Ֆրանսիայում ՀՀ դեսպանը Սորբոն Նուվել համալսարանում ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները

Լուրեր

18.03.2026 | 19:52
Երևան-Մեղրի ճանապարհին մեքենան գլորվել է ձորը. ըստ նախնական տվյալների՝ կան զոհեր և տուժած
18.03.2026 | 19:37
Ադրբեջանում շիա մահմեդականներ են ձերբակալվել՝ մինչ իշխանությունները խստացնում են դպրոցներում հիջաբ կրելու դեմ պայքարը
18.03.2026 | 19:22
Իրանը սպառնում է Կատարի, Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի էներգետիկ ակտիվներին՝ իր գազի հանքավայրի վրա հարձակումից հետո
18.03.2026 | 19:11
Միրզոյանը և Օմանի ներդրումային մարմնի նախագահը մտքեր են փոխանակել երկու երկրի միջև ուղիղ չվերթերի հաստատման շուրջ
18.03.2026 | 19:02
ՄԻՊ ներկայացուցիչները չնախատեսված այց են իրականացրել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ
18.03.2026 | 18:50
«Ուզում են ասել՝ մենք ամեն ինչի ընդունակ ենք, դուք զուսպ պահեք ձեզ»․ Արմինե Օհանյանը՝ իրեն ՔԿ հրավիրելու մասին 
18.03.2026 | 18:39
Ալիևներն այցով Արցախում են
18.03.2026 | 18:33
ՆԱՏՕ-ն Թուրքիայի Ինջիրլիք ավիաբազայում լրացուցիչ Patriot համակարգեր է տեղակայել
18.03.2026 | 18:25
Ախուրյանցի կնոջ խափանման միջոցը փոխվել է տնային կալանքով․ նրան վերագրվում է Փաշինյանի հասցեին բռնության կոչ պարունակող գրառում
18.03.2026 | 18:19
Ալվարո Արբելոան ռեկորդ է գրանցել «Ռեալում»
18.03.2026 | 18:10
Մարթա Կոսը ՀՀ է գալիս // Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի դեմ նոր հայց է ներկայացվել․ ԼՈՒՐԵՐ
18.03.2026 | 18:04
ԱՄՆ դատարանը պարտավորեցրել է Թրամփի վարչակազմին՝ վերսկսել «Ամերիկայի ձայնի» հեռարձակումները
18.03.2026 | 17:58
Սնանկության ինստիտուտը հաճախ օգտագործվում է որպես պարտքերից անբարեխիղճ կերպով ազատվելու գործիք․ Դադունց
18.03.2026 | 17:55
Իսրայելի բանակը հաստատել է Իրանի հետախուզության նախարարի մահը՝ նշելով նրա դերը «ճնշումների և ահաբեկչական գործողությունների» մեջ
18.03.2026 | 17:47
Սենեգալն Աֆրիկայի գավաթից զրկվելու որոշումը կբողոքարկի CAS-ում
Բոլորը

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Արման Խաչատրյանը Փարիզի Սորբոն Նուվել համալսարանում բանախոսությամբ է հանդես եկել մի շարք առաջատար ֆրանսիական բուհերի ուսանողների համար. այս մասին հաղորդագրություն է տարածել Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը։

Դեսպանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, խոսել հարևան երկրների և տարածաշրջանային խնդիրներ մասին, անդրադարձել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնություններին ու Հարավային Կովկասում հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացման ուղղությամբ Հայաստանի կողմից գործադրվող ջանքերին։

Նշվում է, որ դեսպան Արման Խաչատրյանը նաև անդրադարձել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերություններին և ռազմավարական նշանակություն ունեցող ուղղություններով երկրների միջև համագործակցությանը։

Բանախոսության ավարտին դեսպանը պատասխանել է ուսանողների հարցերին։