Իսրայելում իրանական հրթիռային հարձակման հետևանքով զոհեր կան․ Իրանը հայտարարել է Լարիջանիի սպանության համար վրեժի մասին

Լուրեր

02.07.2026 | 23:29
Կալանավորվել է գնդապետ Էդիկ Մալոյանը
02.07.2026 | 23:19
ԵԱԶԲ-ն կաջակցի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի արտադրական հզորությունների ընդլայնման ծրագրին
02.07.2026 | 23:02
Կառավարությունը հաստատել է ջերմատնային տնտեսությունների վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը
02.07.2026 | 22:50
Հաստատվել է ՀՀ 2027-2029 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը
02.07.2026 | 22:37
Վթարային ջրանջատում` Արարատի մարզում
02.07.2026 | 22:19
Վարորդական իրավունքի տեսական քննության դրական արդյունքը կպահպանվի երկու տարի՝ 1 տարվա փոխարեն
02.07.2026 | 22:04
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.07.2026 | 21:50
Տնտեսվարողներին հուլիսին էլ կտրամադրվի աջակցություն՝ արտահանման հետ կապված խնդիրները մեղմելու նպատակով. ընդլայնվել է ապրանքների ցանկը
02.07.2026 | 21:36
BP-ն Բաքու-Թբիլիսի-Ջեյհանի կառավարումը փոխանցել է ադրբեջանական SOCAR-ին
02.07.2026 | 21:25
Հավանաբար գործ է ունեցել, բացառում եմ, որ նեղացել է. Խաչատրյանը` Հովհաննիսյանի հեռանալու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 21:15
Ընտրակաշառքից մինչև պետական դավաճանության մեղադրանքներ․ քաղհալածյա՞լ են ընդդիմության դեմքերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 21:00
ՌԴ-ն պատժամիջոցներ է կիրառում ՀՀ-ի դեմ, ԵՄ-ն իր պարտքը կատարեց՝ բացեց շուկան, որ բարդ իրավիճակից դուրս գանք․ Բորիս Նավասարդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 20:51
Ադրբեջանն ուսումնասիրում է ՄԱԿ-ի և ՆԱՏՕ-ի գործողություններին մասնակցելու հնարավորությունը․ Զաքիր Հասանով
02.07.2026 | 20:48
ՀՀ մարզերում կիրականացվեն դպրոցահասակ երեխաների լող, դահուկային սպորտ, հրաձգություն մարզաձևերի ուսուցման ծրագրեր
02.07.2026 | 20:35
Արթուր Հովհաննիսյանը շնորհավորել է ինձ, որևէ մեկը մյուսից չի նեղանում. Արուսյակ Մանավազյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իսրայելի Ռամատ Գան քաղաքում Իրանի հրթիռային հարվածի հետևանքով ստացած վնասվածքներից մահացել են տղամարդ և կին: Այս մասին հայտնել է Իսրայելի փրկարարական ծառայությունը: Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, մահացածները 70-80 տարեկան տարեց զույգ են, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Հրապարակված լուսանկարներից և տեսանյութերից դատելով՝ հրթիռը հարվածել է բնակելի տան։ Արտակարգ ծառայությունների տվյալներով՝ Թել Ավիվի մոտակայքում գտնվող Բնեյ Բրակ քաղաքում էլ մի երիտասարդ տեղափոխվել է հիվանդանոց՝ ձեռքի թեթև բեկորային վերքերով։

Հրթիռային հարվածից վնասվել է նաև Թել Ավիվի Սավիդոր երկաթուղային կայարանը։ Գնացքների երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է։ Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Իսրայելի կենտրոնում հրշեջները մարել են հրթիռային հարվածներից առաջացած մի քանի հրդեհները։

Ըստ dpa լրատվական գործակալության՝ Իսրայելի ուղղությամբ արձակված հրթիռների մեծ մասը ՀՕՊ համակարգը որսացել է: Այնուամենայնիվ, մի քանի հարվածներ են գրանցվել նաև կենտրոնական Իսրայելում: Իսրայելի զինվորականները կոչ են արել հանրությանը՝ հեռու մնալ հարձակումների վայրերից:

Միաժամանակ, իրանական հեռուստատեսությունը փոխանցել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հայտարարությունը, ըստ որի՝ Իրանը հարձակվել է Թել Ավիվի մոտակայքում գտնվող տարածքների վրա՝ օգտագործելով Խորամշահր-4 միջին հեռահարության բալիստիկ հրթիռներ (հայտնի են նաև որպես Խեյբար) և Քադեր հեռահարության հրթիռներ: ԻՀՊԿ-ն այս հարձակումները որակել է որպես վրեժ Իսլամական Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի սպանության համար։

Մարտի 18-ի գիշերը, ըստ կառավարության հաղորդագրությունների, հակաօդային պաշտպանության ուժերը գործել նաև Քուվեյթում, Սաուդյան Արաբիայում, Բահրեյնում և Արաբական Միացյալ Էմիրություններում, այդ թվում՝ Դուբայում։ AFP-ն, հղում անելով իր թղթակիցներին, հաղորդել է նաև Դուբայում տեղի ունեցած մի քանի հզոր պայթյունների մասին։

Մարտի 18-ին Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզը հայտարարել է, որ տեղական ժամանակով ժամը 9:15-ին իրանական հրթիռ է արձակվել ԱՄԷ-ի Ալ Մինհադ ավիաբազայի մոտակայքում, որտեղ տեղակայված են ավստրալիական զորքերը:

«Ես կարող եմ վստահեցնել ձեզ, որ Ավստրալիայի ոչ մի քաղաքացի չի տուժել, և բոլորը բացարձակապես անվտանգ են»,- ասել է պաշտոնյան։

Սաուդյան Արաբիան էլ հայտնել է, որ արքայազն Սուլթանի անվան ավիաբազայի մոտակայքում բալիստիկ հրթիռ է որսացել: Բազայում տեղակայված են ԱՄՆ զինվորականներ և մարտական ​​ինքնաթիռներ։

Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Ռիադում այսօր կկայանա արաբական և իսլամական երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպում՝ տարածաշրջանում ստեղծված իրավիճակը քննարկելու և մասնակից երկրների ջանքերը Մերձավոր Արևելքում անվտանգությունն ապահովելու համար համակարգելու նպատակով:

Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելն օդային հարվածներ սկսեցին Իրանի դեմ։ Դրանից հետո Թեհրանը սկսեց հարձակվել Պարսից ծոցի տարածաշրջանի հարևան պետությունների վրա՝ օգտագործելով հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր։ Իսլամական Հանրապետությունը հայտարարել է, որ այդ հարձակումների թիրախը տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմական բազաներն են։ Իրանը հարվածել է նաև Պարսից ծոցի մի քանի երկրներում գտնվող նավթի պահեստներին և նավթատար նավերին։ Պատերազմի սկզբից ի վեր Ադրբեջանը և Կիպրոսը նույնպես տուժել են իրանական հարձակումներից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի