա Հայաստանը։ Այսինքն, հետո տեսնենք՝ ինչ ենք անում այդ թույլ իշխանության հետ, միգուցե ինչ-որ լծակներ կարողանանք օգտագործել դրա վրա ավելի լուրջ ազդեցություն թողնելու համար», – եզրափակեց Բորիս Նավասարդյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան