Ադրբեջանի ցամաքային սահմանները փակ կմնան մինչև ապրիլի 1-ը

Լուրեր

27.10.2026 | 15:06
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 15:00
Սերբական հեռուստաալիքը ներողություն է խնդրել հեռուստադիտողներից՝ Վուչիչի իշխանության տարիներին «շատ բաների վրա աչք փակելու» համար
27.10.2026 | 14:51
Եվրոպայի խոշորագույն պաշտպանական բյուջեներով երկրները ՌԴ-ն եվրատլանտյան անվտանգության գլխավոր սպառնալիք են համարում
27.10.2026 | 14:42
Զանգվածային բախում՝ Թուրքիայի առաջնության կենտրոնական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 14:33
Հրթիռների մատակարարման ձգձգումներն ուղղակիորեն օգնում են Ռուսաստանին հասնել իր ահաբեկչական արշավի նպատակներին․ Զելենսկի
27.10.2026 | 14:25
Աչաջուրի նախկին գյուղապետը համայնքային մարզադահլիճը փոխանցել է իր հիմնադրած ՀԿ-ին․ Դատախազությունը պահանջում է վերադարձնել գույքը
27.10.2026 | 14:18
Երևանի և մարզերի 139 խանութում հայտնաբերվել է 2179 շիշ կեղծ օղի․ նախաձեռնվել են քրեական վարույթներ
27.10.2026 | 14:15
Արմավիրի դատարանից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել և ձերբակալվել է Ջրվեժում
27.10.2026 | 14:11
Բրյանսկում ուկրաինական հարվածների հետևանքով 2 մարդ է զոհվել, ևս 6-ը՝ վիրավորվել
27.10.2026 | 14:07
Լևոն Քոչարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 14:04
Թուրքական Անթալիայում պտտահողմի հետևանքով 4 մարդ է զոհվել
27.10.2026 | 14:04
Էդգար Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 13:57
Ադրբեջանն իր երկաթուղին չի ոչնչացրել, ո՞նց ԱՄՆ-ի հետ պայմանագիր կնքեր․Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 13:49
Ռոնալդուն ընդգրկվել է Պորտուգալիայի հավաքականի ընդլայնված հայտացուցակում. աղբյուր
27.10.2026 | 13:47
Քրեական հետապնդում է հարուցվել Նարեկ Նալբանդյանի և «Սպայկա»-ի սեփականատեր Դավիթ Ղազարյանի նկատմամբ
Բոլորը

Ադրբեջանում երկարաձգվել է հատուկ կարանտինային ռեժիմը։ Համապատասխան որոշում է կայացրել Նախարարների կաբինետը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ երկրում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածումը և դրա հնարավոր հետևանքները կանխելու նպատակով, Ադրբեջանի Հանրապետությունում հատուկ կարանտինային ռեժիմը երկարաձգվել է մինչև 2026 թվականի հուլիսի 1-ի ժամը 6:00-ը։

Նախկինում այս ժամկետը սահմանված էր մինչև 2026 թվականի ապրիլի 1-ի ժամը 6:00-ը։

Ադրբեջանի ցամաքային սահմանները փակ են 2020 թվականից՝ COVID-19 համավարակի հետ կապված սահմանված հատուկ կարանտինային ռեժիմի շրջանակում։ Չնայած սահմանների փակումը սկզբնապես արդարացվում էր համավարակով՝ հետագա տարիներին շատ երկրներ աստիճանաբար վերացրել են այդ սահմանափակումները։ Սակայն Ադրբեջանի իշխանությունները սահմանների շարունակական փակումը հիմնականում բացատրում են անվտանգության մտահոգություններով։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տարբեր ելույթներում ևս նշել է, որ ցամաքային սահմանների փակումը կարևոր է անվտանգության նկատառումներից ելնելով՝ նշելով, որ այս որոշումը «պաշտպանում է Ադրբեջանին խոշոր աղետներից»։ Ադրբեջանի ցամաքային սահմանները փակ են արդեն վեց տարի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի