Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրների ներկայացուցիչներն այցելել են հայ-թուրքական «Մարգարա» անցակետ

Լուրեր

27.10.2026 | 15:06
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 15:00
Սերբական հեռուստաալիքը ներողություն է խնդրել հեռուստադիտողներից՝ Վուչիչի իշխանության տարիներին «շատ բաների վրա աչք փակելու» համար
27.10.2026 | 14:51
Եվրոպայի խոշորագույն պաշտպանական բյուջեներով երկրները ՌԴ-ն եվրատլանտյան անվտանգության գլխավոր սպառնալիք են համարում
27.10.2026 | 14:42
Զանգվածային բախում՝ Թուրքիայի առաջնության կենտրոնական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 14:33
Հրթիռների մատակարարման ձգձգումներն ուղղակիորեն օգնում են Ռուսաստանին հասնել իր ահաբեկչական արշավի նպատակներին․ Զելենսկի
27.10.2026 | 14:25
Աչաջուրի նախկին գյուղապետը համայնքային մարզադահլիճը փոխանցել է իր հիմնադրած ՀԿ-ին․ Դատախազությունը պահանջում է վերադարձնել գույքը
27.10.2026 | 14:18
Երևանի և մարզերի 139 խանութում հայտնաբերվել է 2179 շիշ կեղծ օղի․ նախաձեռնվել են քրեական վարույթներ
27.10.2026 | 14:15
Արմավիրի դատարանից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել և ձերբակալվել է Ջրվեժում
27.10.2026 | 14:11
Բրյանսկում ուկրաինական հարվածների հետևանքով 2 մարդ է զոհվել, ևս 6-ը՝ վիրավորվել
27.10.2026 | 14:07
Լևոն Քոչարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 14:04
Թուրքական Անթալիայում պտտահողմի հետևանքով 4 մարդ է զոհվել
27.10.2026 | 14:04
Էդգար Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 13:57
Ադրբեջանն իր երկաթուղին չի ոչնչացրել, ո՞նց ԱՄՆ-ի հետ պայմանագիր կնքեր․Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 13:49
Ռոնալդուն ընդգրկվել է Պորտուգալիայի հավաքականի ընդլայնված հայտացուցակում. աղբյուր
27.10.2026 | 13:47
Քրեական հետապնդում է հարուցվել Նարեկ Նալբանդյանի և «Սպայկա»-ի սեփականատեր Դավիթ Ղազարյանի նկատմամբ
Բոլորը

Մարտի 16-17-ը կայացել է Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի (NB8) երկրների ԱԳ նախարարությունների Արևելյան Եվրոպայի վարչության տնօրենների այցը Հայաստան։ ՀՀ ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ մարտի 16-ին այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարության Եվրոպայի վարչության պետ Հակոբ Սարգսյանն ընդունել է պատվիրակությանը, ինչպես նաև նշյալ ձևաչափի` ՀՀ-ում հավատարմագրված ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ դեսպաններին:

Երկուստեք կարևորվել է Հայաստան-Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ ձևաչափի շրջանակներում երկխոսության առավել ակտիվացումն ու համագործակցության հետագա խթանումը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում զարգացումներին, հարևանների հետհարաբերությունների կարգավորման և զարգացման ուղղությամբ գործադրվող ջանքերին, այդ թվում՝ խաղաղության ինստիտուցիոնալացման ուղղությամբ իրականացվող քայլերին, ինչպես նաև տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացին:

Ներկայացվել են ՀՀ-ԵՄ գործընկերության շրջանակներում արձանագրված վերջին ձեռքբերումները, մայիսին Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի և ՀՀ-ԵՄ գագաթնաժողովների կազմակերպման ընթացքը:

Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների ԱԳՆ ներկայացուցիչներն իրենց աջակցությունն են հայտնել Հայաստանի ժողովրդավարական զարգացման ուղղությամբ իրականացվող բարեփոխումներին, ինչպես նաև տարածաշրջանում կայուն խաղաղության խթանման ուղղությամբ ՀՀ կառավարության ջանքերին։

Մտքեր են փոխանակվել նաև միջազգային օրակարգի այլ հարցերի շուրջ։

Մայիսի 17-ին կայացել է նաև պատվիրակության այցը հայ-թուրքական «Մարգարա» անցակետ:

Հյուսիսային Եվրոպա-Բալթյան (NB8) երկրներ համագործակցության ձևաչափում ներգրավված են Դանիան, Իսլանդիան, Նորվեգիան, Շվեդիան, Ֆինլանդիան և Լատվիան, Լիտվան, Էստոնիա: Այցն իրականացվել է 2026թ. Էստոնիայի նախագահության շրջանակում: