Արաբական և իսլամական երկրները դատապարտել են Իրանի հարձակումները

Լուրեր

27.10.2026 | 15:06
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 15:00
Սերբական հեռուստաալիքը ներողություն է խնդրել հեռուստադիտողներից՝ Վուչիչի իշխանության տարիներին «շատ բաների վրա աչք փակելու» համար
27.10.2026 | 14:51
Եվրոպայի խոշորագույն պաշտպանական բյուջեներով երկրները ՌԴ-ն եվրատլանտյան անվտանգության գլխավոր սպառնալիք են համարում
27.10.2026 | 14:42
Զանգվածային բախում՝ Թուրքիայի առաջնության կենտրոնական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 14:33
Հրթիռների մատակարարման ձգձգումներն ուղղակիորեն օգնում են Ռուսաստանին հասնել իր ահաբեկչական արշավի նպատակներին․ Զելենսկի
27.10.2026 | 14:25
Աչաջուրի նախկին գյուղապետը համայնքային մարզադահլիճը փոխանցել է իր հիմնադրած ՀԿ-ին․ Դատախազությունը պահանջում է վերադարձնել գույքը
27.10.2026 | 14:18
Երևանի և մարզերի 139 խանութում հայտնաբերվել է 2179 շիշ կեղծ օղի․ նախաձեռնվել են քրեական վարույթներ
27.10.2026 | 14:15
Արմավիրի դատարանից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել և ձերբակալվել է Ջրվեժում
27.10.2026 | 14:11
Բրյանսկում ուկրաինական հարվածների հետևանքով 2 մարդ է զոհվել, ևս 6-ը՝ վիրավորվել
27.10.2026 | 14:07
Լևոն Քոչարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 14:04
Թուրքական Անթալիայում պտտահողմի հետևանքով 4 մարդ է զոհվել
27.10.2026 | 14:04
Էդգար Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 13:57
Ադրբեջանն իր երկաթուղին չի ոչնչացրել, ո՞նց ԱՄՆ-ի հետ պայմանագիր կնքեր․Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 13:49
Ռոնալդուն ընդգրկվել է Պորտուգալիայի հավաքականի ընդլայնված հայտացուցակում. աղբյուր
27.10.2026 | 13:47
Քրեական հետապնդում է հարուցվել Նարեկ Նալբանդյանի և «Սպայկա»-ի սեփականատեր Դավիթ Ղազարյանի նկատմամբ
Բոլորը

Արաբական և իսլամական երկրների արտաքին գործերի նախարարների՝ Ռիադում կայացած խորհրդակցական հանդիպումից հետո հրապարակված համատեղ հայտարարությունն Իրանի վերջին հարձակումների կոշտ գնահատական ​​է պարունակում և սահմանում է մասնակիցների դիրքորոշումները տարածաշրջանային անվտանգության հիմնական հարցերի վերաբերյալ։ Հանդիպմանը մասնակցել են Սաուդյան Արաբիայի Բահրեյնի, Եգիպտոսի, Հորդանանի, Քուվեյթի, Լիբանանի, Պակիստանի, Կատարի, Սիրիայի, Թուրքիայ, Արաբական Միացյալ Էմիրությունների և Ադրբեջանի ԱԳ նախարարները, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները ։

Հանդիպման մասնակիցները խստորեն դատապարտել են Իրանի կողմից տարածաշրջանի երկրների դեմ հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարվածները։ Հայտարարության մեջ ընդգծվում է, որ հարձակումներից տուժել են բնակելի տարածքներ, քաղաքացիական ենթակառուցվածքներ, նավթի և ջրային օբյեկտներ, օդանավակայաններ և դիվանագիտական ​​առաքելություններ։ ԱԳ նախարարները նշել են, որ նման գործողությունները չեն կարող արդարացվել որևէ հանգամանքներում։

Փաստաթղթում նաև վերահաստատվում է պետությունների ինքնապաշտպանության իրավունքը՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի։

Կողմերը կոչ են անում  Իրանին՝ անհապաղ դադարեցնել հարձակումները և հետևել միջազգային իրավունքին ու բարիդրացիության սկզբունքներին։ Նշվում է, որ Թեհրանի հետ հարաբերությունների ապագան կախված կլինի պետությունների ինքնիշխանությունը հարգելու և նրանց ներքին գործերին չմիջամտելու նրա պատրաստակամությունից։

Հայտարարության մեջ ընդգծվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2817 (2026) բանաձևի կատարման և բոլոր թշնամական գործողությունները դադարեցնելու անհրաժեշտությունը։ Մասնակիցները նաև մերժել են Հորմուզի նեղուցում և Բաբ էլ-Մանդեբում միջազգային նավարկությանը սպառնացող ցանկացած սպառնալիք։

Հատուկ ուշադրություն է  դարձվել արաբական երկրներում զինված խմբավորումների աջակցության և զինման դատապարտմանը: Աջակցություն է արտահայտվել նաև Լիբանանի անվտանգությանն ու կայունությանը, զենքը պետության ձեռքում կենտրոնացնելու անհրաժեշտությանը, ինչպես նաև դատապարտվել են Իսրայելի հարձակումներն այդ երկրի տարածքում։

Հանդիպման մասնակիցները վերահաստատել են իրենց մտադրությունը՝ շարունակել համակարգումն ու խորհրդակցությունները, ինչպես նաև ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները տարածաշրջանում անվտանգությունն ու կայունությունն ապահովելու համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի