Նավթի գների աճը Ռուսաստանին օրական 150 միլիոն դոլար է բերում. FT

Լուրեր

27.10.2026 | 15:06
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 15:00
Սերբական հեռուստաալիքը ներողություն է խնդրել հեռուստադիտողներից՝ Վուչիչի իշխանության տարիներին «շատ բաների վրա աչք փակելու» համար
27.10.2026 | 14:51
Եվրոպայի խոշորագույն պաշտպանական բյուջեներով երկրները ՌԴ-ն եվրատլանտյան անվտանգության գլխավոր սպառնալիք են համարում
27.10.2026 | 14:42
Զանգվածային բախում՝ Թուրքիայի առաջնության կենտրոնական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 14:33
Հրթիռների մատակարարման ձգձգումներն ուղղակիորեն օգնում են Ռուսաստանին հասնել իր ահաբեկչական արշավի նպատակներին․ Զելենսկի
27.10.2026 | 14:25
Աչաջուրի նախկին գյուղապետը համայնքային մարզադահլիճը փոխանցել է իր հիմնադրած ՀԿ-ին․ Դատախազությունը պահանջում է վերադարձնել գույքը
27.10.2026 | 14:18
Երևանի և մարզերի 139 խանութում հայտնաբերվել է 2179 շիշ կեղծ օղի․ նախաձեռնվել են քրեական վարույթներ
27.10.2026 | 14:15
Արմավիրի դատարանից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել և ձերբակալվել է Ջրվեժում
27.10.2026 | 14:11
Բրյանսկում ուկրաինական հարվածների հետևանքով 2 մարդ է զոհվել, ևս 6-ը՝ վիրավորվել
27.10.2026 | 14:07
Լևոն Քոչարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 14:04
Թուրքական Անթալիայում պտտահողմի հետևանքով 4 մարդ է զոհվել
27.10.2026 | 14:04
Էդգար Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 13:57
Ադրբեջանն իր երկաթուղին չի ոչնչացրել, ո՞նց ԱՄՆ-ի հետ պայմանագիր կնքեր․Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 13:49
Ռոնալդուն ընդգրկվել է Պորտուգալիայի հավաքականի ընդլայնված հայտացուցակում. աղբյուր
27.10.2026 | 13:47
Քրեական հետապնդում է հարուցվել Նարեկ Նալբանդյանի և «Սպայկա»-ի սեփականատեր Դավիթ Ղազարյանի նկատմամբ
Բոլորը

ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ պատերազմի ֆոնին նավթի համաշխարհային գների կտրուկ աճը Ռուսաստանի բյուջեին օրական մոտ 150 միլիոն դոլար լրացուցիչ եկամուտ է ապահովում։ Այս մասին հաղորդում է Financial Times-ը՝ հղում անելով ոլորտի վերլուծաբանների գնահատականներին, գրում է Meduza-ն։

Մասնագետների գնահատմամբ՝ մարտի վերջին Ռուսաստանի կառավարությունը կարող է ստանալ, ընդհանուր առմամբ, 3,3-4,9 միլիարդ դոլար լրացուցիչ եկամուտ, եթե ռուսական նավթի միջին գինը հասնի մեկ բարելի համար 70-80 դոլարի։ Փետրվարին ռուսական նավթի միջին գինը կազմել է մոտ 45 դոլար մեկ բարելի համար։

Ըստ Kpler ընկերության առաջատար վերլուծաբան Սումիտ Ռիտոլիայի՝ Մերձավոր Արևելքում նոր պատերազմի «գլխավոր հաղթողը» կլինի Ռուսաստանը։

«Եվ սա պատմության մեջ ամենամեծ էներգետիկ ճգնաժամի միայն  սկիզբն է»,- գրել է Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը X սոցիալական ցանցում՝ մեկնաբանելով FT-ի հրապարակումը։

Հոդվածի հրապարակումից հետո ԱՄՆ իշխանությունները հայտարարել են, որ ռուսական նավթի դեմ պատժամիջոցները ժամանակավորապես մեղմացվել են՝ թույլ տալով շարունակել հում նավթի և նավթամթերքի առաքումները, եթե դրանք նավերի վրա բեռնվել են մինչև մարտի 12-ը։

The Bell-ը, հղում անելով Kpler-ի տվյալներին, հաղորդում է, որ մարտի 6-ի դրությամբ՝ լցանավերում եղել է  մոտավորապես 130 միլիոն բարել ռուսական նավթ, որի զգալի մասի մատակարարումը հետաձգվել էր պատժամիջոցների պատճառով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի