Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածի հետևանքով 400 զոհի մասին

Լուրեր

27.10.2026 | 17:10
Նիդեռլանդների ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
27.10.2026 | 17:05
Կապանում նախկինում պարտված ՔՊ-ական Նարեկ Բաբայանը կրկին համայնքապետի պաշտոնի համար կպայքարի
27.10.2026 | 16:54
ՀՖՖ մրցավարները միջազգային նշանակումներ են ստացել
27.10.2026 | 16:43
Ռումինիան հայտարարել է ռուսական դիվերսիոն ցանցի բացահայտման և Carfil պաշտպանական ձեռնարկությունը հրկիզելու փորձին դրա առնչության մասին
27.10.2026 | 16:34
«Ամաչում էր վերցներ, ասեց` դիր ջեբդ». Սամվել Կարապետյանը՝ գաղտնի տեսագրության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
27.10.2026 | 16:26
«Մի զանգ է պետք, որ ծրագրերը փոխի»․ Ղազարյանը՝ Փաշինյանի Դավոս մեկնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:23
Թուրքիայում Բաքվի կողմից անցանկալի անձ հայտարարված ևս մեկ գործիչ է ձերբակալվել
27.10.2026 | 16:23
«Հայաստանը պատրա՞ստ է 1 միլիարդ դոլար մուծել»․ Ղազարյանը՝ Միրզոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:19
Վարչապետ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային
27.10.2026 | 16:16
Ադրբեջանին TRIPP-ով ոչինչ չենք տալիս, սահմանը բացում ենք փոխադարձաբար. Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:14
Սենց էլ անորոշ վիճակ․ Միրզոյանը TRIPP-ի շուրջ խոսքը եզրափակեց անեկդոտով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:12
99 տարվա պարտավորություն եք առաջարկում՝ առանց տնտեսական հաշվարկի․ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:05
ԵՊՀ երկու ամբիոնի վարիչ է ձերբակալվել․ ՀԿԿ
27.10.2026 | 16:00
Քյարքի-Տիգրանաշեն. ինչպես հայկական տարածքում գտնվող գյուղը դարձավ ադրբեջանական անկլավ
Բոլորը

Պակիստանը և Աֆղանստանը մարտի 16-ին Քաբուլին և Նանգարհար նահանգին Պակիստանի կողմից ավիահարվածների վերաբերյալ արմատապես տարբեր վարկածներ են ներկայացնում: Աֆղանստանում ներկայում իշխող ​​«Թալիբան» շարժումը պնդում է, որ Քաբուլի վրա հարվածները ոչնչացրել են թմրամիջոցներից կախվածություն ունեցողների համար նախատեսվսած վերականգնողական կլինիկան՝ սպանելով 400 և վիրավորելով 250 մարդու, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Պակիստանը հերքում է քաղաքացիական թիրախի վրա հարձակմանն իր մասնակցությունը: Երկրի տեղեկատվության և հեռարձակման նախարար Աթաուլլահ Թարարը X-ում գրել է, որ գործողության թիրախը եղել են թալիբների ռազմական օբյեկտները: Նա նշել է, որ Քաբուլում երկու վայրերում ոչնչացվել են զինամթերքի պահեստներ և տեխնիկական աջակցության ենթակառուցվածքներ:

«Հարվածներից հետո տեսանելի երկրորդային պայթյունները հստակորեն վկայում են խոշոր զինամթերքի պահեստների առկայության մասին»,- նշել է պակիստանցի պաշտոնյան։

Աֆղանստանի արևելքում գտնվող Նանգարհար նահանգում պակիստանյան ուժերը, ըստ տեղեկությունների, հարձակվել են թալիբների չորս ռազմական օբյեկտների վրա՝ ոչնչացնելով դրանց հետ կապված տեխնիկական և լոգիստիկ ենթակառուցվածքները, ինչպես նաև զինամթերքը:

«Թալիբանի քարոզիչների կեղծ պնդումները չեն խաբի աֆղանցիներին և աշխարհին, նաև չեն թաքցնի տարածաշրջանում ահաբեկչությանն աջակցելու և ֆինանսավորելու նրանց նողկալի գործողությունները»,- հայտարարել է Թարարը։

Միաժամանակ, Աֆղանստանի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ռիչարդ Բենեթը X սոցիալական ցանցում գրել է, որ «ցնցված է Աֆղանստանում Պակիստանի կողմից իրականացված օդային հարվածների և դրանց հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի մասին վերջին հաղորդագրություններից»։

Երբեմնի դաշնակից երկրների միջև լարվածությունը սրվել է այն բանից հետո, երբ Պակիստանը պահանջեց, որ Աֆղանստանը միջոցներ ձեռնարկի «Թեհրիկ-է-Թալիբան Պակիստան» (TTP) պակիստանյան զինյալ իսլամիստական ​​խմբավորման դեմ, որը սերտորեն կապված է աֆղանական  թալիբների հետ։

2025 թվականի հոկտեմբերի 9-ին Քաբուլում երկու պայթյուն էր տեղի ունեցել, որի համար «Թալիբանը» մեղադրել է Իսլամաբադին։ Աֆղանական ուժերը կրակ էին բացել սահմանային անցակետերում գտնվող պակիստանյան զորքերի վրա։ Ի պատասխան՝ Պակիստանի բանակը ծանր հրետանային հարվածներ էր հասցրել, անօդաչու թռչող սարքեր և կործանիչներ բարձրացրել օդ։ Բախումները շարունակվել էին մինչև 2025 թվականի հոկտեմբերի վերջը, երբ երկու կողմերը համաձայնել էին  հրադադարի՝ Կատարի և Թուրքիայի միջնորդությամբ։ Սակայն հետագա բանակցությունները չհանգեցրին խաղաղության համաձայնագրի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի