Իրանում պատերազմը վատ կանխազգացումներ է առաջացնում Ուկրաինայի ապագայի վերաբերյալ. Զելենսկի

Լուրեր

27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:12
Մակրոնը զգուշացնում է՝ Ֆրանսիայում շաբաթ օրը կայանալիք ցույցերը կարող են «վտանգավոր» դառնալ
26.10.2026 | 21:00
Սա ընդդիմության մահախոսականը չէ․ ՏԻՄ ընտրություններին չմասնակցեցինք՝ նոր հարվածներ չստանալու համար․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:43
Կրեմլը հուսով է շարունակել Բելգրադի հետ համագործակցությունը՝ Սերբիայում իշխանության փոփոխությունից հետո
26.10.2026 | 20:28
Եթե մեր թեկնածուն ազատության մեջ լիներ և բռնաճնշումներ չլինեին, արդյունքն այլ կլիներ․ Աբրահամյանը՝ Ստեփանավանի ընտրությունների ելքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մեծ Բրիտանիա կատարած այցի ընթացքում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին BBC-ին տված հարցազրույցում անդրադարձել է հարցին՝ արդյո՞ք մտահոգություն ունի, որ Մերձավոր Արևելքում տիրող հակամարտությունը կշեղի մարդկանց ուշադրությունն Ուկրաինայում տեղի ունեցողից։

«Ես վատ զգացողություն ունեմ Ուկրաինայի իրավիճակի վրա այս պատերազմի ազդեցության վերաբերյալ։ Ցավոք, Ամերիկայի ուշադրությունն ավելի շատ Մերձավոր Արևելքի, քան Ուկրաինայի վրա է։ Ահա թե ինչու են մեր դիվանագիտական ​​հանդիպումները, եռակողմ հանդիպումներն անընդհատ հետաձգվում։ Եվ դրա համար կա մեկ պատճառ՝ պատերազմն Իրանում»,- հայտարարել է Զելենսկին։

Բանակցային գործընթացի մասին հարցին ի պատասխան՝ Ուկրաինայի նախագահն ասել է, որ բանակցող թիմերը զրուցում են միմյանց հետ։

«Նախագահ Թրամփը կենտրոնացած է Իրանի վրա, բայց բանակցող թիմերը զրուցում են միմյանց հետ։ Մեր խումբն ամեն օր զրուցում է ամերիկյան կողմի հետ։ Գիտեմ, որ ամերիկացիները նույնպես ամեն օր զրուցում են ռուսների հետ։ Իրանում այս պատերազմի պատճառով ամերիկյան կողմը հայտարարեց, որ պատրաստ է երկու կողմերին էլ հյուրընկալել Ամերիկայում։ Մենք հաստատեցինք մեր մասնակցությունը, բայց ռուսները դեմ են Միացյալ Նահանգներում հանդիպմանը։ Հետևաբար, առայժմ մենք փորձում ենք կենտրոնանալ Ամերիկայի վրա՝ առաջարկելով ամսաթիվ և վայր։ Ուկրաինան կաջակցի ցանկացած ամսաթվի և ցանկացած վայրի, բայց ոչ Ռուսաստանում»,- ասել է նա։

Զելենսկին մարտի 17-ին Մեծ Բրիտանիայի խորհրդարանում ունեցած ելույթում ասել էր, որ Մերձավոր Արևելքում կա 201 ուկրաինացի ռազմական փորձագետ, ևս 34-ը «պատրաստ է տեղակայման»։ Ըստ նրա՝ նրանք ռազմական մասնագետներ են, որոնք գիտեն՝ ինչպես պաշտպանվել «Շահեդ» տիպի անօդաչու թռչող սարքերից, որոնք Ռուսաստանը պարբերաբար օգտագործում է Ուկրաինայի վրա հարձակվելու համար։

«Մեր թիմերն արդեն ժամանել են ԱՄԷ, Կատար և Սաուդյան Արաբիա, ինչպես նաև ուղևորվում են Քուվեյթ։ Մենք աշխատում ենք նաև այլ երկրների հետ, արդեն կնքվել են համաձայնագրեր։ Մենք չենք ցանկանում, որ իրանական ահաբեկչությունը շարունակվի հարևանների դեմ»,- ասել էր Զելենսկին։

Նա հավելել էր, որ որոշել է փորձագետների ուղարկել՝ Ուկրաինայի գործընկերների, այդ թվում՝ Միացյալ Նահանգների խնդրանքին ի պատասխան։

Բացի այդ, Լոնդոնում բանակցություններից հետո Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և Զելենսկին ստորագրել էին  անվտանգության և պաշտպանության ոլորտում ընդլայնված համագործակցության մասին հռչակագիր։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի