Էստոնիան մեղադրել է Ռուսաստանին օդային տարածքի խախտման համար

Լուրեր

16.05.2026 | 20:00
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵԽ գլխավոր քարտուղարին է հանձնել «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» կոնվենցիայի վավերագիրը
16.05.2026 | 19:57
Սուրեն Իշխանյանը` Մ-17 ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
16.05.2026 | 19:44
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 19:36
Ժաննա Անդրեասյանն այցելել է Շվանիձոր․ հիմնանորոգված մանկապարտեզն արդեն գործում է, դպրոցը՝ կահավորման փուլում
16.05.2026 | 19:00
Մերոնք պատրաստ են սրճարանում մեծ գումար ծախսել, բայց թանգարանի դեպքում խնայում են. Բելլա Իսահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 18:39
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
16.05.2026 | 18:16
ՀՀ ԱԳ փոխնախարարը Քիշնևում անդրադարձել է արտաքին տեղեկատվական միջամտությունների սպառնալիքներին
16.05.2026 | 17:53
Կայացել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
16.05.2026 | 17:33
Ֆրանսիայում դատական քննություն է սկսվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի դեմ՝ Ջամալ Խաշոգիի սպանության գործով
16.05.2026 | 17:19
Ուկրաինա են վերադարձվել 528 զոհված զինծառայողների մարմիններ
16.05.2026 | 17:02
Մայիսի 17-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա
16.05.2026 | 16:55
Լևանդովսկին հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մասին
16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
16.05.2026 | 16:32
Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է մշակույթի մի խումբ գործիչների
16.05.2026 | 16:18
Քրեորեն պատժելի խոսք արտահայտելու դեպքում կալանավորումը պետք է կիրառվի բացառապես որպես ծայրահեղ միջոց․ ՀԿ-ների հայտարարությունը՝ քարոզարշավի շրջանակներում անթույլատրելի խոսույթի վերաբերյալ
Բոլորը

Ռուսական Սու-30 կործանիչը խախտել է Էստոնիայի օդային տարածքը Բալթիկ ծովում գտնվող Վայնդլոո կղզու շրջանում, հինգշաբթի՝ մարտի 19-ին, հայտնել է երկրի Գլխավոր շտաբը։ Ըստ հրապարակված տվյալների՝ միջադեպը տեղի է ունեցել նախորդ օրը՝ մարտի 18-ին, օրվա երկրորդ կեսին։ ՌԴ ռազմական ինքնաթիռը Էստոնիայի օդային տարածքում գտնվել է մոտ մեկ րոպե՝ առանց թռիչքային պլանի և առանց կապի էստոնական ավիացիոն ծառայությունների հետ, փոխանցում է DW-ն։

Օդային սահմանի խախտմանը արձագանքել է Իտալիայի ռազմաօդային ուժերի ստորաբաժանումը, որը տեղակայված է Էմարի ավիաբազայում՝ ՆԱՏՕ-ի Բալթյան երկրների օդային տարածքի պահպանման առաքելության շրջանակում:

«Էստոնիայի անվտանգության համար սպառնալիք չի եղել»,- հայտարարել է երկրի արտգործնախարար Մարգուս Ցահքնան։ Էստոնիայի ԱԳՆ-ն կանչել է ՌԴ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարին և միջադեպի առնչությամբ նրան հանձնել բողոքի նոտա։

Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալը X սոցիալական ցանցում գրել է, որ Ռուսաստանի վարքագծի ձևը չի փոխվում։

«ՆԱՏՕ-ն աշխատում է։ Մեր օդային տարածքը մշտապես վերահսկվում, պաշտպանվել և պաշտպանվում է»,- ընդգծել է Միխալը։

2025 թվականի ընթացքում ռուսական մարտական ինքնաթիռները առնվազն չորս անգամ խախտել են հարևան երկրի օդային տարածքը։ Նմանատիպ վերջին դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 19-ին, երբ ՌԴ ռազմաօդային ուժերի երեք ՄիԳ-31 կործանիչներ առանց թույլտվության 12 րոպե գտնվել են Էստոնիայի օդային տարածքում՝ նույն Վայնդլոո կղզու մոտ։

Միջադեպը դատապարտել են Եվրամիությունը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Գերմանիան։ Գերմանիայի ԱԳ նախարար Յոհանն Վադեֆուլը Ռուսաստանի կողմից օդային տարածքի խախտումը անվանել է «անընդունելի»։

Եվրոպացի քաղաքական գործիչների կողմից հնչել են նաև ավելի կոշտ հայտարարություններ։ Այսպես, Չեխիայի նախագահ Պետր Պավելը սեպտեմբերի 20-ին նշել է, որ ՆԱՏՕ-ի օդային տարածք ներխուժման դեպքում ռուսական ինքնաթիռները կարող են խոցվել՝ հավելելով. «Դա ոչ ոք չի ցանկանում»։